Երեքշաբթի, 01. 07. 2025

spot_img

ՀՀ Վարչապետը Շնորհաւորեց Ողիմպիական Խաղերու Հայ Մետալակիրները

ՀՀ կառավարութեան նիստին սկիզբը ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեան Կառավարութեան առաջարկեց ծափահարել եւ շնորհաւորել Պրազիլի մէջ ընթացող 31-րդ ողիմպիական խաղերու մասնակից հայ մետալակիր մարզիկները:

«Շնորհաւորենք մեր օլիմպիական չեմպիոններին` Սիմոն Մարտիրոսեանին, Միհրան Յարութիւնեանին, Արթուր Ալեքսանեանին եւ Գոռ Մինասեանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիւը, նրանց ցանկանում ենք նորանոր յաջողութիւններ»,- ըսաւ վարչապետը:

Յովիկ Աբրահամեան ըսաւ, որ դեռ ակնկալիքներ ունին ազատ ոճի ըմբիշներէն, որոնք դեռ չեն մտած պայքարի մէջ:

Կառավարութիւնը ծափողջոյններով շնորհաւորեց ողիմպիական ախոյեանները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին