ԼՂՀ վարչապետի մամլոյ քարտուղար Արտակ Բեգլարեան, անդրադառնալով վերջին օրերուն առաջնագծին հակառակորդի կողմէ շարունակաբար իրականացուած յարձակողական-հետախուզական գործողութիւններու հետեւանքով հասարակութեան մէջ առկայ տրամադրութիւններուն, կատարած է հետեւեալ գրառումը
«Որպէսզի պատկերացնէք, թէ ինչ մարտական ու միասնական ոգի է տիրում Արցախում, մի քանի օրինակ նշեմ վերջին օրերից:
Այն, որ տարբեր բնակավայրերից բազմաթիւ կամաւորական խմբեր են մեկնել առաջնագիծ, արդէն նորութիւն չէ, սակայն ոչ ոք տեղեակ չէ անհատական դէպքերից:
“Օրինակ` արցախեան պատերազմի երկու հաշմանդամ վետերաններ մեկնել են դիրքեր` սահմանը հսկող իրենց որդիների կողքին կանգնելու: Ընդ որում, նրանցից մէկը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, քսան օր առաջ է վերադարձել Մոսկուայից, ուր մեկնել էր վիրահատութեան:
“Մէկ այլ օրինակ. Երեք եղբայր միասին կամաւորագրուել եւ մեկնել են դիրքեր. այժմ էլ գտնւում են առաջնագծում: Այս մասին կը յայտնէ artsakhpress.am։
“Ահա այս ոգու շնորհիւ է նաեւ, որ հակառակորդը մի քանի օր յոխորտացել եւ երէկուանից խուճապի մէջ է: Առաջնագծում լռութիւն է, որովհետեւ հասկացել են, որ իրենց պահուածքը արկածախնդրութիւն է”:
Ա. Բեգլարեանը նշածէ նաեւ, որ քիչ յետոյ ԼՂՀ վարչապետի հետ պիտի մեկնի դիրքեր, ուրկէ ալ պիտի փորձէ ամբողջական ու ճշգրիտ տեղեկութիւններ տալ սահմանին տիրող իրավիճակի մասին: