Երկուշաբթի, 07. 07. 2025

spot_img

Հայաստանում Մեկնարկեցին Մուսա Լերան Հերոսամարտի 100-Ամեակի Միջոցառումները

Սեպտեմբերի 15ին Հայաստանում մեկնարկեցին Մուսա լերան հերոսամարտի 100-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումները:

Աշխարհի 4 ծայրերից ժամանած ուխտաւորներն այցելեցին  Եսայի Եաղուպեանի շիրիմ-յուշարձանին եւ ծաղիկներ դրեցին մեծ հրամանատարի շիրիմին:

Տէր Մովսէս քահանայ Ղազարեանը կատարեց հոգեհանգստի արարողութիւն, որից յետոյ ելոյթ ունեցաւ Մուսա լերան հերոսամարտի 100-ամեակի կեդրոնական մարմնի նախագահ Եսայի Հաւաթեանը` նշելով. «Մուսա լերան հերոսամարտի 100-ամեակին նուիրուած միջոցառումները մեկնարկել են Լիբանանում, եւ արդէն տեղի է ունեցել յիշատակի 18 արարողութիւն: Ուրախալի է, որ հայրենի իշխանութիւնները պետական մակարդակով տեւական միջոցառումներով նշելու են Մուսա լերան հերոսամարտի 100-ամեակը: «Մուսալեռ» հայրենակցական միութեան միջոցառումները գալիս են լրացնելու կառավարութեան ծրագիրը: Ուրախալի է նաեւ, որ Հայրենիքում հերոսամարտի միջոցառումները սկսեցին Եսայի Եաղուպեանի շիրիմին այցելութեամբ: Մուսա լերան հերոսամարտին իր գործուն մասնակցութիւնը բերելուց յետոյ Եաղուպեանը 1947թ. ներգաղթեց Հայրենիք եւ այստեղ էլ կնքեց իր մահկանացուն»:

Յիշատակի արարողութեանը ներկայ էին Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրի, հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարանի տնօրէն Կարէն Արիստակէսեանը, «Մուսալեռ» հայրենակցական միութեան երիտասարդական թեւի պատասխանատու Գաբրիէլ Փանոսեանը, հայրենակցական միութեան Հայաստանի մասնաճիւղի նախագահ Պերճ Ղազարեանը, ինչպէս նաեւ հայրենակցական միութեան ներկայացուցիչներ ԱՄՆից, Գանատայից, ԱՄԷից, Լիբանանից եւ Աւստրալիայից:

MUSALER 100 - 11666

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին