Կիրակի, 28. 04. 2024

spot_img

Շարունակւում Են ԱՄՆ և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան, Բռնի Տեղահանուած Արցախահայերին Անհատական Օգնութեան Ծրագրերը

ԳԱՅԻԱՆԷ ՄՈՒՐԱՏԵԱՆ

   Համաձայն Միացեալ Նահանգների և Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութեան կողմից որոշման՝ այս անգամ օգնութիւնը տրամդրուեց արցախահայ բազմանդամ և սոցիալապէս անապահով ընտանիքներին։

    2023 թուականի սեպտեմբերի 19-20-ը Ազրպէյճանի կողմից լայնածաւալ յարձակման հետևանքով ողջ արցախահայութիւնը պարտադրուած տեղահան եղաւ, մարդիկ դուրս եկան իրենց հայրենի գիւղերից, քաղաքներից ու աւաններից:

     Բոլորի միակ նպատակն էր փրկուել, հասնել Մայր Հայաստան, բայց դեռ պէտք էր յաղթահարել Ազրպէյճանական տիրապետութեան տակ անցած Հակարի կամրջի անցակէտը:

    Շատերն իրենց զոհուած հայրերի, եղբայրների ու զաւակների շիրիմներին թողեցին, սրբութիւն համարուող շքանշանները, նկարներն ու զինուորական գրքույկները․ լսել էին՝ ազերիները առաւել հետապնդում էին այն ընտանիքներին, որոնք անցած 30 տարիներին ունեցել են հերոսաբար մարտնչած զաւակներ՝ հայրեր, որդիներ։

 Արցախում բնակուող ընտանիքներից իւրաքանչիւրը բախւում էր իւրատեսակ դժուարութիւնների՝  մազապուրծ հասնելով  Հայաստանի Սիւնիքի մարզի Գորիս քաղաքի  Կոռնիձոր բնակավայր: Առաւել դժուար կացութեան մէջ էին յայտնուել բազմազաւակ ընտանիքները, սոցիալապէս անապահովներն ու հաշմանդամութիւն ունեցողները:

   Պատերազմների ընթացքում ամենաշատը տուժում են երեխաները, որոնք իրենց կեանքի ողջ ընթացքում կրում են այդ հոգեկան տառապանքն ու ապրումները՝ իրենց ներսում խաթարելով չարի ու բարու իրենց պատկերացումները:

    Բազմանդամ և սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին թէքէեանցիների նիւթական աջակցութիւնը որոշակի ջերմութեամբ ու առանձնայատկութեամբ ընկալուեց:

Հեղինար Արզումանեանի 9 հոգանոց ընտանիքը ապրում էր Հադրութի շրջանի Տումի գիւղում, աղջիկների՝ ( 9տ.17տ.19տ.), և տղաների՝ ( 6տ.8տ.12տ.13տ)   հետ: Ունէր մեծ տուն ու այգի: Արցախում կրկին  ապրելու միտքը մնացել է անցեալում:  Այժմ բնակւում են Հայաստանի Կոտայքի մարզի  Չարենցաւան քաղաքում 3 սենյականոց բնակարանում, հարմարուել  են…

 Ստեփանեան Ալլա՝ 39 տ. Ընտանիքի անդամների թիւը՝ 10: Արցախում Ապրել են Մարտակերտի շրջ. Գիւղ Մատաղիս, պատերազմից յետոյ տեղափոխուել են Ստեփանակերտ,  ամուսինը զոհուել է 2020թուականի 44-օրեայ պատերազմում, նրա երկու տղաները՝ Սամուէլն ու Արսէնը զոհուել են 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղային մարտերում: Այժմ  ապրում է՝ 62 տարեկան հոր, 62 տ. Ալվինա  մօր , եղբօր՝ Անդրանիկի նրա կին Նունէի իրենց երեխաներ՝ 8 տարեկան Կամոյի, 6 տարեկան Ալբինայի ,11 ամսեկան Արիանայի, քրոջ՝Անահիտի, ում ամուսինը զոհուել է, 12 տարեկան Վահէի հետ: Բազմանդամ այս ընտանիքում երեխանները շատ դժուար են յարմարւում նոր բնակավայրում. -ասում է. «Ոնց որ մարդու հոգին այստեղ լինի, սիրտը՝ այնտեղ, շատ դժուար է: Որ օր մը կարողանանք հետ վերցնել այդ հողերը, ոչ մէկս էլ չենք մնայ այստեղ»:

29 տարեկան Մովսիսեան Լուսինէի, (նա հիւանդ է, ընդունում է քիմիատերապիա)  9 հոգանոց ընտանիքը Արցախում ապրել էՍտեփանակերտում, ամուսնու՝ Յովհաննէսի, 6 տարեկան աուտիզմով հիւանդ Լևոնի, 2,5 տարեկան աղջկայ՝Մարիի, ամուսնու քրոջ՝ Խասվարդի (ում ամուսինը զոհուել է 2023 թուականի սեպտեմբերի 20-ին) նրա տղայ՝ 5 տարեկան Հայկի,  3 տարեկան Մարիայի, սկեսուր՝ Ալվարդի, սկեսրայր Վլադիմիր 73տ.։  Այժմ ապրում են Հայաստանում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում. «Ընտրեցինք այնպիսի տեղ, որ մօտ լինի հիւանդանոցը, քանի որ տղաս և ես ամեն ամիս բժշկի այցելելու կարիք ունենք.  միայն աուտիզմով հիւանդ տղայիս՝ Լևոնի համար հարկ կը լինի ամեն ամիս 50.000 դրամի դեղ գնել»:   36 տարեկան Բեջանեան Գեղամի 7 հոգանոց ընտանիքը  Արցախում ապրել է Ստեփանակերտում․ կնոջ Վալենտինայի, աղջիկներ՝ 7տարեկան Նունէի, 6 տարեկան Կատարինայի, 3 տարեկան Սուսաննայի, 7 տարեկան Միհրանի, 72 տարեկան մոր հետ այժմ ապրում են  
Լոռու մարզի Ազնուաձոր գիւղում ոչ բարւոք տանը. «Մենք մեր գերդաստանով, այլ ազգականների հետ ենք դուրս եկել Արցախից։ Բոլորս էլ իրար մօտ տներում ենք ապրում։ Կփորձենք յարմարուել, հող մշակել իհարկէ նախկինի պէս չենք ակնկալում ապրել, սակայն գոնէ անվտանգ ենք ու հանգիստ»:      

Փարամազեան Աւոյի  Արարատի 10 հոգանոց ընտանիքը Արցախի Մարտունի շրջանի  Մուշկապար գիւղից են։ Տեղաւորուել են Հայաստանի Արագածոտն մարզի Կարբի գիւղում։  Հօր՝ Արարատի 53 տ․, մօր՝ Սուսաննայի, 91 տարեկան  Անժելա տատի, եղբայրներ՝ 21տ․Արմոյի, 18 տարեկան Արսէնի, 17 տարեկան Արայիկի, 15 տարեկան Արամի,  9 տարեկան Աշոտի, Արեգա հօրաքրոջ (ում տղան  զոհուել ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին դիրքերում): Աւօն իր բազմանդամ ընտանիքի հետ Արցախի իրենց գիւղում սեփական տուն է ունեցել, զբաղուել են հողագործութեամբ։ Ասում է․ «Հիմա Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է։ Ի՞նչ անենք, պիտի ստիպուած գոյատևենք մինչև գարունը բացուի, որ գիւղատնտեսական աշխատանքներ անենք»:

Արցախից Հայաստան բռնագաղթած մօտ 120.000 խեղուած ճակատագրով ու անորոշ վիճակում յայտնուած արցախահայերից մօտ 3000 մարդ այս պահի դրութեամբ արտագաղթել է: Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը չկարողանայ տուն ու տեղ, երազանք ու ապագայ կորցրած  արցախցիներին տէր կանգնել, հոգալ ու օգնել, շատերը կu մեկնեն:

   Ահա այստեղ է , որ պէտք է ազգովի միաւորուենք, օգնենք յաղթահարելու արցախցու ժամանակաւոր խնդիրներն ու հոգսերը, միջավայր ստեղծել, բնակարանային ու աշխատանքի զբաղուածութիւն ապահովել նրանց համար, որպէսզի իրենք օտար չզգան իրենց Մայր Հայաստանում:

Արցախահայերի օգնութեան ԹՄՄ-ի ծրագրերը շարունակւում են: Խնդրում-յորդորում եմ միացէք ծրագրին: Արցախահայութիւնը մեր բոլորի կարիքը ունի:

Ծրագրին միանալու համար կարող էք ԱՄՆ –ում նուիրատուութիւնները ուղարկել հետևեալ հասցէով. Tekeyan Cultural Association Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472, https://givebutter.com/AGuStb

իսկ Գանատայում՝ Tekeyan Cultural Association Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցէով, https:// www.con vergepay.com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method

20 հոկտեմբերի 2023թ.

Թէքէեան Մշակութային Միութեան Միացեալ Նահանգների և Գանատայի

Կեդրոնական Վարչութեան Հայաստանեան Ներկայացուցչութիւն

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին