Երկուշաբթի, 17. 06. 2024

spot_img

2024-ի Յիշարժան Տարեթուեր

Համադրեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Ամեն տարի՝ նախքան նոր տարեմուտ, կազմում եմ հայ եւ օտար այն երախտաւորների անուանացանկը, որոնց յոբելենական տարին է յաջորդ տարին։ Այսու ներկայացնում եմ 2024 թուականի անուանացանկերը, որ կազմել եմ իմ նախասիրութիւնների համաձայն՝ ինձ հասու աղբիւրներին դիմելով:

Յոյս ունեմ, որ ներկայացրածը կօգնի հայրենի եւ սփիւռքահայ առանձին գործիչներին, միութիւններին ու համապատասխան կառոյցներին՝ ծրագրելու 2024 թուականի՝ իրենց գրական, մշակութային եւ այլ միջոցառումները: Հայ մամուլն էլ կարող է արտատպել դա, եւ օրին անդրադարձ ունենայ այդ երախտաւորների կեանքին եւ գործունէութեանը:


Ա- Գրական դէմքեր

Ծննդեան ամեակներ

  • Ապտալլահ իպն ալ-Մուկաֆֆաա (պարսիկ գրականագէտ, արձակագիր, «Քալիլա եւ Տումնա» արեւելեան հեքիաթների ժողովածուի հեղինակ)  – 1300-ամեակ եւ մահուան 1265-ամեակ
  • Ուիլիամ Շեքսպիր  –  460-ամեակ
  • Եօհան Վոլֆգանգ ֆոն Կէօթէ  (գերմանացի քնարերգու, պետական այր) – 275-ամեակ
  • Իվան Կռիլով (ռուս առակագիր)  – 255-ամեակ եւ մահուան 180-ամեակ
  • Ալեքսանդր Փուշկին  – 225-ամեակ
  • Խաչատուր Աբովեան  – 215-ամեակ
  • Էտկար Պօ (ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ)- 215-ամեակ, նաեւ մահուան 175-ամեակ
  • Միքայէլ Նալբանդեան  – 195-ամեակ
  • Ֆրիդրիխ Նիցչէ (գերմանացի փիլիսոփայ, բանաստեղծ) – 180-ամեակ
  • Անատոլ Ֆրանց -180-ամեակ, նաեւ մահուան 100-ամեակ
  • Մուրացան (Գրիգոր Տէր Յովհաննիսեան)  –  170-ամեակ
  • Յովհաննէս Յովհաննիսեան (բանաստեղծ) -160-ամեակ, նաեւ մահուան 75-ամեակ
  • Լեւոն Մանուէլեան (գրող)  –  160-ամեակ
  • Յովհաննէս Թումանեան (Ամենայն Հայոց Բանաստեղծ)  – 155-ամեակ
  • Երուանդ Օտեան  – 155-ամեակ
  • Լեւոն Շանթ  – 155-ամեակ
  • Անդրէ Ժիդ (ֆրանսիացի գրող, բանաստեղծ)  – 155-ամեակ
  • Ռուբէն Զարդարեան – 150-ամեակ
  • Սոմերսետ Մոեմ (անգլիացի գրող)  – 150-ամեակ
  • Դանիէլ Վարուժան  – 140-ամեակ
  • Ռուբէն Սեւակ  – 140-ամեակ
  • Արշաւիր Խոնդկարեան (թարգմանիչ)  – 135-ամեակ
  • Ստեփան Զօրեան (Առաքելեան)  – 135-ամեակ
  • Մատթէոս Զարիֆեան (բանաստեղծ)  – 130-ամեակ, նաեւ մահուան 100-ամեակ
  • Ազատ Վշտունի  – 130-ամեակ
  • Վահան Թոթովենց  – 130-ամեակ
  • Բենիամին Նուրիկեան (գրող)  – 130-ամեակ
  • Խորխէ Լուիս Պորխես  (արգենտինացի գրող)  – 125-ամեակ
  • Ակսել Բակունց  – 125-ամեակ
  • Գրիգոր Արէեան (արձակագիր, թարգմանիչ)  – 125-ամեակ
  • Վահրամ Թերզիբաշեան (թատերագէտ, գրականագէտ) – 125-ամեակ, նաեւ մահուան 60-ամեակ
  • Վիվան (Անուշաւան Մարգարի Ջիդեջեան), (արձակագիր, թարգմանիչ)  – 125-ամեակ
  • Էռնեստ Հեմինգուէյ  – 125-ամեակ
  • Մկրտիչ Խերանեան (արձակագիր, բանաստեղծ)  – 120-ամեակ
  • Յակոբ Գույումճեան (գրող)  – 120-ամեակ
  • Սուրէն Աւչեան (բանաստեղծ, արձակագիր)  – 120-ամեակ
  • Գառնիկ Ստեփանեան (գրականագէտ, թատերագէտ, բառարանագիր, գրող) -115-ամեակ
  • Արֆօ Պետրոսեան (գրականագէտ)  – 115-ամեակ
  • Վալտեր Արամեան (արձակագիր)  – 115-ամեակ, նաեւ մահուան 30-ամեակ
  • Համօ Սահեան (Հմայեակ Գրիգորեան) – 110-ամեակ
  • Յովհաննէս Շիրազ – 110-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Վահան Արամունի (բանաստեղծ, արձակագիր)  – 110-ամեակ
  • Սիլվա Կապուտիկեան – 105-ամեակ
  • Աբիգ Աւագեան (արձակագիր)  – 105-ամեակ
  • Գէորգ Էմին  – 105-ամեակ
  • Հրաչեայ Յովհաննիսեան – 105-ամեակ
  • Մկրտիչ Սարգսեան  (բանաստեղծ, արձակագիր)  – 100-ամեակ
  • Ստեփան Ալաջաջեան (արձակագիր)  – 100-ամեակ
  • Պարոյր Սեւակ  – 100-ամեակ
  • Զահրատ (Զարեհ Եալտըզճեան)  – 100-ամեակ
  • Գառնիկ Անանեան  (գրականագէտ)  – 100-ամեակ
  • Ժիրայր Անանեան  (դրամատուրգ)  – 100-ամեակ, նաեւ մահուան 20-ամեակ
  • Ռուբէն Յովսէփեան (գրող)  – 85-ամեակ
  • Ալեքսանդր Թոփչեան (գրող, գրականագէտ)  – 85-ամեակ
  • Կորիւն Առաքելեան (բանաստեղծ)  – 80-ամեակ
  • Բագրատ Ալէքեան (գրող)  – 75-ամեակ
  • Վրէժ Իսրայէլեան (արձակագիր)  – 75-ամեակ
  • Լեւոն Բլբուլեան (գրող, բանաստեղծ)  – 75-ամեակ
  • Սամուէլ Սեւադա (բանաստեղծ, գեղանկարիչ, լուսանկարիչ)  – 75-ամեակ
  • Զաւէն Բէկեան (բանաստեղծ)  – 70-ամեակ
  • Արթուր Անդրանիկեան (բանաստեղծ, գրականագէտ)  – 65-ամեակ
  • Վահրամ Սահակեան (գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան)  – 60-ամեակ
  • Հրաչեայ Սարիբէկեան (արձակագիր, գրականագէտ)  – 45-ամեակ
  • Արմէն Օհանեան (արձակագիր)  – 45-ամեակ
  • Աշոտ Գաբրիէլեան (բանաստեղծ)  – 45-ամեակ

Մահուան ամեակներ

  • Ալեքսանդր Գրիբոյէդով (ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիւանագէտ) – 195-ամեակ
  • Սիպիլ (Զապել Խանջեան), (բանաստեղծ, գրող) – 90-ամեակ
  • Բագրատ Այվազեան  («Աշոտ Երկաթ» վէպի հեղինակ) – 90-ամեակ
  • Էմին Տէր Գրիգորեան (դրամատուրգ)  – 85-ամեակ
  • Մանուկ Աբեղեան (բանասէր, գրականագէտ, բառարանագիր)  – 80-ամեակ
  • Միքայէլ Մանուկեան (գրող, սցենարիստ, դերասան)  – 80-ամեակ
  • Թաթուլ Հուրեան (բանաստեղծ)  – 80-ամեակ
  • Առաքել Սարուխան (գրող, բանասէր, պատմաբան)  – 75-ամեակ
  • Զօրիկ Միրզոյեան (բանաստեղծ, թարգմանիչ)  – 60-ամեակ
  • Ամինէ Աւդալ (հայաստանցի եզդի բանաստեղծ, արձակագիր․ ստեղծագործել է  հայերէն եւ եզդիերէն․1933 թ․ Երեւանում տպագրած (23,000 բառ) «Հայ-եզդիերէն» առաջին բառարանի համահեղինակ)  – 60-ամեակ
  • Ասատուր Ասատրեան (գրականագէտ)  – 60-ամեակ
  • Արազի (Մովսէս Յարութիւնեան), (արձակագիր) – 60-ամեակ
  • Յակոբ Սալախեան (գրականագէտ)  – 55-ամեակ
  • Արսէն Երկաթ (բանաստեղծ)  – 55-ամեակ
  • Սարգիս Աբրահամեան (արձակագիր)  – 55-ամեակ
  • Նայիրի Զարեան (Հայաստան Եղիազարեան)  – 55-ամեակ
  • Գուրգէն Մահարի (Աճեմեան)  – 55-ամեակ
  • Կորիւն Ազրոյեան (արձակագիր)  – 55-ամեակ
  • Կոստան Զարեան  – 55-ամեակ
  • Խաչիկ Դաշտենց  – 50-ամեակ
  • Վարսենիկ Աղասեան (բանաստեղծուհի, մանկագիր)  – 50-ամեակ
  • Գեղամ Սարեան (Բաղդասարեան), (ծագումով իրանահայ բանաստեղծ) – 50-ամեակ
  • Միխայիլ Շալոխով (ռուս արձակագիր)  – 40-ամեակ
  • Գուրգէն Անտոնեան (գրականագէտ)  – 40-ամեակ
  • Վազգէն Ամիրբէկեան (արձակագիր)  – 40-ամեակ
  • Զարզանդ Դուրեան (արձակագիր, դրամատուրգ)  – 40-ամեակ
  • Վարդգէս Պետրոսեան (գրող)  – 30-ամեակ
  • Էդուարդ Ջրբաշեան (գրականագէտ, բանասէր)  – 25-ամեակ
  • Մարօ Մարգարեան  – 25-ամեակ
  • Ֆրանսուազ Սագան (ֆրանսիացի կին գրող)  – 20-ամեակ
  • Էդուարդ Զոհրաբեան (արձակագիր, բանաստեղծ)  – 15-ամեակ
  • Լուսիկ Կարապետեան (գրականագէտ)  – 15-ամեակ
  • Գաբրիէլ Գարսիա Մարկես (կոլոմբիացի անուանի գրող)  – 10-ամեակ
  • Ռոմիկ Սարդարեան (բանաստեղծ)  – 10-ամեակ


Բ- Սփիւռքահայ գրական դէմքեր

Ծննդեան ամեակներ

  • Զաքարիա Կարպուշեան (հունգարահայ գրող, բառարանագիր, մանկավարժ), (Ունի բազմաթիւ անտիպ աշխատութիւններ։ Գրել է հայերէն եւ հունգարերէն։ Արժանացել է արքունական «Արժանեաց խաչ» շքանշանի)  – 230-ամեակ
  • Էմանուէլ Իսայեան (թրքահայ բանաստեղծ եւ դրամատուրգ, որ ստեղծագործել է խրթին գրաբարով)  – 185-ամեակ
  • Վարդան (Վիկտոր) Մեշտուճեան (ռումինահայ գրող, գրել է հայերէն եւ ռումի-ներէն․ ֆրանսերէնից ռումիներէն է թարգմանել Վիկտոր Հիւգոյի «Թշուառները» վէպը)  – 155-ամեակ
  • Իսկուհի Մինաս (Մինասեան), (ֆրանսահայ գրող, գրել է ֆրանսերէն)  – 140-ամեակ
  • Հրանտ Փաստրմաճեան (ֆրանսահայ գրող, պատմաբան) – 120-ամեակ, նաեւ մահուան 70-ամեակ
  • Հրանտ Ֆալեան (Մելքոն Ղարիբեան), (իրանահայ գրող)  – 110-ամեակ
  • Սիմոն Սիմոնեան (լիբանահայ արձակագիր, բանասէր, խմբագիր) – 110-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Գէորգ Քրիստինեան (ԱՄՆ հաստատուած բանաստեղծ)  – 90-ամեակ
  • Դայանա Տէր-Յովհաննիսեան (ամերիկահայ բանաստեղծ, գրող)  – 90-ամեակ
  • Վարանդ (Սուքիաս Քուրքչեան), (իրանահայ բանաստեղծ)  – 70-ամեակ

Մահուան ամեակներ

  • Գրիգոր Փեշտիմալջեան (Օսմանեան Կայսրութիւնում նշանաւոր հայ փիլիսո-փայ, լեզուաբան, մանկավարժ, 19-րդ դարի՝ հայկական վերածննդի ու բարե-փոխման շարժման ականաւոր դէմքերից)  – 185-ամեակ
  • Գէորգէ Ասաքի (Հայազգի ռումինական գրող, փիլիսոփայ, լուսաւորիչ, լեզուա-բան, վիմագրող, բանաստեղծ, պատմաբան։ 1890-ին, Ռումինիայի Եասսի քաղաքում նրա պատուին կանգնեցրել են յուշարձան)  – 155-ամեակ
  • Մինաս Չերազ (ֆրանսահայ գրող, խմբագիր)  – 95-ամեակ
  • Մանուէլ Գոլանճեան (ռումինիհայ գրող, կատակերգու)  – 80-ամեակ
  • Միսաք Մանուշեան (բանաստեղծ, ֆրանսական դիմադրական շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս)  – 80-ամեակ
  • Եղիա Յովհաննիսեան (հունգարահայ հրապարակագիր, պատմաբան, հայագէտ)  – 75-ամեակ
  • Արշակ Չօպանեան (ֆրանսահայ գրող, բանասէր)  – 70-ամեակ
  • Յովհաննէս Ծովիկեան (ամերիկահայ գրական-մշակութային գործիչ)  – 70-ամեակ
  • Արիս Շաքլեան (գրական անունը՝ Վարուժնակ Արիս), (սիրիահայ բանաստեղծ, արձակագիր, հայրենադարձուել է 1945-ին)  – 65-ամեակ
  • Շահան Շահնուր (Շահնուր Քերեսթեճեան), (ֆրանսահայ գրող)  – 50-ամեակ
  • Զաւէն Պիպեռեան (թրքահայ արձակագիր, խմբագիր)  – 40-ամեակ
  • Անդրանիկ Ծառուկեան (ֆրանսահայ բանաստեղծ, գրող)  – 35-ամեակ
  • Արշի (Արշալոյս Բաբայեան), (իրանահայ բանաստեղծուհի)  – 35-ամեակ
  • Յակոբ Կարապենց (Կարապետեան), (ծագումով իրանահայ գրող, որ գաղթեց ԱՄՆ)  – 30-ամեակ
  • Մարի Աթմաճեան (ֆրանսահայ բանաստեղծուհի)  – 25-ամեակ
  • Սեւդա Սեւան (բուլղարահայ գրող, դիւանագէտ)  – 15-ամեակ
  • Ալիսիա Կիրակոսեան (արգենտինահայ բանաստեղծուհի)  – 10-ամեակ


Գ – Մշակութային գործիչներ

Ծննդեան ամեակներ

  • Ֆրեդրիխ Մուլլեր  (գերմանացի հայագէտ)  – 190-ամեակ
  • Պետրոս Ադամեան  (դերասան)  – 175-ամեակ
  • Ստեփան Եգիզարով (հայ օպերային երգիչ)  – 160-ամեակ
  • Կոմիտաս վարդապետ  – 155-ամեակ
  • Արշակ Ալպոյաճեան (բանասէր, հայագէտ)  – 145-ամեակ
  • Արմէն Տիգրանեան (երգահան)  – 145-ամեակ
  • Աշխարհբէկ Քալանթար (հայագէտ, հնագէտ, պատմաբան)  – 140-ամեակ
  • Վերդի (Գեղամ Թարվերդեան), (բանահաւաք, աշուղագէտ, «Քեօռ-Օղլի» ժողովրդական վէպի հայկական պատումների մասին Վերդիի ուսումնասի-րութիւնը յատկանշական է)  – 140-ամեակ, նաեւ մահուան 65-ամեակ
  • Չարլի Չապլին (անգլիացի կինոդերասան)  – 135-ամեակ
  • Վաղարշ Վաղարշեան (դերասան, ռեժիսոր) -130-ամեակ, նաեւ մահուան 65-ամեակ
  • Համբարձում Խաչանեան (դերասան)  – 130-ամեակ
  • Մարգար Մարգարեան (յայտնի դուդուկահար)  – 130-ամեակ
  • Նշան Մարտիրոսեան (չեխահայ արեւելագէտ)  – 130-ամեակ
  • Հատիկ Ազիզեան  (պատմաբան)  – 125-ամեակ
  • Աւետ Գաբրիէլեան  (ջութակահար)  – 125-ամեակ
  • Ալֆրէդ Հիչքոք (կինոռեժիսոր, սցենարիստ)  – 125-ամեակ
  • Արմէն Գուլակեան (ռեժիսոր, դերասան)  – 125-ամեակ
  • Երուանդ Քոչար (նկարիչ, քանդակագործ) – 125-ամեակ, նաեւ մահուան 45-ամեակ
  • Արման Մանուկեան (ամերիկացի հայազգի նկարիչ, որ յայտնի է իր Հաւայեան կղզիների բնանկարներով)  – 120-ամեակ
  • Սալվադոր Դալի (իսպանացի նկարիչ եւ գրող)  – 120-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Դաւիթ Մալեան (դերասան)  – 120-ամեակ
  • Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյեան), (ամերիկահայ նկարիչ) – 120-ամեակ
  • Խորէն Տէր Յարութեան (ամերիկահայ աշխարհահռչակ քանդակագործ) – 115-ամեակ
  • Լեւոն Մադոյեան (երաժիշտ, դուդուկահար)  – 115-ամեակ, նաեւ մահուան 60-ամեակ
  • Գրիգոր Մկրտչեան (ռեժիսոր)  – 100-ամեակ
  • Սերգէյ Փարաջանով (Սարգիս Փարաջանեան), (կինոռեժիսոր) – 100-ամեակ
  • Վարդուհի Վարդերեսեան (դերասանուհի) – 100-ամեակ
  • Լեւոն Խաչերեան (լեզուաբան, հայագէտ)  – 100-ամեակ
  • Շարլ Ազնաւուր  – 100-ամեակ
  • Երուանդ Մանարեան (դերասան, սցենարիստ, ռեժիսոր)  – 100-ամեակ
  • Լեւոն Կոջոյեան (նկարիչ)  – 100-ամեակ
  • Գոհար Գասպարեան (օպերային երգչուհի)  – 100-ամեակ
  • Մարուսա Մարտիրոսեան (դերասանուհի)  – 100-ամեակ
  • Ջիւան Գասպարեան  (դուդուկահար) – 95-ամեակ
  • Էդգար Էլբակեան (դերասան)  – 95-ամեակ
  • Արմէն Խոստիկեան (դերասան, կատակերգու)  – 95-ամեակ
  • Սօս Սարգսեան (դերասան)  – 95-ամեակ
  • Տիգրան Մանսուրեան (կոմպոզիտոր)  – 85-ամեակ
  • Գէորգ Քիլիմջեան  (պատմաբան)  – 85-ամեակ
  • Էդուարդ Դանիէլեան  (պատմաբան)  – 80-ամեակ
  • Արթուր Մեսչեան (ճարտարապետ, երգահան, երգիչ)  – 75-ամեակ
  • Ալէն Թերզեան (ֆրանսահայ անուանի կինոգործիչ)  – 75-ամեակ
  • Աշոտ Ղազարեան (դերասան, կատակերգու, երգիչ)  – 75-ամեակ
  • Միքայէլ Պօղոսեան (դերասան, ռեժիսոր, երգիչ)  – 70-ամեակ
  • Արմէն Մովսիսեան (երգահան, երգիչ, կիթառիստ)  – 60–ամեակ
  • Էդգար Բաղդասարեան (ռեժիսոր, սցենարիստ)  – 60-ամեակ

Մահուան ամեակներ

  • Գրիգոր Տաթեւացի  (փիլիսոփայ)  – 615-ամեակ
  • Լէոնարտօ տա Վինչի  – 505-ամեակ
  • Միքելանջելօ  (իտալացի քանդակագործ)  – 460-ամեակ
  • Ռամբրանդ վան Ռէյն  (հոլանդացի գեղանկարիչ)  – 455-ամեակ
  • Մխիթար Սեբաստացի (հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, Մխիթարեան միաբանութեան հիմնադիր, հայագէտ)  – 275-ամեակ
  • Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ)  – 200-ամեակ
  • Վիլիամ Միտչէլ Ռազմի (շոտլանդացի հնագէտ, պատմաբան, հայագէտ)  – 85-ամեակ
  • Գրիգոր Սիւնի (կոմպոզիտոր, խմբավար)  – 85-ամեակ
  • Ստեփան Քափանակեան (դերասան, ռեժիսոր) – 80-ամեակ
  • Վարդան Հացունի  (բանասէր, ազգագրագէտ)  – 80-ամեակ
  • Լէոնարդ Բլումֆիլդ (լեզուաբանութեան հիմնադիրներից մէկը, ամերիկեան լեզուաբանական ընկերութեան նախագահ 1935-ից)  – 75-ամեակ
  • Ֆրիդա Կալօ (մեկսիկացի անուանի նկարչուհի)  – 70-ամեակ
  • Վիլեն Գալստեան (բալետի արտիստ, պարուսոյց)  – 65-ամեակ
  • Յակոբ Կոջոյեան (նկարիչ, գրաֆիկայի վարպետ)  – 65-ամեակ
  • Արա Սարգսեան (քանդակագործ)  – 55-ամեակ
  • Լեւոն Թիւթիւնջեան (գծանկարիչ)  – 55-ամեակ
  • Գուսան Աշոտ (Աշոտ Դադալեան)  – 35-ամեակ
  • Սիրարփի Տէր Ներսիսեան (բիւզանդագէտ, հայագէտ, արուեստաբան)  – 35-ամեակ
  • Աբէլ Սիմոնեան (պատմաբան)  – 30-ամեակ
  • Սուրէն Նազարեան (քանդակագործ, նկարիչ)  – 25-ամեակ
  • Գէորգ Բաղջեան (կանադահայ պատմաբան, իրաւագէտ)  – 25-ամեակ
  • Տիգրան Լեւոնեան (երգիչ, ռեժիսոր)  – 20-ամեակ
  • Խորէն Աբրահամեան (դերասան, ռեժիսոր)  – 20-ամեակ
  • Արմէն Հախնազարեան (ծագումով իրանահայ ճարտարապետ)  – 15-ամեակ
  • Ղուկաս Չուբարեան (քանդակագործ)  – 15-ամեակ
  • Յովիկ Ներսիսեան (իրանահայ բանասէր, հայագէտ, պատմաբան)  – 15-ամեակ
  • Արեւշատ Աւագեան (քանդակագործ, նկարիչ)  – 15-ամեակ
  • Ռոբերտ Սահակեան (անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ)  – 15-ամեակ
  • Մայքլ Ջաքսոն (ամերիկացի փոփ երգիչ, պարող)  – 15-ամեակ
  • Ջիմ Թորոսեան (ճարտարապետ, Երեւանի գլխաւոր ճարտարապետ) – 10-ամեակ
  • Նորայր Կարգարեան (քանդակագործ)  – 10-ամեակ
  • Կոստանտին Օրբէլեան (դաշնակահար, խմբավար, երգահան)  – 10-ամեակ
  • Սվետլանա Գրիգորեան (դերասանուհի)  – 10-ամեակ
  • Ռաֆայէլ Աթոյեան (նկարիչ)  – 10-ամեակ
  • Լաւրենտի Բարսեղեան (պատմաբան)  – 10-ամեակ
  • Կարէն Ջանգիրով (դերասան)  – 10-ամեակ

Դ – Ուրիշներ

Ծննդեան ամեակներ

  • Գրիգոր Լուսաւորիչ  –  1785-ամեակ
  • Ներսէս Ա Մեծ  Ամենայն Հայոց Կաթողիկոս  – 1695-ամեակ
  • Միմար Սինանի (Օսմանեան Կայսրութիւնում հայազգի ճարտարապետ)  – 535-ամեակ
  • Մանուկ Բէյ  (ռումինահայ դիւանագէտ, պետական գործիչ)  – 255-ամեակ
  • Նապոլէոն Բոնապարտ  (Ֆրանսիայի կայսր, զօրավար եւ պետական գործիչ)  –  255-ամեակ
  • Չարլզ Դարվին  (անգլիացի բնագէտ, ճանապարհորդ)  – 215-ամեակ
  • Արշակ Տէր Ղազարով  (հայազգի ռուսական զօրավար)  – 205-ամեակ
  • Կղեմես Սիպիլեան  (հայ դրամագէտ)  – 200-ամեակ
  • Աղբիւր Սերոբ (անուանի հայդուկապետ) – 160-ամեակ, նաեւ մահուան 125–ամեակ
  • Հրայր Դժոխք (Արմենակ Ղազարեան), (հայդուկապետ)  – 160-ամեակ, նաեւ մահուան 120-ամեակ՝ Սասունի գոյամարտում
  • Մկրտիչ Աւետիսեան (Արմենական կուսակցութեան հիմնադիրներից) – 160-ամեակ
  • Գալուստ Կիւլպէնկեան  (հայ գործարար, բարերար)  – 155-ամեակ
  • Ալբերտ Էնշտայն (տեսական ֆիզիկոս)  – 145-ամեակ
  • Արամ Մանուկեան (Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիրներէն, պետական գործիչ)  – 145-ամեակ, նաեւ մահուան 105–ամեակ
  • Ջաւահար Լալ Ներու (հնդկական ազգային ազատագրական պայքարի առաջ-նորդ եւ Հնդկաստանի անկախութիւնից յետոյ առաջին վարչապետը) – 135-ամեակ, նաեւ մահուան 60-ամեակ
  • Ատոլֆ Հիթլեր  (գերմանացի կանցլեր)  – 135-ամեակ
  • Յովհաննէս Իսակով (Խ․Միութեան նաւատորմի հայազգի ծովակալ) – 130-ամեակ
  • Անիտա Կոնտի  (ազգութեամբ հայ, ֆրանսիացի բնախոյզ, աշխարհում առաջին կին ովկիանագէտ, լուսանկարիչ)  – 125-ամեակ
  • Մակար Ալավերդեան (վաստակաւոր գինեգործ) – 105-ամեակ
  • Ալբերտ Ազարեան (մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն) – 95-ամեակ
  • Տիգրան Պետրոսեան (շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն)  – 95-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Եասեր Արաֆաթ – 95-ամեակ, նաեւ մահուան 20-ամեակ
  • Իւրի Գագարին (առաջին տիեզերագնաց օդաչուն) – 90-ամեակ
  • Իւրի Մկրտումեան  (ազգագրագէտ, դիւանագէտ)  – 85-ամեակ
  • Արմէն Աչիգեօզեան (Արցախեան ազատամարտի մասնակից, «Արաբօ» ջոկատի հրամանատար)  – 85-ամեակ
  • Արթուր Չիլինգարով  (մեծանուն բեւեռախոյզ, գիտնական, քաղաքական գործիչ)  – 85-ամեակ
  • Արտաշէս Թումանեան (պետական գործիչ, դիւանագէտ, Իրանում ՀՀ դեսպան)  –  75-ամեակ
  • Հրանտ Դինք (պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր)  – 70-ամեակ
  • Արթուր Մկրտչեան (Արցախի պետական գործիչ, ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ)  – 65-ամեակ
  • Վազգէն Սարգսեան (Հայաստանի վարչապետ, արցախեան ազատամարտի մասնակից/ հրամանատար)  – 65-ամեակ, նաեւ մահուան 25-ամեակ

Մահուան ամեակներ

  • Սահակ Ա Պարթեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս  – 1585-ամեակ
  • Լեւոն Բ  Կիլիկեան հայոց թագաւոր (Ռուբինեանների արքայատոհմից)  – 805-ամեակ
  • Ջորջ Վաշինգթոն (ԱՄՆ-ի առաջին նախագահը)  – 235-ամեակ
  • Յովսէփ Էմին (հայ ազատագրական պայքարի գործիչ)  – 215-ամեակ
  • Վիլմոշ Լազար (հունգարական յեղափոխութեան (1848-1849) հերոս, հայազգի զօրապետ)  – 175-ամեակ
  • Յովհաննէս Քոլոզեան (հայագէտ, պատմաբան, կղերապահպանողական հոսանքի պարագլուխը Վասպուրականում)  – 145-ամեակ
  • Մկրտիչ Սանասարեան  (մեծահարուստ բարերար)  – 135-ամեակ
  • Նուբար Փաշա  (Նուբար Նուբարեան), (անուանի դիւանագէտ, Եգիպտոսի առաջին, 13-րդ եւ 18-րդ վարչապետը)  – 125-ամեակ
  • Վլադիմիր Լենին  – 100-ամեակ
  • Միսաք Մանուշեան (բանաստեղծ, ֆրանսական դիմադրական շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս)  – 80-ամեակ
  • Ջորջ Մարշալ (ԱՄՆ-ի պետական եւ զինուորական գործիչ)  – 65-ամեակ
  • Արտաշէս Բաբալեան (բժիշկ, Առաջին Հանրապետութեան սոցիալական ապա-հովութեան նախարար, Իրանի «Ալիք» օրաթերթի ժամանակի արտօնատէր, ՀՅԴ անդամ)  – 65-ամեակ
  • Ալմա Եօհանսոն  (շուեդ միսիոներուհի․ ծառայել է Արեւմտեան Հայաստանի որբանոցներում)  – 50-ամեակ
  • Անդրէյ Սախարով (ռուս ֆիզիկոս, ջրածնային ռումբի համահեղինակ, այլախոհ, քաղաքական գործիչ)  – 35-ամեակ
  • ՆՍՕՏՏ Վազգէն Ա Ծայրագոյն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոս  – 30-ամեակ
  • Կարէն Դեմիրճեան (քաղաքական եւ պետական գործիչ)  – 25-ամեակ
  • Վահան Յովհաննիսեան (քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ)  – 10-ամեակ

Ե – Կարեւոր դէպքեր եւ իրադարձութիւններ

  • 354 թ․ – Աշտիշատում Ներսէս Ա․ Կաթողիկոսը  գումարեց առաջին եկեղեցական օրէնսդիր ժողովը։
  • 484 թ․ – Նւարսակի հաշտութեան պայմանագրի կնքում Վահան Մամիկոնեանի եւ Սասանեան Պարսկաստանի միջեւ, որով Հայաստանը Մարզպանականի փոխարէն սկսեց կոչուել Տանուտէրական կիսանկախ, քրիստոնէութիւնը ազատ երկիր։
  • 484 թ․ – Գահակալութիւն Վաչագան Բարեպաշտի՝ Աղուանքի եւ Արցախի թագաւոր․ թաղուած է Արցախում։
  • 714 թ․ – Լիսաբոնի գրաւումը արաբների կողմից։ Արաբները մուտք են գործում Եւրոպա։
  • 989 թ․ – Սմբատ Բ․ Բագրատունին սկսեց Անիի Մայր տաճարի շինարարու-թիւնը, որն աւարտուել է 1001 թուականին՝ Գագիկ Ա․-ի օրօք՝ Կատրանիդէ թագուհու հովանաւորութեամբ։
  • 989 թ․ – Սմբատ Բ․ Բագրատունին կառուցեց Անիի պարիսպների 2-րդ շարքը։
  • 1269 թ․ –  Օսմանեան Կայսրութեան հիմնադրումը Օսման Ա․-ի կողմից։
  • 1604 թ․ – Շահ Աբաս Ա․-ն գրաւում է Երեւանը։ Նրա հրամանով Հայաստանից տասնեակ հազարաւոր հայեր բռնագաղթեցւում են Պարսկաստանի խորքերը։
  • 1659 – 1663 թթ․ – Պարսկաստան բռնագաղթուած հայերը Սպահանում՝ Նոր Ջուղա թաղամասում, կառուցում են Ս․ Ամենափրկիչ վանքը։
  • 1704 թ․ Իսահակ Նիւթոնը հրապարակում է «Օպտիկա» աշխատութիւնը։
  • 1789 թ․ – Ֆրանսական յեղափոխութիւն։
  • 1794 թ․ – Հնդկաստանի Մադրաս քաղաքում հիմնադրուեց հայկական առաջին տպագիր թերթ «Ազդարար»ը։ Հրատարակիչ՝ ծագումով իրանահայ Յարութիւն քահանայ Շմաւոնեան։
  • 1799 թ․ – Ֆրանսական յեղափոխութեան աւարտը։
  • 1804 թ․ – Նափոլէոն Պոնափարտը հռչակուեց բոլոր ֆրանսիացիների կայսր։
  • 1814 թ․ – Հիմնուել է Սանասարեան վարժարանը Կարինում (Էրզրում), Մկրտիչ Սանասարեանի միջոցներով։ 1915-ին ուսուցիչների մեծ մասը նահատակուել է, իսկ վարժարանը աւերուել։
  • 1829-ի Հոկտեմբերի 9-ին, Խաչատուր Աբովեանը եւ Դորպատի (ներկայիս Էստոնիայի Տարտու քաղաքը) համալսարանի պրոֆեսոր Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը։
  • 1849-ի Յունիսի 9-ին, ստեղծուեց Երեւանի նահանգը՝ Ռուսական Կայսրութեան մէջ, որ կազմուած էր Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայա-զետի եւ Օրդուբադի գաւառներից։ Արեւելեան Հայաստանի միւս շրջանները մտան Թիֆլիսի եւ Ելիզաւետպոլի նահանգների մէջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահուեց մինչեւ 1917 թուական։
  • 1864-ի Ապրիլի 22-ին, ԱՄՆ-ում ընդունւում է օրէնք, ըստ որի այսուհետ բոլոր դրամների վրայ արւում է “In God We Trust” գրութիւնը։
  •  1869 թ․ – Հիմնադրւում է Վիեննայի պետական օփերան՝ աւստրիական խոշո-րագոյն օփերային թատրոն եւ Աւստրիայի երաժշտական մշակոյթի կեդրոնը։
  • 1879 թ․- Քաղաքագլխի պաշտօնի հիմնում Երեւանում։
  • 1899 թ․ – Գործարկւում է Ալեքսանդրապոլ – Կարս երկաթուղին։
  • 1904-ի Ապրիլի 1-ից Յուլիսի կէսեր, Սասունի գոյամարտը։
  • 1909 թ․ – Աւելի քան 30,000 հայերի ջարդը Ադանայում։
  • 1914-ի Յուլիսի 28-ին սկսւում է Առաջին Համաշխարհային Պատերազմը։
  • 1919-ի Օգոստոսի 1-ին Երեւանում բացւում է Հայաստանի պառլամենտը։
  • 1924-ի Յունուարի 11-ին, Երեւանում հիմնադրուեց «Գիրք» հրատարակչական ընկերութիւնը՝ Մարտիրոս Սարեանի ղեկավարութեամբ։
  • 1934-ի Օգոստոսի 1-ից 5-ը Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Գրողների Միութեան (ՀԳՄ) 1-ին համագումարը։
  • 1939-ի Սեպտեմբերի 1, սկսւում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմը։
  • 1944-ի Յուլիսի 4, Իրանում ստեղծւում է Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնը (ՀՄԱԿ)։
  • 1969-ի Յուլիսի 21-ին, ամերիկացի տիեզերագնաց Նիլ Ասմսթրոնգն առաջին քայլերն է կատարում Լուսնի վրայ։
  • 1974-ի Յունիսի 20 – Թուրքիան ռազմական գործողութիւններ սկսեց Կիպրոսի դէմ եւ գրաւեց Կիպրոսի հիւսիսը՝ այնտեղ ստեղծելով Կիպրոսի թրքական պետութիւն։
  • 1979 թ․ – Իրանի Իսլամական Յեղափոխութիւն։ Փահլաւի թագաւորութեան անկումը Իրանում։ Շուրջ 15 տարի աքսորից յետոյ Իրան վերադարձաւ Այաթօլլահ Ռուհօլահ Խոմէյնին։
  • 1989 թ․- Ամերիկահայ Ջէյմս Բաղեանը «Դիսքաւերի» տիեզերանաւով տիեզերք բարձրացաւ։
  • 1999-ի Հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ ահաբեկչական գործողութիւն։ Զոհուեցին Կարէն Դեմիրճեանը, Վազգէն Սարգսեանը, ԱԺ-ի հինգ պատգամաւորներ եւ մի նախարար։
  • 2004-ի Փետրուարի 4-ին իր աշխատանքն սկսեց Ֆէյսբուքը։
  • 2004-ի Փետրուարի 19-ին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում ՆԱԹՕ-ի կողմից կազմակերպուած անգլերէնի դասընթացներին մասնակցող ՀՀ զինուած ուժերի լէյտենանտ Գուրգէն Մարգարեանը սպանուեց ադրբեջանցի սպայ Ռամիլ Սաֆարովի կողմից։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին