Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

Անգիտանա՞նք Իրաքահայերի Աղերսը

*ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ*

Hamo Moskofian

Ո՞ւր են Հայ Առաքելական Եկեղեցւոյ ղեկավարները, հայ պետականութիւնը, Սփիւռքը, Վատիկանը…

Մուսուլցի մի ընտանիք Էրպիլում: Դէմքերը դիտաւորեալ մշուշուած են զգուշութեան համար.- Խմբ.

Համայն աշխարհի հայութիւնը 2015-ին ոգեկոչելու է Հայոց Ցեղասպանութեան 100 ամեակը: Այսօր, 2014 թուին, տարագրութիւնը, աքսորը, կոտորածները, կողոպուտները շարունակւում են Արեւմտեան Հայաստանի,  Հալէպի,  Քեսապի հայկական երբեմնի ծաղկուն գաղթօճախներում… գերեզմանատներում:

Մի ամիս առաջ, նոյն սեւ բախտին էին արժանացել Մուսուլ Նինուէ քաղաքի հայ փոքրաթիւ համայնքը եւ հազարաւոր քրիստոնեաներ, վերապրեալները 1914-1922 թ.-ին կատարուած ահաւոր կոտորածների ու ցեղասպանութեանց՝ Ասորի,  Քաղդեացի,  Նեստորական համայնքների եւ հազարւոր եկեղեցիների դէմ:

Այսպիսի իրադարձութիւնների յորձանուտում, լրագրողական հայրենասիրական նպատակներով այցելեցինք իրաքեան Քիւրտիստանի մայրաքաղաք Էրպիլ, ընկերակցութեամբ Գանատահայ Տոք. Տիգրան Աբրահամեանի: Հանդիպելով Հայ Առաքելական եկեղեցւոյ մերօրեայ սրբերից, Տէր Առաքել Գասպարեանի հետ, որը լինելով տեղահանուած ու գաղթական հայ ընտանիքների հոգեւոր հայրը, «Տահէշ»ի մարդակերներից  փրկել է հայու որդիներին ու դուստրերին, տեղաւորելով նրանց Էրպիլի, Տհոքի, Զախոյի հայոց տներում:

Դրամական փոքր օգնութիւններ է բաժանել ամէն ինչ կորցրած հայ տարաբախտներին  Իրաքի հայոց հոգեւոր Առաջնորդ Աւագ Սրբազանը, սակայն կարիքը այնքան մեծ էր, որ մեր եղբայրներն ու քոյրերը զգում են իրենց լքուած Հայ Առաքելական եկեղեցւոյ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Սփիւռքի հայ գաղթօճախներից, Մայր հայրենիքից, որոնք զբաղուած են ….:

Տէր Առաքել Գասպարեան

“Անպատմելի տառապանքներով է որ կարողացանք դուրս գալ մահուան ու բնաջնջման օղակից: Այդտեղ տէր ու տիրութիւն անող «Տահէշ»-ի խելագարները սպաննում ու գլխատում են իսլամութիւնը չընդունող, իրենց հլու հպատակ դառնալ չուզող անմեղ քրիստոնեաներին,  հայերին, պայթեցնելով պատմական բոլոր սրբատեղիները” յայտնեց մեր օրերի «Ղեւոնդ Երէց» Տէր Առաքել Գասպարեանը:

“Մենք ապաստան ենք գտել Քիւրտ եւ Ասորի եղբայր ժողովրդների մօտ, Իրաքեան Քիւրտիստանում: Նրանք իրենց կարելի բոլոր միջոցներով օգնում են որ գոյատեւենք: Սակայն մենք օգնութեան ձեռքերի կարիքն ունենք մեր սփիւռքահայ գաղթօճախներից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, լինելով նրա զաւակները, մեր պետութիւնից,  որի քաղաքացիներն են Մուսուլի թէ Իրաքի հայութեան շատ ընտանիքներ: Այո,  Հայոց Ցեղասպանութիւնը իր բոլոր արհաւիրքներով կրկնւում է մինչեւ այսօր,” շեշտեց  Տէր Առաքել Գասպարեանը:

Այցելեցինք նաեւ տարագրուած ընտանիքների, որոնք լքել են տասնամեակների արիւն քրտինքով ձեռք բերած ունեցուածքը, բնակարանները,  յոյսերն ու երազները: Փոթորկայոյզ այս երկրի դժբախտութիւնների գլխաւոր պատասխանատուները Արեւմուտքի ընչաքաղց պետութիւններն են, « Օսմանցիական» սին երազներով օրօրւող Թուրքիան է, գլխաւոր հովանաւորները «Ճիհատիստներ»-ի, «Տահէշ»-ի եւ այլ զազրելի կազմակերպութիւնների:

Ինչպէս որ մեզ զգուշացրեց Իրաքեան Քիւրտիստանի կրօնի լրատւութիւնների նախարարութեան եզիտական հարցերի ղեկավար Խեյրի Պոզանին՝ « Ցեղասպանութիւնը շարունակւում է մինչեւ այսօր եւ մենք, հայերս, եզիտիներս, որ նոյն խրամատներում ճաշակել ենք թուրքական ոճրագործութիւնների բոլոր տառապանքները՝ նոյն խրամատներից էլ շարունակելու ենք պայքարը գոյատեւման եւ ապագայի վառ օրերի համար…: Ինչպէս հայերին ու քրիստոնեաներին, նոյնպէս 14 եզիտի երիտասարդներին վերջերս դաժանաբար սպաննեցին Պաղտատում՝ ոգելից խմիչքներ վաճառելու համար»:

Այս բոլոր ահագնացող փոթորիկները դիմակայելու պատրա՞ստ ենք մենք, հայերս, մեր պատմական դաշնակիցների հետ:

editors note

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին