Նոյեմբերի 26-ի և 27-ի գիշերների ընթացքում Երևանում հրդեհվել է յոթ ավտոմեքենա։ Բացի քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի մեքենայից, մյուս վեց մեքենաները պատկանում են «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամներին։ Վերջիններս հրդեհումները բացատրում են իրենց քաղաքական գործունեությամբ: