Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Իսկ Հայ Գրողները՞․․․

Սլաք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Աշխարհում տարբեր կառոյցներ իրենց կոչն են ուղղել Լաչինի միջանցքը բացելու համար։ Հերթական լուրը վերաբերում է ռուս գրողներին՝ նոյն պահանջով։ Ներքեւը կը կցեմ, «Առավոտ» թերթի այդ լուրը։ Շնորհակալութեամբ պէտք է նշել, որ բանաստեղծ, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանը անձնական նամակներով ու խնդրանքով դիմել էր աշխարհի հարիւրաւոր իր ընկեր գրողների ՝ դատապարտելու Ազրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի փակումը եւ Արցախի պաշարումը

Պիտի օտարը կատարի հայի պարտականութիւնները։ Հայերը անելիք չունեն․ ո՛չ իշխանութիւնները, ո՛չ քաղաքական ողջ դաշտը, ո՛չ ազգային, հասարակական կառոյցներն ու կազմակերպութիւնները, ո՛չ մշակութային գործիչները․․․ ՈՉ ՈՔ։ Իսկ այս լուրի կապակցութեամբ՝ հայ գրողներն էլ անելիք չունեն․․․ Հայ գրողները լուռ են մնում դեռ․․․ ԱՄՕԹ։ Եւ խօսքը ոչ միայն դատարկ կոչի մասին է․․․

Ռուս Գրողները Միացել Են Արցախն Ապաշրջափակելու Կոչին

Օրերս բանաստեղծ, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանը, որի գրքերն ու ստեղծագործութիւնները հայերէնից բացի յայտնի են ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, սպաներէն, իտալերէն, գերմաներէն, կատալերէն լեզուներով, անձնական նամակներով ու խնդրանքով դիմել էր աշխարհի հարիւրաւոր իր ընկեր գրողների ՝ դատապարտելու Ազրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի փակումը եւ Արցախի պաշարումը։ Իր նամակում նա, մասնաւորապէս նշել էր.«Ազրպէյճանը ՝ 120 000 հայերի, այդ թւում՝ իմ 83-ամեայ մօր համար, փակել է կեանքի այս ճանապարհը»։ Հայ բանաստեղծի կոչին այժմ արձագանքում են աշխարհի տարբեր կողմերում։ Մասնաւորապէս ՝ նրա ռուս գործընկերները հանդէս են եկել Ազրպէյճանին դատապարտող կոչով։ Կարդացէք նաեւ Խնդրում եմ ՝ ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանութիւն 120 000 արցախցի հայ պաշարեալների «Բառերը ստուերներ չունեն» «Սա իմ ժամանակն է՝ իմ կեանքի, իմ ապրելու ու մեռնելու ժամանակը»  

ՇՐՋԱՓԱԿՈՒՄ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Չնայած Ռուսաստանի եւ նախկին խորհրդային բոլոր հանրապետութիւնների համար դժուար ժամանակներին, մեզ մտահոգում է այն, ինչ կատարւում է այն հողի վրայ, որը ժամանակին ԽՍՀՄ-ի եւ Ռուսական կայսրութեան մաս էր կազմում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ շրջափակումը: Նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին լաւ ծանօթ է «շրջափակում» ծանր բառը, յիշում ենք Լենինկրատի շրջափակումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Եւ արդեն գրեթէ մէկ ամիս է, ինչ փակուած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ Արցախի համար կենսական նշանակութիւն ունեցող զարկերակը։ Այդ ճանապարհի փակումը 120.000 հայի մեկուսացրել է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ։ Փակ Է նաեւ օդային ճանապարհը։ Համաձայն 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան (Ռուսաստան, Ազրպէյճան, Հայաստան)՝ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ, որն ունի հինգ քիլոմեթր լայնութիւն, անցել է ռուս խաղաղապահների վերահսկողութեան տակ, իսկ Ազրպէյճանը երաշխաւորել է հայ ուղեւորների եւ բեռների անխափան տեղաշարժը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղութեամբ: Բայց Ազրպէյճանի «բնապահպանները» փակել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը նորութիւն  չէ, եւ մեր գործը չէ ուղղակիօրէն միջամտել քաղաքականութեանը։ Բայց այսօր՝ 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկութեան աչքի առաջ 120.000 արցախցի երեխաներ, ծերեր ու կանայք պատանդ են վերցուել, այսինքն՝ իրական հումանիտար աղէտ է տեղի ունենում։ Ներկայ պահին 200 ֆրանսիացի մշակութային գործիչներ քուէարկել են խաղաղ բնակչութեան օգտին (նրանց համատեղ յայտարարութիւնը հրապարակուել է «Լէ Ֆիկարօ» թերթում)։ Կոչի տակ ստորագրել են նաեւ այլ երկրների մշակոյթի գործիչներ, այդ թւում՝ Ռուսաստանի։ Յարգելի մշակոյթի գործիչներ, խնդրում ենք տարածել այս տեղեկատուութիւնը եւ ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանութիւն 120.000 արցախցի հայ պաշարեալների:  

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻԿՈՒՇԵՎԻՉ Ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, էզոթերիկ եւ միստիկ, կրօնական փիլիսոփայ։ Ռուսաստանում գերմանական մշակոյթի տարածման համար Սաքսոնիայի դուքս Անհալթի արքայազնի մրցանակի դափնեկիր։ Կրետիեն դը Տրոյի «Իվեյնը կամ առիւծի հետ ասպետը» եւ «Լանսելոտը կամ կառքի ասպետը» վէպերի թարգմանութեան համար արժանացել է Ֆրանսիայի դեսպանատան մրցանակի: Վարպետ Գիլդիայի «Գրական թարգմանութեան վարպետ» մրցանակի դափնեկիր՝ Էդմունդ Սպենսերի «Հեքիաթների թագուհին. Կարմիր խաչի ասպետի լեգենդը կամ սրբութեան մասին» թարգմանութեան համար։ Թարգմանել է Գրիգոր Նարեկացու բանաստեղծութիւնները:  

ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՒՊՐԻՅԱՆՈՎ Ռուս գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ։ Գոնեզայի (Իտալիա, 1986) պոեզիայի փառատօնի դափնեկիր։ Եւրոպական գրական մրցանակի դափնեկիր (Հարավսլավիա, 1987)։ Մակեդոնական գրական գաւազանի սեփականատէր (Մակեդոնիա, 1999): Աւստրիայի մշակոյթի եւ կրթութեան նախարարութեան մրցանակի դափնեկիր (2006 թ.)։ Բրանկո Ռադիչեւիչի անուան միջազգային մրցանակի դափնեկիր (Սերպիա, 2006 թ.): «Մորավյան պատուոգիր» միջազգային մրցանակի դափնեկիր (Սերպիա, 2008)։ Բունինի մրցանակի դափնեկիր (Մոսկուա, 2010 թ.): «Дети Ра» ամսագրի մրցանակի դափնեկիր (Մոսկուա, 2015, 2018): «Եւրոպական պոեզիայի քարտէզ» մրցանակի դափնեկիր (Սերպիական Հանրապետութիւն, 2017): Ֆելիքս Ռոմուլանայի մրցանակի դափնեկիր (Սերպիա, Նեգոտին, 2017): «Սրտեր կապող թել» մրցանակի դափնեկիր (Մոսկուա, 2018)։ «Յուգրա» մրցանակի դափնեկիր (Խանտի-Մանսիյսկ, 2018): Naji Naaman literary prizes մրցանակի դափնեկիր, 2018 (Ճապոնիա/Լիբանան) «Золотой ключ Смедерева» մրցանակի դափնեկիր, 2021, Սերպիա։

ԱՆՆՈՒՇԿԻՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԻՎԱՆՈՎԻՉ Բանասիրական գիտութիւնների դոկտոր,Ա. Ս. Պուշկինի անուան ռուսաց լեզուի պետական ​​ինստիտուտի վաստակաւոր փրոֆեսոր, Ռուսաստանի հետազօտողների, դասաւանդողների եւ հռետորաբանութեան ուսուցիչների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի գրողների միութեան անդամ, Պետրովսկի գիտութեան եւ արուեստի ակադեմիայի ակադեմիկոս:  

ԱԼԵՔՍԵՅ ՊՐՈԿՈՊԻԵՎ Բանաստեղծ, թարգմանիչ, Անդրէյ Բելիի անվան մրցանակի դափնեկիր: ՍԵՐԳԵՅ ԶԵՆԿԵՎԻՉ Բանաստեղծ, թարգմանիչ, Մոսկուայի գրողների միութեան անդամ, «Նեկրասովյան ուրբաթներ» գրական ակումբի հիմնադիր:

ՆԻԿՈԼԱՅ ՄԻԼԵՇԿԻՆ Բանաստեղծ, թարգմանիչ, «Ասկետ» ռոք խմբի հիմնադիրներից եւ անդամներից։ Մալախովկայի «Стихотворный бегемот» գրական ակումբի համադրող:

ԱՆՏՈՆԻՆԱ ԲԵԼՈՎԱ Գրականագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, Ռուսաստանի գրողների միութեան անդամ:

ՅՈՒՐԻ ՕՐԼԻՑԿԻ Գրականագէտ, բանաստեղծ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Ռուսական ֆուտուրիզմի հոր Դաւիթ Բուրլուկի անվան Միջազգային նշան մրցանակի դափնեկիր, «Дети Ра»(2015) ամսագրի մրցանակի դափնեկիր, Վերլիբրի փառատօնների կազմակերպիչ:

ԵԼԵՆԱ ՍԵՄԵՆՈՎԱ Բանաստեղծ, լրագրող, «Բեժին լուկ» (2018) եւ «Մանկական ժամանակ» (2021) միջազգային գրական մրցոյթների դիպլոմակիր: Թարգմանել է Նահապետ Քուչակի ստեղծագործութիւնները:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿԵԴՐՈՎ Ռուս բանաստեղծ, փիլիսոփայ, գրաքննադատ եւ գրականագէտ: Մետամետաֆոր տերմինի եւ մետակոդիկայի փիլիսոփայական տեսութեան հեղինակ։ Բանասիրական գիտութիւնների թեկնածու, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, Գրական ինստիտուտի փրոֆեսոր։

ԶԱՅԱ ԻՈՍԻՖ ՅՈՒՐԻԵՎԻՉ Պատմական գիտութիւնների թեկնածու, Սոցիալական կառավարման ակադեմիայի դոցենտ, «Պատմութեան դասաւանդում դպրոցում» ամսագրի գլխաւոր խմբագրի տեղակալ (ԲՈԿ-ի ցանկից), Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանեան կեդրոնի (ՀԿՈւՀԿ) գիտափորձագիտական խորհրդի անդամ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին