Հինգշաբթի, 02. 05. 2024

spot_img

Ո՛Չ Խեղաթյուրված Գրքով Սերունդներ Դաստիարակելու Միտումին. Կպահանջվի ՀՀ ԿԳՄՍ Նախարարին Հրաժարականը

Նախորդ շաբաթ շարունակվեցան ՀՀ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմնին ակցիաները:

Միացի՛ր Խեղաթյուրված Դասագիրքը Մերժելու Պայքարին. Պահանջի՛ր ԿԳՄՍ Նախարարի Հրաժարականը խորագրով  «ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժումը ս․թ․ Յունուարի 29-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց (հասցէ՝ Վազգէն Սարգսեան 3) անցկացրուց հրապարակային բողոքի ակցիա՝ մերժելու պղծված դասագիրքը եւ պահանջելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

ԿԳՄՍՆ–ի մոտ հավաքված քաղաքացիները Ժաննա Անդրեասյանի անունից գրված հրաժարականի դիմումը սև թղթապանակով հանձնեցին նախարարության նամակների բաժին։

Շարժումի նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը նշեց, որ դասագիքը խնդրահարույց է, և այն պետք է խոտանել, սակայն իրենց այս պահանջին ԿԳՄՍ նախարարը չի արձագանքում։ Այդ է պատճառը, որ նրանք այսօր հավաքվել են նախարարության շենքի մոտ` արդեն իսկ պահանջելով Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Եկել ենք նախարարին հանձնելու հրաժարականի դիմումի իր օրինակը, որ կարողանա արագ ստորագրի ու հրաժարական տա։ Եթե դա չանի, մենք հետևողական ենք լինելու նրա նկատմամբ ու հասնելու ենք նրա հրաժարականին։ Շատ անկեղծ եմ ասում` մենք կատակ չենք անում, և գնալու ենք մինչև վերջ. կեղծ, կիսատ գրքով հնարավոր չէ կրթել սերունդներին, այդպիսով կկործանենք նրանց։ Այս կիսատ–պռատ դասագիրքը Թուրքիայի պատվերն է»,– հայտարարեց նա։

Այնուհետև Պետրոսյանն ընթերցեց իրենց պատրաստած հրաժարականի դիմումի տեքստը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում է ազատել իրեն պաշտոնից։

«Եթե 24 ժամվա ընթացքում նախարարը չպատասխանեց մեզ, ապա չորեքշաբթի` հունվարի 31–ին, օրվա 2–րդ կեսին նորից կհավաքվենք այստեղ և կշարունակենք մեր միջոցառումը։ Եթե մենք` որպես ժողովուրդ, համակերպվում ենք նրան, ինչ բերում են մեր գլխին, ուրեմն որևէ մեկին չպետք է մեղադրենք, այլ միայն մեզ, որ ենթարկվում ենք այդ ամենին»,– ընդգծեց նա։

Այնտեղ ներկա քաղաքացիները պահանջեցին Ժաննա Անդրեասյանի հրաժարականը, որն իր շարունակությունը կունենա Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Առաջին և վերջին պատասխնատուն նախարարն է, հեղինկը պարզպես գործիք է, այս մասին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ հայտարարել է ակցիայի նախաձեռնորից՝ Լիբանանի «Զարթօնք» թերթի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի խնդրին։

«Հեղինակը պարզապես վճարված և իր սև գործն արած գործիք է։ Նախարարն է պատասխանատու»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Իր հերթին «ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժման նախաձեռնող մարմնի մյուս անդամը՝ Վահագն Չախալյան հայտատարեց, որ «7-րդ դասարանի այս դասագրքով մեր երեխաները չպետք է կրթվեն։ Իմ փորքիկ երեխան 1-ին դասարան է, մեծ աղջիկս՝ 3-րդ, եւ ես չեմ ուզում, որ նրանք հայ ժողովրդի պատմություն սովորելիս, կրթվեն այս դասագրքով:

«Մենք պայքարել ենք հայ ժողովրդի պատմության դասագրքի համար նաեւ Վրաստանում՝ Սաակաշվիլիի դեմ, երբ իրենք թույլ չէին տալիս դպրոցներում հայոց պատմությունը դասավանդել։ Եկանք Հայաստան եւ ես կարծում էի, որ մեր երկրում իմ երեխաները հնարավորություն կունենան սովորել Հայոց պատմություն։ Բայց դուրս եկավ, որ գրանտներով Հայաստանում պատմություն են գրել, որը մեր ժողովրդի պատմության հետ բացարձակապես կապ չունի։ Թուրք-ադրբեջանական պատվեր է իրականացվում»,-ընդգծեց Վահագն Չախալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

***

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չչեղարկեց 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի կիրառումը, ոչ էլ հրաժարական տվեց, ինչպես պահանջում էին «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության ներկայացուցիչները:

Ան տակավին համառեց մնալ նախարարի իր պաշտոնին, շարունակելու համար ոչնչացրել իր անձին վերահսկողությանը վստահված ոլորտները, համառելով չչեղարկել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պիղծ դասագիրքը: Այս պատճառով   «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները հավատարիմ ամսի 29-ին իրենց առաջարկած 24-ժամեա պայմանին, , հունվարի 31-ի ժամը 15:00-ին «գալիս ենք Ժաննա Անդրեասյանի հետեւից», բողոքի ակցիան կրկնեցին ԿԳՄՍ նախարարության շենքին դիմաց:

Պայքարը շարունակվում է, իսկ պայքարողների շարքերն ավելանում են գրեց ԱԶԳ շաբաթերթը։ «Նրանք իրազեկման ակցիաներով տեղեկացնելու են մարդկանց, թե ինչ է մտադիր անել նախարարությունը,  նոր սերնդին ստրկամիտ, թուլակամ դարձնելու ինչ քաղաքականություն է բանեցնում։

Միաժամանակ հավաքվելու են պահանջագրեր, որոնց հեղինակները ՀՀ քաղաքացիներն են, դրանք 2 շաբաթը մեկ գցվելու են ԿԳՄՍ նախարարության փոստարկղ, որպեսզի Ժաննա Անդրեասյանը կարդա ու տեսնի, թե ինչ է մտածում շարքային հայ քաղաքացին իր արտոնած դասագրքի մասին։

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնությունը ծաղրանկարների մրցույթ է հայտարարել՝ «Դդումից՝ դդմիկ» թեմայով»։

Սույն հավաքին շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը իր խոսքին մէջ մասնավորապես ըսավ. «Մենք քաջ գիտակցում էինք, որ մեկ դիմումով կամ մեկ պահանջով նա հրաժարական չի տալու։ Այդ պատճառով փորձեցինք տրամաբանության սահմաններում, մարդկային առումով, իրեն ժամանակ տալ, որպեսզի ինքը հրաժարականը գրի ու հեռանա, անգամ իր դիմումը գրեցինք ու վարչապետից պահանջեցինք, որ նրա վերջնահաշվարկը տա։ Սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը տեղի չի ունեցել։ Այդ պատճառով սկսելու ենք մեր միջոցառումների շարքը, որի արդյունքում հույս ունեք, որ նախարարը հրաժարական կտա»,- նշել է Պետրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ակնկալում են, որ կխոտանվեն մի շարք դասագրքեր, հատկապես «Հայոց պատմության», «Հայ գրականության» և մյուս դասագրքերը, ինչպես նաև հետ կկանչվի «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագիծը։

«Ով կուզենա մեզ հետ գալ՝ կարող է գալ, ոչ չի ուզենա՝ կարող է իր գործողություներն իրականացնել, սա պարտիզանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որի քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ է։ Դժբախտաբար մեր կառավարությունը բանջարանաբոստանային կառավարություն է, և գլխավոր բուսաբանը, բացի բանջարներից, իր շուրջ ուրիշ բան չի ուզում բերել։ Արդյունքում, դդումը գնաց՝ դդմիկը եկավ, այդ թեմայով ծաղրանկարների մրցույթ ենք հայտարարելու, լինելու է նաև դրամական պարգև»,- նշեց Վազգեն Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

«Եթե հիմա չպայքարենք, հաջորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը մյուս դասագրքերն էլ է նույն կերպ  հրատարակելու և երեխաներին հրամցնելու է ազգայինը մերժող ծրագիր կարող է իրականացնել» ըսավ  «ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժման նախաձեռնող մարմնի անդամ Սեվակ Հակոբյանը:

Պետք է մայրերն էլ ոտքի կանգնեն, որովհետև իրենց երեխաների կրթությունն է խեղաթյուրվում։ Պետք է մինչև վերջ գնանք, որպեսզի «Հայոց պատմություն» դասագիրքը չգործածվի»,- շեշտեց Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

Նախարարի հրաժարականին չհասնելու պատճառով հուսահատվելը մեղք է. կարծում է Հակոբյանը։ Նա համոզված է, որ օր օրի իրենց շարքերը ավելի ստվար են դառնալու, մարդիկ հասկանալու են, թե ինչ է սպասվում իրենց երեխաներին ու ընդհանրպես ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում.  

Վահագն Չախալյանը հիշեցնում է, որ ի սկզբանե ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջ չի եղել․ եղել է «Հայոց Պատոմության» 7-րդ դասարանի դասագիրքը վերանայելու պահանջ։ Նա նկատում է, որ պահանջը հասունացել ու դարձել է հրաժարական, քանի որ իրենց առաջարկն արհամարհվեց նախարարության կողմից։

«Նախարարի փոփոխման պահանջն անձով պայմանավորված չէ, պայմանավորված է նրանով, որ կրթությունը քարուքանդ են արել։ Եթե բերեն մի ուրիշին ու նա էլ նույնը անի՝ նրան հրաժարականն էլ կպահանջենք»,- ասաց Վահագն Չախալյանը՝ հավելելով, որ հասկանում են, որ խնդիրը համակարգային է, բայց 10-20 հոգով հիմա միայն սա կարող են անել։

Նա նշեց, որ չեն կարող կուլ տալ, թե ինչպես է իշխանությունը պղծում «Հայոց պատմության» դասագիրքը, ինչպես են այլասերվածությունը փորձում դպրոցներ ներմուծել, ինչպես են Լանզարոտեի կոնվենցիան կյանքի կոչում։

«Չենք կարող թույլ տալ, որ դպրոցներում 10 տարեկանին բացատրեն պահպանակի մասին։ Սա հոգեբանորեն էլ է անթույլատրելի»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նման պայքարները, սովորաբար, շոշափելի արդյունք չեն տալիս ու, փաստորեն, երեխաները շարունակում են սովորել այդ անթույլատրելի առարկաները, Վահագն Չախալյանը վստահություն հայտնեց, որ միանալու են պայքարին ու պայքարը ուժեղանալու է։

«Այսպես ասեմ՝ Ժաննան հրաժեշտ է տալու, թե ինչպես ենք անելու՝ կտեսնեք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.  

Եթե մենակ էլ լինեմ, ես գալու եմ. ասում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, հավաքին մասնակից Լարիսա Ալավերդյանը։

Ան կոչ է անում բոլորին միանալ իրենց, իսկ եթե չմիանան, հոգ չէ, ինքն «իր մոմը վառելու է»։

«Եթե չկարողանանք խարույկ վառել, գոնե մի մոմ կարող ենք վառել։ Եթե ամեն մեկս մեր բողոքի մոմը վառենք, կդառնա խարույկ»,- ասում է  իրավապաշտպանը։

Նա դեմ է, որ ԿԳՄՍ նախարարությունը հրատարակի այնպիսի դասագրքեր, որոնք կկոտրեն հայ երեխաների ինքնապաշտպանական կամքը, նրանց կզրկեն իրենց արմատից, ինքնությունից, հայի պատմությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

***

Շարժումը իր հաջորդ գործողության թվական նշանակեց սույն թվականի փետրվարի14-ը ժամը 15:00-ը, դարձյալ կոչ անելով  ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, մեր ապագա սերունդներին արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ Հայ ժողովուրդին ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց, միանալ հրապարակային ակցիային:  

«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ»

շարժումի նախաձեռնող մարմին

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին