Բերդ քաղաքը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի նախկին Շամշադին շրջանի տասնվեց գյուղերի կենտրոնն է։ Քաղաքի և շրջակա գյուղերի հավատացյալները մեծ հուզումով սպասում են 2014թ.-ի սեպտեմբերի 14-ին նոր Սուրբ Հովհաննես եկեղեցու օծմանը, որը կառուցվել է 1920-ական թվականներին՝ Խորհրդային իշխանությունների կողմից ավիրված Սուրբ Գևորգ եկեղեցու փոխարեն: Վերջերս ավարտին հասցված եկեղեցու կառուցումը հնարավոր դարձավ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից հանգուցյալ բարերար պրն. Ջոն Դ. Սթեֆենսի շռայլ ֆինանսական աջակցությամբ: Այն հոգևոր վերածնունդ պարգևեց հյուսիս-արևելյան Հայաստանի այդ խոշոր կենտրոնին: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տպավորվելով բարերարի մեծահոգությամբ, որոշել է վերանվանել եկեղեցին նրա պատվին:
Հանգուցյալ բարերար Ջոն Սթեֆենսը (Ստեփանյան) ծնվել է 1928թ.-ի օգոստոսի 28-ին, Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, Տիգրան և Արտեմ Ստեփանյանների ընտանիքում, ովքեր ներգաղթել էին ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ և Օրդու քաղաքներից` մինչև 1915թ.-ի ցեղասպանությունը: Պրն. Սթեֆենսը իր ողջ կյանքն ապրել է Ֆրեզնոյում և մահացել 2007թ.-ի ապրիլի 19-ին, 78 տարեկան հասակում:
Քահանա տեր Արամ Միրզոյանը նոր եկեղեցու հոգևոր հովիվն է, ինչպես նաև ամբողջ Շամշադինի շրջանի հոգևոր առաջնորդը. բնակչությունը 31,000: Նա ծնվել է Ադրբեջանի ահմանին գտնվող Շամշադինի Չինարի գյուղում, երիտասարդ է, խարիզմատիկ, եռանդուն և նվիրված է տարածաշրջանի սահմանամերձ ռազմավարական նշանակության համայնքների վերածննդին ու գոյատևման: Նաոչմիայնմտահոգվածէբնակչության քրիստոնեականհավատի վերականգնմամբ, այլնաևօգնումէլուծելտարածաշրջանի սոցիալական, տնտեսականևանվտանգության խնդիրները, որը վտանգված է սահմանամերձ ադրբեջանական դիպուկահարների շարունակական հարձակումներից: Տեր Արամը նշում է. «Եթե չլիներ պրն. Սթեֆենսի մեծահոգությունը, մեր Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը միայն երազ կմնար: Այժմ, երբ մենք կրկին ունենք եղեղեցի Բերդի կենտրոնում, մենք կարող ենք իրականացնել մեր Աստվածատուր պարտքը` վերակենդանացնելու և հարստացնելու մեր բնակչության քրիստոնեական ոգին, որը զսպված է եղել 70 տարի՝ խորհրդային իշխանությունների օրոք»:
Պարոն Սթեֆենսի մտերիմ ծանոթ սարկավագ Ալլան Եղիա Ժենտեան, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքից, ասել է. «Պարոն Սթեֆենսը բարի և մեծահոգի անհատ էր, ով մշտապես պատրաստ էր աջակցելու իր եկեղեցուն և համայնքի ուշադրության արժանի խնդիրներին»:
Պրն. Սթեֆենսը շուրջ 47 տարի եղել է խաղողագործ Քերմանում, որը գյուղական տարածք է Ֆրեզնոյից (Կալիֆորնիա) դուրս: Նա եղել է հայկական Սուրբ Պողոս եկեղեցու ակտիվ և նվիրյալ անդամ` ներգրավվելով ծխական խորհրդում մի քանի անգամ, ինչպես նաև որպես խորհրդի նախագահ՝ 1989թ.-ին, նաև մի շարք այլ եկեղեցական խորհուրդներում: Նա իր կյանքը անց է կացրել Աստծուն երկրպագելով և իրեն եկեղեցուն նվիրելով:
2006թ.-ի ամռանը նա իրականացրեց իր ողջ կյանքի երազանքը` այցելելով Հայաստան և հանդիպելով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Նա առաջարկեց իր աջակցությունը` ֆինանսավորելու Հայաստանում երկու նոր եկեղեցիների կառուցումը, որից շուրջ 1 մլն. ԱՄՆ դոլար հատկացվեց Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցմանը:
Հայր Սասուն Ծայրագույն Վարդապետ Զմրուխտյան որը պրն. Սթեֆենսի այցելության շրջանում Տավուշի մարզի առաջնորդական փոխանորդ էր, Ֆրեզնոյում նրա հոգևոր հովիվն էր 1990-1999թթ.-ին: Պրն. Սթեֆենսին պատվեցին Հայաստանում իր առաջին և միակ այցի ժամանակ:
Ջեկ Մեդզորյանը Մասսաչուսեթսի Վինչեսթեր քաղաքից, ով վերջին 25 տարիների ընթացքում ամեն տարի այցելել է Բերդ, նշում է. «Մենք ուրախ ենք, որ պարոն Սթեֆենսը որոշել է օգնել կառուցել նոր Սուրբ Հովհաննես եկեղեցին, հատկապես Հայաստանի այս կարևոր տարածաշրջանային կենտրոնում: Ես պատիվ ունեցա մասնակցելու եկեղեցու հիմնարկեքի օծման արարողությանը 2012թ.-ի գարնանը, ինչպես նաև դառնալու կնքահայրերից մեկը: Պրն. Սթեֆենսը իմաստուն որոշում է ընդունել` ընտրելով այդ վայրը, քանի որ նոր եկեղեցին կօգնի վերականգնել Բերդ քաղաքում և հարակից գյուղերում բնակվող հավատացյալների հույսն ու քրիստոնեական ոգին, որոնց սպառնում են ադրբեջանական ամենօրյա գնդակոծությունները»:
Պրն. Սթեֆենսը հայոց եկեղեցուն և հայ ժաղովրդին մատուցած իր ծառայությամբ տարիներ շարունակ կհիշվի որպես Սուրբ Էջմիածնի ԱՄՆ-ի Արևմտյան թեմի Սուրբ Պողոս եկեղեցու, իսկ այժմ, Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մեծ բարերար : Նրա հիշատակը փայլուն օրինակ է իրապես նվիրյալ հայի, ով ոչ միայն գնահատում էր իր հայկական ժառանգությունը, այլ նաև մեծահոգաբար ուղղորդում էր իր էներգիան և ռեսուրսները այն անմահացնելու համար:
Նրա կենդանության օրոք մահացան իր ծնողները` Տիգրան և Արտեմ Ստեփանյանները: Նա սիրով և բարությամբ հոգ էր տանում նրանց մասին կյանքի վերջին տարիներին: Իր քույր Իզաբել Թորոսյանը, այժմ հանգուցյալ, և երկու զարմիկները` Հարրի և Ռիչարդ Թորոսյանները, զարմուհի Դորոթի Նուգենթը, նրանից երկար տարիների կյանք ունեցան, ինչպես նաև յոթ ավագ զարմուհիներն ու զարմիկները: Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ հայկայան Սուրբ Պետրոս եկեղեցում 2007թ.-ի ապրիլի 27-ին, թաղումը կատարվեց Ֆրեզնոյի հայկական Արարատ գերեզմանատանը:
Եթե անգամ Սփյուռքի հայությանը կոչ չի արվում մատուցել նույն զոհողությունը այն հերոսական մարդկանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները՝ այս ռազմավարական նշանակության տարածքում, ապա նրանք կարող են աջակցել այս Եկեղեցուն և համայնքին ` կատարելով հարկային բեռի նվազեցմամբ նվիրատվություն: Նրանք կարող են վճարման կտրոններ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու թեմին հետևյալ հուշագրով` «Բերդի Սուրբ Հովհաննես Եկեղեցու Հոգևոր Վերածննդի հիմնադրամ», և ուղարկել հետևյալ հասցեով. Հայ Առաքելական Եկեղեցու Թեմ, 630 Երկրրորդ Պողոտա, Նյու Յորք, ՆՅ 100016 (Diocese of the Armenian Church, 630 Second Avenue, New York, NY 100016):