Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել Լիբանանի Հանրապետութեան վարչապետ Թամմամ Սալամին` 12 Նոյեմբերին Պէյրութում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ, որը չորս տասնեակից աւել մարդկային անմեղ զոհերի եւ բազմաթիւ վիրաւորների պատճառ է դարձել:
Խստօրէն դատապարտելով ահաբեկչական գործողութիւնները՝ Վեհափառ Հայրապետը վշտակցութիւն է յայտնել զոհուածների ընտանիքներին ու հարազատներին եւ Լիբանանի բարեկամ ժողովրդին։
«Աղօթում ենք, որ Երկնաւոր Տէրը մխիթարութիւն պարգեւի մահացածների հարազատներին եւ առողջութիւն շնորհի ահաբեկչութիւնից տուժած վիրաւորներին:
Մեր մաղթանքն է, որ Լիբանանի բարեպաշտ ժողովուրդը շուտով յաղթահարի առկայ դժուարութիւնները եւ շարունակի իր խաղաղ կեանքն ու ստեղծագործ աշխատանքը», ասուած է Նորին Սրբութեան ցաւակցագրում:






