Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցաւակցագիր Է Յղել ՌԴ Նախագահին Եւ Մոսկուայի Ու Համայն Ռուսիոյ Պատրիարքին

Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինին եւ Մոսկուայի ու Համայն Ռուսիոյ Կիրիլ Ա Պատրիարքին` Շարմ-էլ-շէյխից Սանկտ-Փեթերսպուրկ թռիչք իրականացնող ռուսաստանեան ինքնաթիռի վթարի կապակցութեամբ:

Նորին Սրբութիւնը Գերագոյն հոգեւոր խորհրդի, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւորականաց եւ հաւատացելոց անունից վշտակցութիւն է յայտնել ՌԴ նախագահին, Համայն Ռուսիոյ Պատրիարքին եւ Ռուսաստանի սգակիր ողջ ժողովրդին:

«Հայցում ենք Բարձրեալին Սուրբ Հոգով մխիթարել զոհուածների ընտանիքներին եւ Ռուսաստանի բարեպաշտ ժողովրդին: Եւ թող Աստծու ողորմութեամբ երկնային բարձունքներում խաղաղութեամբ հանգչեն զոհուածների հոգիները», ասուած է Ամենայն Հայոց Հայրապետի ցաւակցագրում:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին