Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Համերգ Լիբանանում նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Ս.թ. մարտի 10-ին Ալ Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում  տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեգեյ Սմբատյան, նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Երեկոն բացեց փառատոնի գեղարվեստական տնօրեն, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարցիանոն, ով ընդգծեց, որ այլ տարի ողջ հայությունն ու առաջադեմ մարդկությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա անդրադարձավ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ջարդերին, ապա ներկաներին տեղեկացրեց, որ այս տարվա միջոցառումների կարգախոսն է «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը, որը կրում են նվագախմբի բոլոր անդամները: 

Նվագախումբը կատարեց Ղազարոս Սարյանի, Նիկոլո Պագանինիի՝ ջութակահար Սերգեյ Կրիլով, ՌԴ և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:

Համերգին ներկա էի Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը, մտավորականներ, արվեստագետներ, օտարերկյա դիվանագետներ:

Bustan 2

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին