Հինգշաբթի, 02. 05. 2024

spot_img

Պահպանի՛ր Անցյալդ՝ Պաշտպանի՛ր Ապագադ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժականի պահանջի ակցիաները անխոնջ շարունակվում են

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համառում է մնալ նախարարի իր պաշտոնին, մինչ իր սեվ գործին մասին դիտարկումները շատանում են և իր դեմ բողոքի ալիքը ավելի եվս է բարձրանում:

Բոլորին հայտնի է, թե Ժաննան մնում է իր պաշտոնին, շարունակելու համար աղավաղել Հայ ապագա սերնդների ազգային կրթությունը: Ան համառում է չչեղարկել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պիղծ դասագիրքը:

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը շարունակում է իր անզիջող և հետեվողական ակցիաները, մինչև Ժաննա Անդրեասյանի հեռացումը իր զբաղեցուցած պաշտոնեն:

Արդարեւ, սոյն թվականի, փետրվարի 14-ի ժամը 15:00-ին «ՊԱՀՊԱՆ՛ԻՐ ԱՆՑՅԱԼԴ՝ ՊԱՇՏՊԱՆԻ՛Ր ԱՊԱԳԱԴ» նշանաբանով հերթական ակցիան կայացավ ԿԳՄՍ նախարարության շենքին դիմաց (Վազգեն Սարգսյան փողոց 3, կառավարության տուն 2):

Լրագրողներուն դիմաց խօսք առնելով շարժումը նախաձեռնող մարմնի անդամներից Վազգեն Պետրոսյան հայտարարեց՝ ոչ մի վայրկյան չպետք է կանգ առնել, թեկուզ մեկ հոգով՝ պետք է շարունակել պայքարը, որովհետև Ժաննա Անդրեասյանը, նրա խոսքով,   բոլորիս տունն է քանդում, մեր Հայրենիքն է քանդում։

Պետրոսյանը վստահ է, որ մեկ հրաժարականը դոմինոյի էֆֆեկտով շարունակվելու է, և կառավարության գլուխն էլ է հրաժարական տալու։ «Պետք է համառ լինել, չհուսահատվել ու պայքարել մինչև որ «Հայոց պատմություն» դասագիրքը հանվի դպրոցներից, մինչև որ ազգադավ ու հակահայ ծրագրերն ու դրանք իրագործողներն այլևս չլինեն մեր երկրում» ասաց նա:

Խոսելով հաջորդ ակցիային մասին Պետրոսյան վճռակամ ասաց. «Փետրվարի 28-ին մեզ հետ այստեղ ենք բերելու հավաքագրված ստորագրություններ, որոնց աշխարհասփյուռ հեղինակները եվս պահանջում են չեղարկել «Հայոց պատմություն» դասագիրքը, ինչպես նաև՝ Ժաննա Անդրեասյանի հրաժարականը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

«Հայոց պատմություն» դասագիրքը և կրթական խնդիրները ներհայաստանյան հարցեր չեն։ Դրանք պետք է հուզեն նաև Սփյուռքին։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Աառաջին Վեհափառը պետք է ասելիք ունենա:  Խորհրդային տարիներին Հայաստանից Սփյուռք տարվող դասագրքերով ենք մենք կրթվել որպես հայ։ Այդ գրքերով է ստեղծվել մտավորականությունը հայրենիքի մեջ, իսկ այսօրվա դասագրքերով միայն հող ու հայրենիք հանձնող «էլիտա» կարող է ստեղծվել։ «Էլիտա». ուրիշ բառ ասել չեմ կարող. ասաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության ներկայացուցիչ, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Սա երկարատև պայքար է։ Հասկանալի է, որ Ժաննա Անդրեասյանը հեշտությամբ հրաժարական չի տալու, բայց պայքարը պետք է շարունակել։ Մեր շարքերը կհամալրվեն, ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ լռելը վտանգավոր է, ու կմիանան մեզ. վստահ  է սույն շարժման նախաձեռնողներից  Վահագն Չախալյանը։

ԿԳՄՍ նախարարության ծրագրերի հետևում կառավարության գլուխն է  կանգնած. համոզված են ակցիայի կազմակերպիչները։ Ժաննա Անդրեասյանն ընդամենը կատարող է։

Մանրամասները՝ տեսանյութում

«Խնդիրներն այսօր այնքան շատ են։ Այսօր ինձ համար համար մեկ խնդիրն, իհարկե,  սահմանների պաշտպանությունն է, բայց այդ խնդիր մեջ ներկա  է նաև կրթության հարցը»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումի նախաձեռնողության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ մնա, չէ՞ որ իր պատմության դասագրքի, սերունդների դաստիարակության մասին է խոսքը։

«Մենք չպետք է միայն այս հարցով զբաղված լինենք, սա  բազմաթիվ հարցերից մեկն է, բայց կարևորագույն ռազմավարական խնդիր է, որն այսօր դրված է  մեր առջև»,-ասաց Աննա Մայիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Այստեղ պատահականություն չկա. ամեն ինչ լավ մտածված ու ծրագրված է։ Ամեն ինչ արվում է կրթական համակարգը տապալելու համար. վստահ է ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա նույնպես մասնակցում էր «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» բողոքի ակցիային։

Պատահականությո՞ւն է, որ ավագ դպրոցներից հանել են «Հայոց եկեղեցու պատմությունը» և թուրքերն ու ադրբեջաներեն մտցրել՝ որպես օտար լեզու։

Պատահականությո՞ւն է, որ «Հայոց պատմության» դասագրքից հերոսական բոլոր էջերը հանվել են։ Պատահականությո՞ւն է, որ բուհերը փակվում են ու տեղակայվում «ակադեմիական քաղաք» անհասկանալի մի ծրագրում։

Պատահական ոչինչ չկա. Հայաստանը թրքացվում է։

Մանրամասները՝ տեսանյութում.

****

Ավարտին կազմակերպողները դարձյալ հիշեցուցին, որ նույն վայրին մեջ բողոքի հաջորդ ակցիան կկայանա սույն թվականի փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին