Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Հայակերտումի Եւ Մարդակերտումի Ամրակուռ Ամրոցի՝ Պէյրութի Վահան Թէքէեան Միջնակարգ Վարժարանի Վերամուտը

Պէյրութի Վահան  Թէքէեան  միջնակարգ  վարժարանի, 2014-2015  տարեշրջանի նախակրթարանի եւ միջնակարգի  վերամուտը  տեղի  ունեցաւ  Հինգշաբթի , 25 Սեպտեմբեր  2 014 –ին :

Առաւօտեան  վաղ  ժամերէն  վարժարանիս  բակը  ,հետզհետէ  խճողուեցաւ հին եւ նորեկ  աշակերտներով , որոնց    աղմուկը  խանգարեց խաղավայրին երեք  ամսուան  անդորրութիւնը:

Ուսումնական  տարեմուտի  առաջին  զանգը  հնչեց , աշակերտները արտորանքով  շարուեցան ,աղօթելէ եւ  դպրոցին  քայլերգը  երգելէ  ետք , բարձրացան  սրահ:

Լիբանանի , Հայաստանի  եւ դպրոցին  օրհներգները  ունկնդրելէ  ետք  բեմ  բարձրացաւ վարժարանիս  տնօրէնուհին՝ Տիկ.  Կալինա  Նաճարեանը ,   որ   բարի  եւ  ուրախ  վերամուտ  մաղթելէ  ետք  աւելցուց , թէ կրթական  այս  տարեշրջանը  պիտի  արձանագրուի  վարժարանի  տարեգրութեան  մէջ  իբրեւ  նոր  նուաճումներու  տարի: Յարգելի  Տնօրէնուհին  խօսքը  շարունակելով  աւելցուց   , թէ  այս  տարեշրջանը  կը  զուգադիպի Հայոց  Ցեղասպանութեան  100 ամեակին: Հետեւաբար կոչ  ուղղեց   աշակերտներուն  , որ  գիտակից  ըլլան  այն  նպատակին  , որուն  համար  կը  յաճախեն   հայկական  վարժարան , եւ  թէ իրենց  մէջ  վառ  պահեն  հայու  ոգին  ,  որովհետեւ  անոնք  են  մեր  ապագան  ,  անոնցմով   պիտի  դրոշմուի  Հայ  Դատի  փայլուն  երթն  ու  յաղթանակը: Ապա  աւելցուց,  թէ  մեր  գլխաւոր  նպատակն  է  պատրաստել  այնպիսի  աշակերտներ ,  որոնք  իրենց  կեանքով  ու  աշխատանքով  ըլլան գործունեայ  անդամներ , լաւագոյնին  ձգտող  անձնաւորութիւններ , ինչպէս  նաեւ  բարձր  պահեն հայուն  եւ  հայ  ազգին  պատիւն  ու  արժանապատուութիւնը :

Տնօրէնուհիին  խօսքէն  ետք  տեղի  ունեցաւ  գեղարուեստական  կոկիկ  յայտագիր  մը  ,ուր  ելոյթ  ունեցան  աշակերտներ՝ Ռիթա եւ Կրէյս Մարտիրոսեաններ  (նախակրթարան  Բ.), արտասանելով ՛՛Իմ Դասագիրք՛՛:Գարլօ  Սապունճեան (միջն. Բ.)  մեներգեց  «Կռունկը» , ապա  Փաթիլ  Պեքարեան (միջն.  Բ.) ասմունքեց  Ռ. Ղարիպեանի՝« Դպրոցական  Զանգը»: Հուսկ  բեմ  բարձրացաւ , վարժարանիս  երաժշտութեան  ուսուցիչ՝ Պրն.  Երուանդ  Քէշիշեանը,  եւ  իր  անզուգական  ձայնով  մեներգեց ՝ «Կիլիկիա»  երգը:

Յայտագրի  աւարտին , աշակերտները  իրենց  ուսուցիչներուն  առաջնորդութեամբ ուղղուեցան  իրենց  դասարանները ,  եւ  Վահան  Թէքէեանի  շունչով  ու  ոգիով  թրծուած, սկսան  իրենց  նոր  տարեշրջանը:

Իսկ Պէյրութի Վահան Թէքէեան վարժարանիս մանկապարտէզի վերամուտը նախատեսուած էր Ուրբաթ՝ 26 Սեպտեմբեր, 2014-ին: Հետեւաբար, այդ օր  մանկապարտէզի խաղավայրը զարդարուած՝ մանկական ճոխ եղանակներ սփռելով ողջագուրեց ծնողներն ու աշակերտները։

Օրինաւոր բացումը կատարեց մանկապարտիզպանուհի՝ Տիկ․Վերա Հաննա:   Ունկնդրելէ ետք Լիբանանի, Հայաստանի և վարժարանիս  քայլերգները,  ան խօսք առնելով ըսաւ «Սիրելի ծնողք, շնորհակալութիւն կը յայտնեմ Ձեզի Ձեր քաջ կեցուածքին և զոհաբերութեան ՝ Ձեր հոգեհատորները հայկական վարժարան արձանգրելով, որ  մեր արդար դատի հետապնդումի առաջին հանգրուանն է  եւ վերջապէս բարի երթ կը մաղթեմ Ձեզի սիրելի ծնողք, իսկ մեր աշակերտներուն պտղալից, արդիւնաշատ  և լուսաշող ապագայ»:

Ծաղրածուի ընկերակցութեամբ տեղի ունեցան զանազան  խաղեր։  Աշակերտները նախքան դասարան բարձրանալը, ցտեսութիւն մաղթեցին ծնողներուն ուր պիտի շարունակէին իրենց յատուկ ծրագիրը։ Տուն վերադարձին իւրաքանչիւր աշակերտ իր հետ ունեցաւ «Բարի Վերամուտի» ձեռայինը։

 Բարի, ուրախ և ապահով վերամուտ՝ Հայաշունջ բոլոր վարժարաններուն, Հայրենասէր ծնողներուն և Ս․Մեսրոպի ոսկեզոծ տառերով սնանող իւրաքանչիւր Հա՛յ աշակերտին։

 Թղթակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին