Հինգշաբթի, 22. 05. 2025

spot_img

Զատիկ, Զատիկ, Շնորհաւոր Նոր տարի

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Հայոց Զատիկը համապատասխանում է իրանական եւ հայկական Նոր տարուայ՝ Նորուզի, հետ, որ միշտ նշւում է ամեն տարի Մարտի 21-ին։

Զատիկին գորշ գոյները ԶԱՏՒՈՒՄ ԵՆ ուրիշ գոյներից, գալիս է գարունը՝ իր վառ ու բազմերանգ գոյներով, գարնանամուտ է․ գարնան առաջին օրը։ Ոչ-միայն բնութիւնը, այլ մարդն է զարթօնք ապրում։
Քրիստոնէութիւնը Հայաստանում պաշտօնապէս ընդունուելուց յետոյ, Զատիկը ստացաւ ուրիշ նշանակութիւն։ Դա դարձաւ Յիսուս Քրիստոսի յարութեան տօնը։

*     *     *

Անգլերէնում Զատիկը ասւում է Easter. Եւ ի՞նչ է Easter բառի մեկնութիւնը։ Ուիքիփետիայում կան ոչ-ստոյգ ու կիսատ տեղեկութիւններ։

Easter-ը հին լեզուներից՝ արամէերէն, բառ է, որ յետոյ անցել է յունարէն եւ լատին ուրիշ լեզուներում։

Արամէերէնը սեմական լեզուաընտանիքին է պատկանում, որի բարբառներից է ասորերէնը։ Արամէերէնը համարւում է վտանգուած եւ անհետացող լեզու։

Արամէերէնում Easter-ը նշանակում է զոհաբերութիւն եւ Զոհաբերութեան Տօն․ عید قربان եւ عید الاضحی – Իրանում եւ արաբների մօտ։ Բայց թէ ինչո՞վ է Easter/ Զատիկը առնչւում Զոհաբերութեան Տօնի եւ քրիստոնէութեան հետ, դա ծաւալուն նիւթ է։ Ներքեւում կը բերեմ շատ համառօտ տեղեկութիւններ։

*     *     *

Պարսկերէնով Easter/ Զատիկն ասւում է عید پاک – «Փաք» տօն – եւ ո՞րն է դա։ Մի՞թէ կայ  ناپاک  – ոչ-փաք տօն ընդհանրապէս։ Եւ ի՞նչ նշանակութիւն ունի پاک -ը այստեղ։

Պարսկերէնում «փաք» բառը նշանակում է «մաքուր», բայց Զատկի պարագայում չունի այդ իմաստը։ Դա բայ էբառ չէ։ Բացատրեմ։

Իրանում ժամանակին երկրորդ լեզու էր ֆրանսերէնը․ բացի Իրանի հարաւային շրջանները, որտեղ երկրորդ լեզու էր անգլերէնը։

«Փաք» – پاک -ը ֆրանսերէն բայ է՝ արամերէն Easter բայի նոյն իմաստով ու մեկնութեամբ զոհաբերութիւն։ Գրւում է «Paques.»

Եւ ի՞նչ կապ ունի Easter – Paques տօնը Զոհաբերութեան տօնի հետ։ Հարցի պատասխանը պիտի որոնել ու գտնել հրեաների Սուրբ Գրքում՝ Թորայում։

Կայ կարծիք, որ ֆրանսերէն «paques» արմատը եբրայերէն «Փեսախ» բայն է, որի անգլերէն թարգմանութիւնը լինում է Passover.

*     *     *

Փակագիծ բացենք ու շատ, շատ համառօտ բացատրենք ո՞րն է հրեաների Փեսախ տօնը,-

Փեսախ, Հրէեական Զատիկ

Փեսախը հրեաների կարեւոր տօներից է։ Հրեաները Փեսախը տօնում են Եգիպտոսից Աստծոյ օգնութեամբ եւ Մովսէսի ղեկավարութեամբ ազատագրուելու համար եւ այդ յիշատակին։

Փեսախը գարնանային տօն է եւ Երուսաղէմի տաճարի գոյութեան ժամանակ այն կապում էին գարիի նուիրաբերութեան տօնի հետ, եւ սովորաբար նշւում է Մարտ կամ Ապրիլ ամիսներում։ Յիսուս Քրիստոսի յարութեան տօն Զատիկն էլ նշւում է այդ ամիսներում

Կայ կարծիք, որ այս տօնի ծագումը պէտք է թուագրել աւելի վաղ, քան Հին Կտակարանում նշուածից։ Նախքան դա գոյութիւն է ունեցել յատուկ ծիսակարգ, որով պաշտպանում էին ընտանեկան օջախը։ Մորթած ոչխարի արիւնը քսում էին տան դռանը, որպէսզի դիւական ուժերը տուն չմտնէին։

Փեսախ տօնի կարեւոր ուտեստը մորթուած՝ անարատ գառը կամ այծն է, որ խորովում եւ ուտում են՝ առանց ներքին գործարանները հեռացնելու։

Եբրայերէն փեսախ բայն առաջին անգամ յիշատակուել է հրեաների Սուրբ Գիրք Թորայում։ Ոմանք գտնում են, որ բայը նշանակում է «Նա անցաւ»` յիշատակելով Աստծուն, որ մինչ Եգիպտոսից հրեաների դուրս գալը` մեծ արհաւիրքներ բերեց Եգիպտոսի վրայ` չվնասելով հրեաների տները։ Կայ կարծիք, որ փեսախ նշանակում է «Աստուած ողորմած»։

*     *     *

Տեսնո՞ւմ էք թէ ինչպէս Փեսախ – Paques – Easter բայերն տարածուեցին աշխարհով մէկ, եւ ժամանակի ընթացքում հաւասարութեան նշան դրուեց Հայոց Նոր տարի՝ Զատկի, եւ Զոհաբերութեան Տօնի միջեւ։

Իհարկէ,-

Հայերը եւս ունէին Զոհաբերութեան Տօն, որ չի համապատասխանում սեմական Փեսախ եւ Easter բայերի հետ։ Աստուածների տաճարներին զոհաբերում էին կենդանիներ՝ հիմնականում նոխազ։

Եւ յիշենք,-

Հայոց Նոր տարին եւ իրանական Նորուզը համապատասխանում է հայ հեթանոսական աստուածներից Վահագնի ծննդեան օրուայ հետ։ Հայութիւնը Մարտի 21-ին նշում էր նաեւ Վահագնի ծնունդը, ու հաւանաբար, այդ օր ընդունուած էր զոհ մատուցել Վահագնին։

Իսկ ո՞րն է Զոհաբերութեան տօնը մուսուլմանների մօտ,-

Այս տօնի թուականը փոխւում է, քանի որ մուսուլմանները տարին ու տարեթուերը հաշւում են հիմնականում լուսնային տարով, ոչ թէ արեգակնային տարով։

Տարին մէկ անգամ հաժ/ ուխտագնացութիւն է տեղի ունենում Սէուտական Արաբիայի հոգեւոր քաղաքներ, եւ ընդունուած է հաժի վերջին օրը կենդանիներ զոհաբերել։ Այդ տօնը կոչւում է «Ղորբան – Կուրբան», արաբերէնով՝ عید الاضحی

Ըստ մի աւանդազրոյցի՝ Մոհամմատ մարգարէն, որպէս յարգանք միաստուածութեան հետեւորդ հրեաների, կրկնօրինակել է հրեաների Զոհաբերութեան տօն Փեսախը, եւ մուսուլմանների համար էլ նշանակել Զոհաբերութեան տօն։

Ինչպէս նկատեցիք այս նիւթը շատ մասնագիտական եւ ծաւալուն է։ Յոյս ունեմ իմ տեղեկութիւնները օգտակար էին։

Ես չգիտեմ թէ ի՞նչ հիման վրայ, օրինակ Ուիքիփետիայով, Easter արամէերէն բառը մեկնաբանուել է որպէս ինչ-որ աստուածուհու աղաւաղուած անուն։

Շնորհաւոր Հայոց Նոր տարի Զատիկը։

Շնորհաւոր Յիսուս Քրիստոսի յարութեան տօնը։

Լսենք Հայոց Նոր տարուայ՝ Զատկի մասին վերեւը տեղադրուած հիանալի երգը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին