Շաբաթ, 28. 06. 2025

spot_img

Նոր Կամերատա Անսամպլը Հանդէս Պիտի Գայ Աշտարակի Ա. Այվազեանի Անուան Երաժշտական Դպրոցին Մէջ

Փետրուար 24-ին, ժամը 15:30-ին, Աշտարակ քաղաքի Արտէմի Այվազեանի անուան երաժշտական դպրոցի դահլիճին մէջ, համերգով հանդէս պիտի գայ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նուագախումբի` Նոր Կամերատա անսամպլը: Այս մասին կը հաղորդէ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը։

Ծրագիրով պիտի հնչեն` Վ. Ա. Մոցարթի «Տիւերդիսմենթ թիւ 17»-ը, Գոռ Յովհաննիսեանի` Լարային սեպտետը, Արման Պադարեանի` 3 նուագածութիւնը: Պիտի կատարեն Աննա Մարգարեանը (ջութակ), Իվեթա Գորգինան (ջութակ), Արուսեակ Հեքիմեանը (ջութակ), Արփինէ Մարկոսեանը (ջութակ), Գոռ Յովհաննիսեանը (ալտ), Միքայէլ Նաւասարդեանը (թաւջութակ), Արմէն Յովակիմեանը (կոնտրաբաս), Սուրէն Կարապետեանը (գալարափող), Արա Թանգեանը (գալարափող): Գեղարուեստական ղեկավար` Աննա Մարգարեան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին