Ուրբաթ, 13. 06. 2025

spot_img

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ պետական ծառայողների միջազգային միության Կալիֆորնիայի մասնաճյուղի հայկական բաժանմունքի պատվիրակությանը՝ բաժանմունքի ղեկավար Շուշան Բաղբուդարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատասխանատու աշխատակիցներ Ջորջ Մադոյանը, Սիլվա Քեշիշյանը և Անահիտ Հայրիկյան-Մադոյանը:

Տիկին Բաղբուդարյանը նախարար Հրանուշ Հակոբյանին պատմեց իրենց կազմակերպության գործառույթների մասին՝ տեղեկացնելով, որ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու աշխատողների իրավունքները և նրանց ձայնը հասցնելու պետական ատյաններին: Կալիֆորնիայի պետական հիմնարկների տարբեր գրասենյակներում աշխատում են ավելի քան 85 հազար ծագումով հայ ծառայողներ, որոնց հետ աշխատանքային հարաբերություններին առնչվող խնդիրների կարգավորմանը զուգընթաց՝ աշխատանքներ են տարվում նրանց ներուժը  ազգային  հարցերի  լուծման ուղղությամբ օգտագործելուն: Նա տեղեկացրեց նաև, որ իրենց պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով, և իրենք չափազանց հուզված ու տպավորված են այն ամենից, ինչի ականատեսը եղան այս օրերին: 

Նախարար Հ. Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց հյուրերի գործունեության վերաբերյալ և հորդորեց ուշադրության կենտրոնում պահել հատկապես հայ երիտասարդության խնդիրները, ամեն ջանք գործադրել նրանց Հայաստանին և հայոց լեզվին կապելու համար, բոլոր հնարավոր միջոցներով աջակցել, որպեսզի նրանք առաջընթաց ունենան մասնագիտական և քաղաքական ասպարեզներում: «Կարևոր է նաև նրանց գիտակցության մեջ ամրապնդել Հայրենիքի հզորության գաղափարը», -ասաց նախարարը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող այլ հարցեր:  

222  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին