Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Սպիտակի Երկրաշարժ – 35

Տեսակէտ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

1988-ն էր, 7 Դեկտեմբեր, երբ Հայաստա­նում տե­ղի ու­նե­ցաւ Սպի­տակի երկրա­շար­ժը։ Բնա­կան աղէ՞տ ասենք դրան թէ անբնա­կան, եթէ ողջ Հա­յաս­տա­նը վան­կարկում էր “«Ղա­րաբա­ղը մերն է», իսկ սրա­միտ լե­նինա­կան­ցի­ները մի մեծ դա­գաղի մէջ լեց­րե­ցին «Պրավ­դա»” (ռու­սե­րէն Ճշմար­տութիւն) թեր­թե­րը եւ յու­ղարկա­ւորե­ցին այն։ Յե­տոյ սրամտե­ցին, թէ հո­ղը չդի­մացաւ եւ պայ­թեց։ Արդէն 35 տա­րի է յի­շում ենք այդ օրը, այդ 35 երկվայրկեան­նե­րը, որոնք հա­զար­նե­րով մարդկանց կեան­քեր խլե­ցին, իսկ միւս տաս­նեակ հա­զար­նե­րի ճա­կատագ­րե­րը փո­խեցին։ Տա­րօրի­նակ է, բայց պի­տի ասեմ, որ այս աղէ­տը նաեւ պատ­ճառ դար­ձաւ, որ­պէսզի նոր մար­դիկ ծնուեն… փո­խարէն զո­հուած­նե­րի… եւ ծնող­նե­րը դժգո­հում էին, երբ նոր երա­խանե­րը ոչին­չով նման չէին նա­խորդնե­րին։ Բազ­մա­թիւ վա­ւերագ­րա­կան ֆիլ­մեր ստեղ­ծուեցին այդ ող­բերգու­թեան մա­սին, սա­կայն ամէն ան­գամ կրկին մի նոր դրուագ է ի յայտ գա­լիս։ Տա­րիներն ի վի­ճակի չեն մո­ռացութեան մատ­նել կամ մեղ­մել ցա­ւը…

Բաւ է, որ խօ­սես որե­ւէ մի լե­նինա­կան­ցու հետ եւ նա կը վեր­յի­շի իր ապ­րա­ծը.

«Այդ չա­րաբաս­տիկ օրը Լե­նինա­կանում չէի, բայց մի քա­նի օր յե­տոյ ժա­մանե­ցի քա­ղաք… Ահա անցնում եմ աւե­րուած փո­ղոցով եւ տես­նում եմ դա­սըն­կե­րոջս, նստած փլա­տակ­նե­րի քո­վը։

-Բա­րեւ

-Բա­րեւ

-Ի՞նչ ես այստեղ անում։

-Կնոջս եմ սպա­սում։

-Ո՞ւր է կինդ։

-Այստեղ։

Եւ ցոյց է տա­լիս փլա­տակ­նե­րի մի­ջից երե­ւացող անցքին։ Ես նա­յում եմ ներս եւ տես­նում կնոջ աչ­քե­րը։ Նա ինձ ող­ջունում է։ Ի՞նչ կը լի­նի ձեզ հետ։ Երա­նի՛ տե­սած չլի­նէի, որով­հե­տեւ ար­դէն 35 տա­րի է այդ աչ­քե­րը նա­յում են իմ վրայ։ Նրան հա­նեցին, ոտ­քե­րը ան­դա­մահա­տեցին, բայց մի քա­նի օր յե­տոյ նա մա­հացաւ»։

Քա­ղաքը սկզբից մշու­շով պա­տեց եւ ջեր­մաստի­ճանը բարձրա­ցաւ մին­չեւ +15-ի, իսկ 11.41-ին, երբ դպրո­ցի աշա­կերտնե­րը ընդմի­ջու­մից յե­տոյ մտան դա­սարան­ներ, շէն­քե­րը գետ­նի ցնցումնե­րից սկսե­ցին երե­րալ եւ իջ­նել վե­րելա­կի պէս, հո­ղը ճեղ­քուեց ու բա­ցուեց, թա­ղելով իր մէջ փլա­տակ­նե­րի վե­րածուած բարձրա­յարկ կա­ռոյցնե­րը։ Ով չհասցրեց միան­գա­մից զո­հուել, օրե­րով մնաց զնդա­նուած ծանր սա­լաքա­րերի մէջ, եւ շատ էին դէպ­քե­րը, երբ փրկուածը սա­լաքա­րերից ազա­տուե­լուն պէս մա­հանում էր։ Բժիշկնե­րը եր­բեք նման դէպ­քե­րի հետ չէին առըն­չուել, երբ մար­դու հիւ­սուածքնե­րը եր­կա­րատեւ սեղ­մուած վի­ճակում են գտնուել։ Ապ­շե­ցու­ցիչ էր ծննդա­տան դէպ­քը, երբ նո­րածի­նը երեք օր մնա­ցել էր գետ­նի տակ եւ նրան ողջ էին դուրս հա­նել։ Մայ­րը 3,5 ամ­սե­կան աղջնա­կի հետ 7 օր, 6 ժամ եւ 40 րո­պէ մնա­ցել էր գետ­նի տակ առանց ու­տե­լիքի, ջրի եւ շարժման։ Կա­թի փո­խարէն աղջկան իր արիւ­նով էր կե­րակ­րել…

Եթէ խօ­սենք թի­ւերով, ապա բա­ցի Լե­նինա­կան, Կի­րովա­կան, Սպի­տակ, Ստե­փանա­վան քա­ղաք­նե­րից մաս­նա­կի աւե­րուեց 400 գիւղ, իսկ 58 գիւղ հո­ղին հա­ւասա­րուեց, կէս մի­լիոն մարդ մնաց անօ­թեւան։ 45.000 մարդ հա­նեցին ողջ վի­ճակում փլա­տակ­նե­րից, 12 500-ը հոս­պի­տալա­ցուե­ցին։ Պաշ­տօ­նապէս զո­հուած­նե­րի թի­ւը 25.000 նշուեց, բայց ոչ ոք չէր հա­ւատում սո­վետա­կան տուեալ­նե­րին, ինչպէս եր­բեք չեն հա­ւատայ այն յայ­տա­րարու­թեանը, թէ երկրա­շար­ժը բնա­կան աղէտ էր։ Բո­լորը յի­շատա­կում են սո­վետա­կան բարձրաս­տի­ճան պաշ­տօ­նեայի բա­ցական­չութիւ­նը. «Մենք չէինք սպա­սում նման ահ­ռե­լի ար­դիւնք»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին