Շաբաթ, 21. 06. 2025

spot_img

ՀՀ Սփիւռքի Նախարարը կը Շնորհաւորէ Արժանթինի ՀԲԸՄ-ի Մարի Մանուկեան Վարժարանի Տնօրէնութիւնը

Յարգելի՛ հայրենակիցներ,

Մարի Մանուկեան վարժարանի

Սիրելի՛ ուսուցիչներ եւ աշակերտներ,

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան անունից շնորհաւորում եմ ձեզ վարժարանի ստեղծման 40-րդ տարեդարձի կապակցութեամբ:

Մեծ հպարտութեամբ եւ գոհունակութեամբ եմ ուզում նշել այն փաստը, որ հեռաւոր Արժանթինում ապրող մեր հայրենակիցներն այսքան նախանձախնդիր են հայ մանուկների հայեցի կրթութեան ու դաստիարակութեան, նրանց մէջ հայ ոգին կենսունակ պահելու նկատմամբ: Բարձր եմ գանահատում նաեւ հայ ընտանիքի եւ դպրոցի դերն ու երկար, հետեւողական աշխատանքը հայ մանուկներին ու երիտասարդութեանը հայ պահելու, հայեցի դաստիարակելու, նրանց Մայր Հայրենիքի հետ կապելու, ուծացման աղէտի դէմ համատեղ պայքարելու մեծ նուիրումը:

Լինելով աշխարհի ամենահին ու աւանդապահ ժողովուրդներից մէկը` մենք՝ հայերս, յատուկ ենք արժեւորում կրթութիւնը եւ ուսուցչին: Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել մեր մատաղ սերունդների ուսման եւ դաստիարակութեան հարցերի կազմակերպիչների, մանկավարժների ջանքները, մարդիկ, ովքեր, միջոցներ չխնայելով այդ նպատակի համար, զբաղուած են մարդակերտումի եւ հայակերտումի անչափ կարեւոր գործով:

Արդէն 40 տարի գործող Մարի Մանուկեան ամենօրեայ վարժարանն իր ուսերին մեծ եւ պատասխանատու բեռ է վերցրել` իրականացնելով Աժանթինում ապրող հայութեան համար ամենակարեւոր ու արդիական հարցը` հայերէնի ուսուցումը՝ այն հասցնելով այնպիսի հնչեղութեան, որ անգամ օտարներն են հետաքրքրուած մեր լեզուով ու մշակոյթով:

Առանձնակի շնորհակալութիւնս եմ յայտնում մեր այն արժանթինահայ ծնողներին, ովքեր իրենց փոքրիկներին բերում են հայկական դպրոց, այն բարերարներին եւ հովանաւորներին, ովքեր հայի եւ հայութեան համար միջոցներ չեն խնայում:

Արտայայտելով երախտագիտութիւնս` մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ` ի նպաստ հայ սերնդի հայեցի լուսաւոր ապագայի, ի նպաստ Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման ու հզօրացման:

Սիրով եւ լաւագոյն բարեմաղթանքներով`

Հրանոյշ Յակոբեան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին