Չորեքշաբթի, 25. 06. 2025

spot_img

Կարմիր Բլուրի Պեղումներու Ժամանակ Յայտանբերուած է 281 Դամբարան

Կարմիր բլուրի մէջ աւարտած են պեղումները եւ բացառիկ յայտնագործութիւններ եղած: Այսօր լրագրողներու հետ հանդիպման ժամանակ յայտնած է Մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի փոխտնօրէն, հնագէտ, մշակոյթի վաստակաւոր գործիչ Յակոբ Սիմոնեանը:

«Թէյշեբաինի դամբարանադաշտում կամ ինչպէս ժողովուրդն է ասում Կարմիր բլուրում պեղումները սկսուել են 2015-16 թուականներին: Այդ հատուածով պէտք է անցնէր Երեւանը շրջանցող Արգաւանդ-Շիրակ աւտոճանապարհը, որտեղ մեծ քանակութեամբ շինարարական աղբաշերտ կար: Պեղումների պատուիրատուն քաղաքապետարանն է եղել»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշած է հնագէտը:

Անոր խօսքով` պեղումներու արդիւնքով յայտանբերուած է 281 դամբարան. «Այդ տարածքում գերխիտ թաղումներ են եղել, որոնք որ բնորոշ են ժամանակակից քաղաքաշինական նորմերին: Իւրաքանչիւր մէկ քառակուսի մեթրի վրայ մէկ դամբարան է եղել: Այստեղ եղել է նաեւ նորածին մանուկների թաղումներ, ինչը բնորոշ է բարձր քաղաքակրթութիւն ունեցեղներին»:

Յակոբ Սիմոնեանի տեղեկացմամբ` ի տարբերութիւն Էրեբունիի, որուն բնակչութիւնը տեղափոխուած էին Ծոփքէն, Թէյշեբանիի բնակիչները եղած են տեղաբնակներ, որոնց մասին կը վկայեն ամբողջ մշակոյթն ու թաղման ծէսը:

«Այս պեղումները բացայայտեցին այն իրավիճակը, թէ ովքեր են բնակուել այնտեղ, ինչ հաւատալիքներ, ծիսակարգ են ունեցել: Օրինակ կանայք ինչ տիպերի զարդեր են կրել, ինչիպիսի կօշիկներ են կրել: Մենք ունեցանք զէնքերի հսկայական արսենալ: Այսպիսով ժամանակակից մեթոդներով, ՏՆԹ-ով կարող ենք պարզել Թէյշեբաինի բնակիչների գենետիկան: Ատամնաքարի հետազօտութեան միջոցով անգամ կարող ենք պարզել թէ ինչ սնունդ են նրանք օգտագործել, ինչ հիւանդութիւններ են ունեցել»,-նշած է ան:

Մշակոյթի նախարարութեան Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի փոխտնօրէնը ընդգծած է, որ անհրաժեշտ է ինչպէս Էրեբունիի տարածքին, այնպէս ալ Կարմիր բլուրի տարածքին թանգարան կառուցել:

«Գտածոների ԴՆԹ հետազօտութիւնները խիստ թանկարժէք հաճոյք են, սակայն յոյս ունենք, որ մեր կառավարութիւնը գոնէ կը կարողանայ հոգալ կամ բարերարներ գտնել դա իրականացնելու համար: Մեր ուժերի սահմաններում արդէն յիսուն փորձանմուշ ենք ուղարկել հետազօտութեան, 25-ը` Քոփենհակեն, 25-ն էլ ուղարկել ենք Պոսթոն, իսկ պատասխանները խոստացել են, որ կը լինեն մինչեւ Հոկտեմբերի սկիզբ»,- ըսած է հնագէտը:

Ան աւելցուցած է նաեւ, որ այժմ այդ տասնեակ հազարաւոր գտածոները փաստագրուած կը  պահուին իրենց պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կեդրոնի պահեստարան-սենեակներուն մէջ. «Մեր նախնական հաշուարկներով միայն փորձանմուշների վերականգնման համար, որպէսզի դրանք դառնան թանգարանի ցուցանմուշ, անհրաժեշտ է նուազագոյնը 50 միլիոն դրամ»:

3

 

4

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին