Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱՌԱՏՕՆԻ ՊԱՐԱԽՈՒՄԲԵՐՈՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Յուլիսի 2-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ,Իմ Հայաստանե համահայկական փառատօնի մասնակից 36  պարախմբերի եւ պատուիրակութիւնների ղեկավարներին: Այս մասին կը յայտնէ նախարարութեան կայքէջը:

Ողջունելով հիւրերը` նախարար Հրանոյշ Յակոբեանը նշեց. «Կարծում եմ` երէկ միասին յաղթանակ տարանք, քանի որ մեզ յաջողուեց մէկտեղել  մեր ազգի շատ բեկորներ, մէկտեղել մեր ուժը, համախմբուել հայկականութեան գաղափարի շուրջ: Իմ շնորհակալութիւնն ու խոնարհումը ձեզ, որ կարողացել էք օտար ափերում  հայապահպանութեանն ուղղուած այսպիսի վեհ գործ անել, քանի որ պարի այդ մի քանի ժամուայ ընթացքում միայն ազգային պարը չէ, որ սովորեցնում էք աշխարհասփիւռ մեր զաւակներին, այլ  առաջին հերթին փոխանցում էք հայոց լեզուն, հայերէն խօսքը եւ ազգային ոգին: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նաեւ ծնողներին, որովհետեւ միայն ընտանիքում հայկականութեան, ազգային արժէքների նկատմամբ ջերմութեան ու նուիրուածութեան շնորհիւ  է հնարաւոր  զաւակների  մօտ սէր առաջացնել դէպի ազգային արժէքները է»:

Հանդիպման ընթացքում, մէկը-մէկին յաջորդելով,  երախտագիտութեան  ու նուիրումի խօսքեր հնչեցրին գրեթէ բոլոր պատուիրակութիւնների ներկայացուցիչները, նրանք միաբերան ընդգծեցին, որ առաջին փառատօնի համեմատ այս տարի արդէն առաջընթաց է գրանցուել: Ներկաների խօսքերով` ազգային համախմբուածութեան այս իւրօրինակ փառատօնն աշխարհի տարբեր ծայրերի հայկական համայնքների ու Հայրենիքի միջեւ  վերացնում է տարածական հեռաւորութիւնը. փառատօնից-փառատօն պարային խմբերն ապրում են մի մտքով` լաւագոյնս  պատրաստուել «Իմ Հայաստան» փառատօնին: Պարախմբերի պատուիրակութիւնների ներկայացուցիչները բարձր գնահատելով նախարար Հրանոյշ Յակոբեանի գործունէութիւնը` ՀՀ սփիւռքի նախարարին պարգեւատրեցին իրենց համայնքների եւ պատուոյ հիւպատոսների պատուոյ գրերով եւ շնորհակալագրերով:

Փառատօնի «Պարարուեստի օրեր» ծրագրին մասնակցելու համար աշխարհի 12 երկրներից հայրենիք են  ժամանել 36 պարախմբեր` ՌԴ-ից` «Շիրակ», «Տաշիր», «Կռունկ», «Հայասա», «Արմաւիր», «Նարեկ», «Արին   Բերդ», «Տարոն», «Նարէ», «Արենի», «Կարօտ», «Արփի», «Հայաստանի փայլեր»,«Արտոյտ», «Նաիրի», «Անի», «Թերպսիխորա», «Նոյեան», Վրաստանից` «Անի», «Ֆանտազիա», «Վանք», «Ջեյրան», «Վաչեան», «Բարալեթ», «Նաիրի»,  Ուկրաինայից` «Արաքս», «Արմենիա», Լիբանանից` «Արին», Քոււեյթից` «Շաքէ», Աւստրալիայից` «Նաիրի», Կանադայից` «Անի», Ֆրանսիայից` «Արա», ԱՄՆ-ից` «Զուարթնոց» պարային համոյթներին, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի պարախմբերին:

Յիշեցնենք, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի բարձր հովանու ներքոյ, 2012 թուականից` երկու տարին մէկ, իրականացնում  է «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը: Այս տարի փառատօնի հանդիսաւոր բացումը կայացաւ նախորդ օրը`  յուլիսի 1-ին Ա. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրենց ներկայութեամբ հանդիսութիւնը պատուել էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսեանը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ այլ պաշտօնատար անձինք, հասարակական գործիչներ, արուեստագէտներ, մտաւորականներ:

«Իմ Հայաստան» համահայկական փառատօնի գլխաւոր հովանաւորն է «Օրանժ Արմէնիա» ընկերութիւնը, փառատօնի հովանաւորն է «Տաշիր գրուպ» ընկերութիւնը, փառատօնին տեղեկատուական աջակցութիւն են ցուցաբերում  «Հայաստանի հանրային», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնները եւ  Հայաստանի հանրային ռատիօն:

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին