Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

2023 Թուականի Յիշարժան Յոբելեաններ

Ամեն տարի՝ նախքան նոր տարեմուտ, կազմում եմ հայ եւ օտար այն երախտաւորների անուանացանկերը, որոնց յոբելենական տարին է յաջորդ տարին։ Այսու ներկայացնում եմ 2023 թուականի յիշարժան տարեթուերը, որ կազմել եմ իմ նախասիրութիւնների համաձայն՝ ինձ հասու աղբիւրներին դիմելով: Ամբողջը շատ ծաւալուն է։

Ցանկն ունի ենթաբաժանումներ։ Առանձին վերնագրով նշել եմ սփիւռքահայ գրողների անունները։ Առանձնացրել եմ գրական, ապա՝ մշակութային գործիչների անունները։ Դրան յաջորդում է քաղաքական, հասարակական, ռազմական եւ ուրիշ գործիչների ամեակները։ Առանձին ներկայացրել եմ պատմական այն դէպքերն ու իրադարձութիւնները, որոնց յոբելենական տարին է 2023-ը։ Պատմական այդ դէպքերը առաւելաբար վերաբերում են հայերին, ու դա էլ ընտրել եմ իմ գնահատումով եւ մօտեցմամբ։ Ցանկերը հերթաւորել եմ թուականներով ու առանձին՝ ծննդեան եւ մահուան, ամեակներով։

Յոյս ունեմ, որ ներկայացուածը կ՛օգնի հայրենի եւ սփիւռքահայ առանձին գործիչներին, միութիւններին ու համապատասխան կառոյցներին՝ ծրագրելու 2023 թուականի՝ իրենց գրական, մշակութային եւ այլ միջոցառումները: Հայ մամուլն էլ կարող է արտատպել դա, եւ օրին անդրադարձ ունենայ այդ երախտաւորների կեանքին ու գործունէութեանը:

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Գրական դէմքեր

Ծննդեան ամեակներ

973 թ․ – 1050-ամեակ

  • Աբու Լալա Մահարի – արաբ փիլիսոփայ, բանաստեղծ, արձակագիր։
  • Շիկիբու Շուրասակի– ճապոնացի բանաստեղծուհի եւ արձակագիր։ Կայ ուրիշ թուական,- 978 թուական։

1048 թ․ – 975-ամեակ

  • Շեյխ Ահամդ Ժամի/ Ջամի – պարսիկ գրող։
  • Օմար Խայեամ – Պարսիկ բանաստեղծ, աստղագէտ, մաթեմատիկոս եւ փիլիսոփայ։ Մահը՝ 1123 թուականին։

1628 թ․ – 395-ամեակ

  •  Շարլ Պերրօ – ֆրանսիացի գրող, հեքիաթների հանրաճանաչ հեղինակ։ Մահը՝ 1703 թուականին։

1738 թ․ – 285-ամեակ

  • Միքայէլ Չամչեան – հայ ականաւոր պատմաբան, քերական, լեզուաբան, աստուածաբան եւ մանկավարժ։ Մահը՝ 1778 թուականին։

1783 թ․ – 240-ամեակ

  • Սենեդալ (Մարի-Անրի Բէյլ) – ֆրանսիացի գրող, ռէալիստական վէպի հիմնադիրներից։

1788 թ․ – 235-ամեակ

  • Արթուր Շոպենհաուէր – գերմանացի փիլիսոփայ, գրող։
  • Ջորջ Բայրոն – անգլիացի բանաստեղծ։

1798 թ․ – 225-ամեակ

  • Ալեքսանդր Պուշկին – ռուս բանաստեղծ եւ գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչներից։

1803 թ․ – 220-ամեակ

  • Մեսրոպ Թաղիադեան – գրող, մանկավարժ։ Ծնուել է Իրանի Շիրազ քաղաքում, ուսուցչական աշխատանք է ունեցել իրանահայ ու հնդկահայ համայնքներում։ Մահը՝ 1858 թուականին։
  • Ֆյոդոր Տյուտչեւ – ռուս բանաստեղծ։ Մահը՝ 1858 թուականին։

1818 թ․ – 205-ամեակ

  • Իվան Տուրգենեւ – ռուս գրող եւ բանաստեղծ։
  • Յովհաննէս Հիւնքեարպէյէնտեան – բառարանագիր։

1828 թ․ – 195-ամեակ

  • Ժուլ Վեռն – ֆրանսիացի գրող։
  • Մկրտիչ Պեշիկթաշլեան – արեւմտահայ բանաստեղծ։ Մահը՝ 1868 թուականին։
  • Լեւ Տոլստոյ – ռուս նշանաւոր գրող, մտաւորական։

1843 թ․ – 180-ամեակ

  • Պերես Գալդոս – իսպանացի գրող։
  • Հենրի Ջէյմս – ամերիկացի գրող։
  • Յակոբ Պարոնեան – գրող, երգիծաբան, լրագրող։

1858 թ․ – 165-ամեակ

  • Ալեքսանդր Շիրւանզադէ – գրող, թատերագիր։

1863 թ․ – 160-ամեակ

  • Սիպիլ (Զապէլ Խանջեան) – հայ գրող, մանկավարժ։

1868 թ․ – 155-ամեակ

  • Էդմոն Ռոստաբ – ֆրանսիացի պոետ, թատերագիր։ Մահը՝ 1918-ին։
  • Գաստոն Լեռու – ֆրանսիացի դետեկտիվ ժանրի ճանաչուած գրող։
  • Մաքսիմ Գորկի – ռուս մեծանուն գրող, սոցիալիստական ռէալիզմ գրական ուղղութեան հիմնադիր եւ քաղաքական ակտիւիստ։
  • Գէորգ Ասատուր – հայ բանասէր, մանկավարժ, թարգմանիչ։

1873 թ․ – 150-ամեակ

  • Ռուբէն Որբերեան – արեւմտահայ բանաստեղծ։
  • Յակոբ Մանանդեան – պատմաբան, բանասէր, աղբիւրագէտ։
  • Նիկոլ Աղբալեան – գրականագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ։

1878 թ․ – 145-ամեակ

  • Կարլ Սենդրբերգ – ամերիկացի բանաստեղծ, պատմաբան։
  • Վահան Թեքէեան – բանաստեղծ։ Մահը՝ 1948 թուականին։
  • Զապէլ Եսայեան – հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր։ Մահը՝ 1943 թուականին։
  • Արազի (Մովսէս Յարութիւնեան) – հայ գրող։
  • Սիամանթօ – արեւմտահայ բանաստեղծ, բանասէր։

1883 թ․ – 140-ամեակ

  • Սարգիս Մանուկեան – գրող։
  • Ֆրանց Կաֆկա – չեխ գրող։
  • Յակոբ Օշական – արեւմտահայ գրող։ Մահը՝ 1948 թուականին։

1888 թ․ – 135-ամեակ

  • Վահրամ Փափազեան – նշանաւոր դերասան, գրող։ Մահը՝ 1968 թուականին։
  • Մարիետա Շահինեան – գրող։
  • Լեռ Կամսար (Արամ Տէր-Թովմադեան) – գրող, երգիծաբան։
  • Արմենակ Սալմասլեան – հայ մատենագէտ։

1893 թ․ – 130-ամեակ

  • Եղիա Գասպարեան – գրող եւ նկարիչ։ Մահը՝ 1948 թուականին։

1898 թ․- 125-ամեակ

  • Էրիխ Մարիա Ռեմարկ – գերմանացի արձակագիր։
  • Վարսենիկ Աղասեան – բանաստեղծուհի, թատերագիր, մանկագիր, թարգմանիչ։
  • Շաւարշ Նարդունի (Այվազեան) – գրականագէտ եւ քննադատ։ Մահը՝ 1968 թուականին։

1903 թ․ – 120-ամեակ

  • Շահան Շահնուր (Շահնուր Քերեսթեճեան) – հայ գրող
  • Կորիւն Ազրոյեան – արձակագիր, գրաքննադատ, լրագրող։
  • Վահրամ Ալազան (Գաբուզեան) – հայ բանաստեղծ, արձակագիր։
  • Գուրգէն Մահարի (Աճեմեան) – արձակագիր, բանաստեղծ, գրականագէտ։
  • Արաքս (Արաքս Աւետիսեան) – արձակագիր, մանկագիր։ Մահը՝ 1978 թուականին։
  • Աշոտ Աբրահամեան – աղբիւրագէտ։
  • Ասատուր Ասատրեան – գրականագէտ։

1908 թ․- 115-ամեակ

  • Եան Ֆլեմինգ – անգլիացի գրող, Ջէյմզ Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ։
  • Արթուր Ադամով (Յարութիւն Ադամեան) – ֆրանսահայ արձակագիր եւ թատերագիր, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մէկը։ Գրել է ֆրանսերէն։
  • Արսէն Յովհաննիսեան – բանաստեղծ։

1913 թ․- 110-ամեակ

  • Բենիկ Սէյրանեան – գրող։
  • Մարի Աթմաճեան – բանաստեղծուհի։
  • Ալբեր Կամիւ – ֆրանսիացի նշանաւոր արձակագիր, թատերագիր, էսսէիստ, փիլիսոփայ, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ։
  • Անդրանիկ Ծառուկեան – սփիւռքահայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող։
  • Սալոմէ Արէշեան – գրականագէտ, բանասէր։
  • Էդուարդ Աղայեան – բանասէր։
  • Ղազար Այվազեան – գրականագէտ։ Մահը՝ 1998 թուականին։

1918 թ․- 105-ամեակ

  • Ալեքսանդր Սոլժենիցին – ռուս արձակագիր, հասարակական գործիչ, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր։ Մահը՝ 2008 թուականին։
  • Ինգմար Բերգման – կինոյի եւ թատորնի շուէդ նշանաւոր ռեժիսոր, սցենարիստ, գրող, դերասան։ Ճանաչուած է որպէս հեղինակային կինոյի մեծագոյն ռեժիսորներից մէկը։
  • Արմենուհի Սրապեան – բանասէր, բնագրագէտ։

1928 թ․- 95-ամեակ

  • Թորոս Թորանեան – սիրիահայ գրող, հրապարակախօս։
  • Աբրահամ Ալիքեան – բանաստեղծ, թարգմանիչ։

1933 թ․- 90-ամեակ

  • Զօրայր Խալափեան – գրող, արձակագիր եւ թատերագիր։ «Թթենի» պատմուածքի հեղինակը։
  • Զաւէն Աւետիսեան – գրականագէտ։
  • Ելենա Ալեքսանեան – գրականագէտ, քննադատ, թարգմանչուհի։

1938 թ․- 85-ամեակ

  • Կիմ Աղաբէգեան – գրականագէտ, բանասէր։
  • Պերճ Զէյթունցեան – արձակագիր, թատերագիր եւ թարգմանիչ։
  • Միքայէլ Ախտեան – բանաստեղծ, թարգմանիչ։

1948 թ․- 75-ամեակ

  • Ռուզան Ասատրեան – բանաստեղծուհի, հրապարակախօս։

1953 թ․- 70-ամեակ

  • Արմէն Շէկոյեան – գրող, բանաստեղծ, լրագրող։
  • Ստիւէն Զայիլեան – հայ ամերիկեան սցենարիստ եւ լրագրող, Օսկարի մրցանակակիր։

1963 թ․- 60-ամեակ

  • Սուսաննա Յարութիւնեան – արձակագիր։

1983 թ․- 40-ամեակ

  • Կարէն Անտաշեան – բանաստեղծ։

Մահուան ամեակներ

1003 թ․- 1020-ամեակ

  • Գրիգոր Նարեկացի – հայ բանաստեղծ, փիլիսոփայ եւ Տիեզերական վարդապետ։

1773 թ․- 250-ամեակ

  • Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Րեսթերֆիլդ – անգլիացի դիւանագէտ եւ գրող։

1778 թ․- 245-ամեակ

  • Վոլտեր (Ֆրանսուա-Մարի Արուէ) – ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, իրաւապաշտպան։

1848 թ․- 175-ամեակ

  • Խաչատուր Աբովեան – ականաւոր գրող եւ արեւելահայ աշխարհաբար գրականութեան հիմնադիր։

1888 թ․- 135-ամեակ

  • Ծերենց (Յովսէփ Շիշմանեան) – հայ նշանաւոր վիպասան, հրապարակախօս։
  • Րաֆֆի  (Յակոբ Մելիք Յակոբեան) – հայ գրականութեան դասական։
  • Մեթիւ Առնոլդ – անգլիացի բանաստեղծ եւ արուեստի տեսաբան։

1903 թ․- 120-ամեակ

  • Արփիար Արփիարեան – գրող։
  • Եղիա Տեմիրճիպաշեան – արեւմտահայ գրող, փիլիսոփայ։
  • Միսաք Մեծարենց (Միսաք Մեծատուրեան) – բանաստեղծ։
  • Մուրացան (Գրիգոր Տէր-Յովհաննիսեան) – արձակագիր։

1913 թ․- 110-ամեակ

  • Առանձար (Միսաք Գիւմճեան) – հայ երգիծաբան-նովէլիստ։

1923 թ․- 100-ամեակ

  • Յովհաննէս Թումանեան – գրող եւ բանաստեղծ։ Ամենայն Հայոց Բանաստեղծ։

1933 թ․- 90-ամեակ

  • Նար-Դոս (Միքայէլ Յովհաննիսեան) – գրող։

1938 թ․- 85-ամեակ

  • Սարգիս Մանուկեան – գրող։
  • Գուսան Շերամ (Գրիգոր Թալեան-Տալեան) – գուսան-երգահան։
  • Օսիպ Մանդէլշտամ – ռուս բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագէտ։
  • Արշակ Աթայեան – բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

1943 թ․- 80-ամեակ

  • Մարգարիտ Աթաբէգեան – գրականագէտ, թարգմանիչ, բանասէր։
  • Յարութիւն Թումանեան – գրող։
  • Լիպարիտ Նազարեանց – բանաստեղծ, հրապարակագիր, դաշնակցական գործիչ։

1953 թ․- 70-ամեակ

  • Իվան Բունին – ռուս արձակագիր, բանաստեղծ, Նոբէլեան մրցանակի դափնեկիր։
  • Յովիկ Մելիքեան – արձակագիր, գրականագէտ։

1958 թ․- 65-ամեակ

  • Ազատ Վշտունի (Կարապետ Թաշճեան) – բանաստեղծ։

1968 թ․- 55-ամեակ

  • Հեղինէ Մելիք-Հայկազեան – գրող, մանկավարժ։

1973 թ․- 50-ամեակ

  • Գրիգոր Արէեան – արձակագիր, թարգմանիչ։
  • Աշոտ Գրաշի (Գրիգորեան) – հայ բանաստեղծ, թարգմանիչ։

1978 թ․- 45-ամեակ

  • Ռաֆայէլ Արամեան – արձակագիր, թարգմանիչ։
  • Հրաչ Սաֆարեան – բանաստեղծ։

1983 թ․- 40-ամեակ

  • Ռուբէն Ֆիլեան – արձակագիր։
  • Աբիգ Աւագեան – արձակագիր։
  • Սուրէն Վահունի (Խաչիկեան)– բանաստեղծ, թարգմանիչ, ֆելիետոնիստ։
  • Արբուն Տայեան – հայ թարգմանիչ, բանասէր։

1988 թ․- 35-ամեակ

  • Հրանտ Հրահան (Նազարեան) – հայ գրող, արձակագիր։

1993 թ․- 30-ամեակ

  • Համo Սահեան (Հմայեակ Գրիգորեան) – բանաստեղծ։

1998 թ․- 25-ամեակ

  • Գէորգ Էմին (Կառլէն Մուրադեան) – բանաստեղծ։
  • Սերօ Խանզադեան – գրող։
  • Գէորգ Աբգարեան – բանասէր, պատմաբան, գրականագէտ, ձեռագրագէտ, աղբիւրագէտ, թարգմանիչ։
  • Գէորգ Աճեմեան – սփիւռքահայ գրող, հրապարակախօս։

2003 թ․- 20-ամեակ

  • Բենիկ Սէյրանեան – գրող։

2013 թ․- 10-ամեակ

  • Յովհաննէս Գրիգորեան – բանաստեղծ։

Սփիւռքահայ գրական դէմքեր

Ծննդեան ամեակներ

1878 թ․- 145-ամեակ

  • Վահան Թէքէեան – բանաստեղծ, արձակագիր, խմբագիր։
  • Արտակ Դարբինեան – խմբագիր, հայ ազատագրական շարժման գործիչ։
  • Զապէլ Եսայեան – արձակագիր։ Գրել է նաեւ ֆրանսերէն։

1883 թ․-  140-ամեակ

  • Արսէն Կիտուր – լիբանահայ խմբագիր եւ պատմաբան։ Մօտ 20 տարի խմբագրել է Լիբանանի «Արարատ» օրաթերթը։
  • Հայկանուշ Մառք – պոլսահայ բանաստեղծուհի, արձակագիր։
  • Ենովք Արմէն – ֆրանսահայ արձակագիր։ Մահը՝ 1968 թուականին։
  • Եղիա Գասպարեան – գրող, թատերագիր, նկարիչ-։ Նրա նկարչական գործերը պահւում են ՀՀ պատմութեան թանգարանի մէջ։ Մահը՝ 1948 թուականին, ԱՄՆ։
  • Մերուժան Պարսամեան – ֆրանսահայ բանաստեղծ։ Գրել է նաեւ ֆրանսերէն։
  • Յակոբ Քիւֆեճեան (Օշական) – արձակագիր, քննադատ, թատերագիր։

1888 թ․- 135-ամեակ

  • Գուրգէն Թուրսարգիսեան (Թրենց Գուրգէն, Աշուղ) – պոլսահայ բանաստեղծ, արձակագիր։
  • Գէորգ Գրիգորեան (Գրիգ Գէորգ) – թիֆլիսահայ գրող, բանաստեղծ։

1893 թ․ – 130-ամեակ

  • Բագրատ Թեւեան – պոլսահայ արձակագիր, թատերագիր։
  • Աշոտ Մինասեան – իրանահայ թարգմանիչ։ Թարգմանել է Հաֆեզ, Օմար Խայեամ։ Ունի բազմաթիւ անտիպ գործեր։ Մահը՝ 1988-ին, Թեհրան։
  • Արսէն Շամլեան (Երկաթ) – եգիպտահայ բանաստեղծ, արձակագիր։ Գրել է նաեւ Ֆրանսերէն։

1898 թ․ – 125-ամեակ

  • Կարօ Ղազարոսեան (Կարօ Մեհեան) – արձակագիր։
  • Թորոս Ազատեան (Ազատունի) – պոլսահայ բանաստեղծ, բանասէր։ Մահը՝ 1898 թուականին։
  • Արամ Ալչուճեան – իրանահայ արձակագիր։
  • Նշան Պէշիկթաշլեան – ֆրանսահայ երգիծագիր, արձակագիր։
  • Ալեքսանդր Սարուխան – եգիպտահայ երգիծագիր, թատերագիր։
  • Յովսէփ Քեշիշեան (Սիլվան Յ․Ք․) – արձակագիր, թարգմանիչ։

1903 թ․- 120-ամեակ

  • Սիրան Զարիֆեան – Քիւփելեան (Սիրան Սեզա) – արձակագիր, խմբագիր։ Մաթէոս Զարիֆեանի քոյրը։ Մահը՝ 1973 թուականին, Բէյրութ։
  • Պօղոս Զարոյեան – ֆրանսահայ արձակագիր, թատերագիր։
  • Շահան Քերէսթէճեան (Շահան Շահնուր) – ֆրանսահայ արձակագիր, բանաստեղծ։ Գրել է նաեւ ֆրանսերէն։

1908 թ․ – 115-ամեակ

  • Հայր Մեսրոպ Ճանաշեան – բանաստեղծ, գրականագէտ, կրօնական գործիչ, Մահը՝ Վենետիկում։
  • Արփինէ Աբրահամեան (Ա․ Արփինէ) – ամերիկահայ գրող։
  • Վազգէն Եսայեան – թարգմանիչ, խմբագիր։ Մահը՝ 1978-ին, Աթէնք։
  • Պօղոս Սերայտարեան (Պալատունի) – սիրիահայ թատերագիր։
  • Արա Տէր Յովհաննիսեան – իրանահայ արձակագիր, թարգմանիչ, երգիչ։

1913 թ․ – 110-ամեակ

  • Մուշեղ Ճենտերէճեան (Մուշեղ Իշխան)- լիբանահայ բանաստեղծ, արձակագիր։
  • Մինաս Թէօլէօլեան – արձակագիր, բանաստեղծ, գրականագէտ։
  • Անդրանիկ Ծառուկեան – արձակագիր, բանաստեղծ։
  • Մարի Աթմաճեան – ֆրանսահայ բանաստեղծուհի։
  • Աշոտ Արզումանեան – արձակագիր։ Ծնուել է Շուշիում, ապրել է Մոսկուայում, գրել է հայերէն, ռուսերէն եւ ֆրանսերէն։
  • Արշաւիր Մկրտիչեան (Ա․ Մկրտիչ) – իրանահայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ Գրել է նաեւ անգլերէնով։ 1957 թուականին հաստատւում է ԱՄՆ։
  • Տիգրան Վարժապետեան – արձակագիր։
  • Ատրինէ Տատրեան – ֆրանսահայ արձակագիր, թատերագիր, բանաստեղծ։

1918 թ․- 105-ամեակ

  • Սոնա Տէր Մարգարեան (Թընկրեան) – արձակագիր, թատերագիր։

1958 թ․- 65-ամեակ

  • Յովսէփ Նալբանդեան – սիրիահայ/ ամերիկահայ գրականագէտ, հանրագիտակ հատորների հեղինակ։

Մահուան ամեակներ

1933 թ․- 90-ամեակ

  • Յովհաննէս Կարապետեան (Կարօ Օհան) – ֆրանսահայ բանաստեղծ, արձակագիր։

1943 թ․- 80-ամեակ

  • Թաթուլ – Վահրամ Գարագաշեան – ֆրանսահայ բանաստեղծ, թատերագիր։

1958 թ․- 65-ամեակ

  • Արմէն Մարաշլեան (Արմէն Անոյշ) – սիրիահայ բանաստեղծ, արձակագիր։
  • Լեւոն Մօզեան – ֆրանսահայ արձակագիր։
  • Զարուհի Պահրի – ֆրանսահայ արձակագիր։
  • Ռուբէն Վարդանեան (Ռէն) – Արժանթին հաստատուած արձակագիր։

1963 թ․- 60-ամեակ

  • Գրիգոր Կէօլճիքեան (Տէրվիշ) – արժանթինահայ արձակագիր։
  • Գասպար Մաշուրեան – իրանահայ արձակագիր, իրաւագէտ, փիլիսոփայ։ Գրել է նաեւ ֆրանսերէն։
  • Հրանտ Նազարեանց – իտալահայ բանաստեղծ, գրել է իտալերէն։ Ունի հայերէն մի գիրք․ «Խաչուած երազներ»։

1968 թ․- 55-ամեակ

  • Մելքոն Ղարիբեան (Հրանդ Ֆալեան) – իրանահայ արձակագիր։
  • Արսէն Աճեմեան – բանաստեղծ։
  • Տիգրան Խրլոպեան – լիբանահայ արձակագիր։
  • Արամ Սահակեան (Սալբի) – ռումինահայ արձակագիր։

1973 թ․- 50-ամեակ

  • Յակոբ Ճոլոլեան (Սիրունի) – ռումինահայ բանաստեղծ, գրականագէտ, հայագէտ, արեւելագէտ։

1978 թ․- 45-ամեակ

  • Վահան Խուդավերդի – պոլսահայ բանաստեղծ։
  • Լեւոն Շահոյեան (Շահունի) – իրանահայ բանաստեղծ, արձակագիր։
  • Յակոբ Տեմիրճեան (Յակոբ Մնձունի) – պոլսահայ արձակագիր, հեքիաթագիր։
  • Հրանդ Տէր Անդրէասեան – պոլսահայ թարգմանիչ, պատմաբան, գրականագէտ։ Գրել է նաեւ թուրքերէն։

1988 թ․- 35-ամեակ

  • Սուրէն Մանուէլեան – ամերիկահայ արձակագիր։

1993 թ․- 30-ամեակ

  • Ստեփան Շահպազ – եգիպտահայ արձակագիր, բանասէր։ Գրել է նաեւ ֆրանսերէն։
  • Աստղիկ Քէհէեայեան – պոլսահայ արձակագիր, բանաստեղծուհի։

1983 թ․- 40-ամեակ

  • Յակոբ Տէր Յակոբեան (Շահան Նաթալի) – ամերիկահայ բանաստեղծ, բանասէր, արձակագիր, թատերագիր։ Վրիժառու-կազմակերպիչ։
  • Վահէ Տինկճեան (Վահէ Հայկ) – ամերիկահայ արձակագիր։

1998 թ․- 25-ամեակ

  • Վարդան Կոմիկեան – պոլսահայ արձակագիր։
  • Խաչիկ Ամիրեան – ամերիկահայ գրող եւ բանաստեղծ։ Ծնուել է Կ․ Պոլսում, 27 տարի ապրել է Երեւանում։
  • Գալուստ Խանեան (Խանենց) – իրանահայ բանաստեղծ։

2008 թ․- 15-ամեակ

  • Նուպար Զարխոստեան – լիբանահայ արձակագիր, բանաստեղծ։ Գրել է նաեւ ֆրանսերէն։
  • Արմէն Տատուրեան (Տատուր Արմէն) – եգիպտահայ արձակագիր։

Մշակութային գործիչներ

Ա – Նկարիչներ ու քանդակագործներ

Ծննդեան ամեակներ

1658 թ․- 365-ամեակ

  • Նիկոլա Կուստու – ֆրանսիացի բարոկկօ ոճի քանդակագործ։

1848 թ․- 175-ամեակ

  • Փոլ Գոգէն – ֆրանսիացի գեղանկարիչ։ Մահը՝ 1903 թուականին։

1868 թ․- 155-ամեակ

  • Ստեփան Աղաջանեան – գեղանկարիչ, մանկավարժ։

1878 թ․- 145-ամեակ

  • Արամ Բակալեան – նկարիչ։

1883 թ․- 140-ամեակ

  • Յակոբ Կոջոյեան – նկարիչ, գեղարուեստի եւ գրաֆիկայի վարպետ։

1898 թ․- 125-ամեակ

  • Ալեքսանդր Սարուխան – գրաֆիկ, հրապարակախօս։

1908 թ․- 115-ամեակ

  • Իւսուֆ Քարշ – կանադահայ անուանի լուսանկարիչ։
  • Էդուարդ Սարգսեան – նկարիչ։
  • Վահագն Թերզիբաշեան – քանդակագործ։

1918 թ․- 105-ամեակ

  • Հրանտ Ստեփանեան – վաստակաւոր նկարիչ։
  • Բենիկ Մազմանեան – նկարիչ։
  • Սեդա Ղարագեօզեան – գեղանկարիչ։
  • Յովհաննէս Զարդարեան – նկարիչ։
  • Ժիրայի Չուլոյեան – նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ։

1928 թ․- 95-ամեակ

  • Դերենիկ Թադէոսեան – գեղանկարիչ։
  • Ալբերտ Դիլբարեան – գեղանկարիչ։
  • Արարատ Յովսէփեան – քանդակագործ։
  • Արա Յարութիւնեան – քանդակագործ։
  • Մինաս Աւետիսեան – ականաւոր նկարիչ։
  • Վահան Խորէնեան – նկարիչ։
  • Արա Գիւլեր – պոլսահայ անուանի լուսանկարիչ։
  • Ռոմանոս Սարգսեան – նկարիչ, արուեստի վաստակաւոր գործիչ։
  • Միհրան Սօսոյեան – հայ գրաֆիկ, մանկավարժ։

1938 թ․- 85-ամեակ

  • Յակոբ Իշխանեան – քանդակագործ, գրաֆիկ։

1943 թ․- 80-ամեակ

  • Ֆերդինանտ Առաքելեան – քանդակագործ։
  • Արա Շիրազ – քանդակագործ։

1948 թ․- 75-ամեակ

  • Լեւոն Վարդանեան – քանդակագործ։
  • Խաչատուր Ազիզեան – նկարիչ։
  • Վարուժան Վարդանեան – նկարիչ։
  • Նորայր Կարգանեան – քանդակագործ, արուեստի վաստակաւոր գործիչ։

1958 թ․- 65-ամեակ

  • Ալբերտ Յակոբեան – գեղանկարիչ։
  • Գեղամ Մալխասեան – նկարիչ։
  • Գարիկ Մանուկեան – նկարիչ։

1968 թ․- 55-ամեակ

  • Պետրոս Պետրոսեան – գեղանկարիչ։

1978 թ․- 44-ամեակ

  • Արփինէ Քեթցեան – քանդակագործ։

1983 թ․- 40-ամեակ

  • Պետօ Պօղոսեան – նկարիչ։
  • Սիրանուշ Գէորգեան – վաստակաւոր գեղանկարիչ։

Մահուան ամեակներ

1788 թ․- 235-ամեակ

  • Թոմաս Գէյնսբոչօ – անգլիացի նկարիչ, 18-րդ դարի խոշորագոյն վարպետներից մէկը։

1828 թ․- 195-ամեակ

  • Ֆրանցիսկօ Գոյա – իսպանացի յայտնի գեղանկարիչ, Իսպանական պալատի դիմանկարիչ։
  • Իվան Շիշկին – ռուս նկարիչ, ռէալիստական բնանկարի վարպետ։
  • Գիւստաւ Մորօ – ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ։

1938 թ․ – 85-ամյակ

  • Երուանդ Դեմիրճեան – գեղանկարիչ

1943 թ․- 80-ամեակ

  • Դաւիթ Օքրոյեանց – նկարիչ, մանկավարժ։

1948 թ․- 75-ամեակ

  • Արշիլ Գորկի – ամերիկահայ նշանաւոր նկարիչ։
  • Եղիա Գասպարեան – նկարիչ եւ գրող։

1953 թ․- 70-ամեակ

  • Տիրիթ (Յարութիւն Տիրիդեան) – գեղանկարիչ։

1958 թ․- 65-ամեակ

  • Յարութիւն Աթոյեան – նկարիչ։

1993 թ․- 30-ամեակ

  • Մարիամ Պետրոսեան – նկարչուհի։
  • Դմիտրի Նալբանդեան – նկարիչ։

2003 թ․- 20-ամեակ

  • Արտաշէս Աբրահամեան – բնանկարիչ, վաստակաւոր նկարիչ։
  • Գրիգոր Ազիզեան – նկարիչ։

2013 թ․- 10-ամեակ

  • Սարգիս Դարչինեան – յուշարձանագէտ, արխիւագէտ, թիֆլիսագէտ, լուսանկարիչ։

Բ – Դերասաններ, կինոյի եւ թատրոնի գործիչներ

Ծննդեան ամեակներ

1838 թ․- 185-ամեակ

  • Ջոն Ուիլքս Բութ – ամերիկացի դերասան, ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնին սպանողը։

1848 թ․- 175-ամեակ

  • Ամիրան Մանդինեան – դերասան, թարգմանիչ, մանկավարժ։ Մահը՝ 1913 թուականին։
  • Երանուհի Գարագաշեան – դերասանուհի։

1858 թ․- 165-ամեակ

  • Ալեքսանդր Աբէլեան – թատերագիր, թատերական գործիչ։
  • Զաբէլ (Մարիամ Սախաւեան) – հայ դերասանուհի։

1863 թ․- 155-ամեակ

  • Կոնստանտին Ստանիսլավսկի – ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ։ Մահը՝ 1938 թուականին։

1903 թ․- 120-ամեակ

  • Թադէոս Սարեան – դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

1908 թ․- 115-ամեակ

  • Լեւոն Իսահակեան – անուանի կինոռեժիսոր, դերասան։
  • Առլէն Ֆրենսիս – հայազգի ամերիկահայ դերասանուհի, հեռուստաաստղ։

1918 թ․- 105-ամեակ

  • Ինգմար Բերգման – կինոյի եւ թատորնի շուէդ նշանաւոր ռեժիսոր, սցենարիստ, գրող, դերասան։ Ճանաչուած է որպէս հեղինակային կինոյի մեծագոյն ռեժիսորներից մէկը։

1928 թ․- 95-ամեակ

  • Սօս Սօսեան – դերասան, ժողովրդական արտիստ։ Մահը՝ 2008 թուականին։

1933 թ․- 90-ամեակ

  • Լեւոն Կուկուլեան – դերասան, ժողովրդական արտիստ։

1938 թ․- 85-ամեակ

  • Արտաւազդ Փելեշեան – դերասան, ռեժիսոր։
  • Ներսէս Յովհաննիսեան – կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, արուեստի վաստակաւոր գործիչ։

1943 թ․- 80-ամեակ

  • Ազատ Գասպարեան – կինոյի եւ թատրոնի դերասան։ Մահը՝ 2013 թուականին։

1948 թ․- 75-ամեակ

  • Քաթրին Բրէեան – ֆրանսիացի կինոռեժիսոր, վիպասան։

1958 թ․- 65-ամեակ

  • Կարէն Քոչարեան – ռեժիսոր, շոումեն, համերգավար։

1968 թ․- 55-ամեակ

  • Մայքլ Վարդան – ամերիկահայ դերասան։

Մահուան ամեակներ

1953 թ․- 70-ամեակ

  • Պետրոս Պալթազար (Պալթազարեան) – արեւմտահայ դերասան։
  • Ռաֆայէլ Մանուկեան – կրկէսի հայ արտիստ, էկվիլիբրիստ։

1963 թ․- 60-ամեակ

  • Վիլիամ Հայկազեան – կինոռեժիսոր, սցենարիստ։

1968 թ․- 55-ամեակ

  • Արման Կոթիկեան – ժողովրդական արտիստ, բանաստեղծ, թարգմանիչ։

1983 թ․- 40-ամեակ

  • Կարանդաշ (Միխայիլ Նիկոլայեւիչ Ռումիանցեւ) – կրկէսի ռուս արտիստ, ծաղրածու։ Սկզբում եղել է Չարլի Չապլինի դիմակով։ Կրկէսում ստեղծել է նոր կերպար։
  • Դորի Ամիրբէգեան – դերասան։

1988 թ․- 35-ամեակ

  • Լեւոն Աբրահամեան – դերասան, ռեժիսոր։
  • Էդգար Էլբակեան – թատրոնի եւ կինոյի դերասան։

1993 թ․- 30-ամեակ

  • Մհեր Մկրտչեան (Ֆրունզիկ) – դերասան։

1998 թ․- 25-ամեակ

  • Լէոնարդ Սարգսեան – դերասան, ժողովրդական արտիստ։

2003 թ․- 20-ամեակ

  • Արմէն Խոստիկեան – դերասան, կատակերգու։
  • Սուրէն Առաքելեան – ռեժիսոր։

2013 թ․- 10-ամեակ

  • Սօս Սարգսեան – անուանի դերասան, ժողովրդական արտիստ։

2018 թ․- 5-ամեակ

  • Լեւոն Մուրադեան – դերասան, կատակերգու։

Գ – Երգիչներ եւ երաժշտական գործիչներ

Ծննդեան ամեակներ

1658 թ․- 365-ամեակ

  • Ջուզեպպէ Տորելլի – բարոկկօ ուղղութեամբ իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ։

1813 թ․- 190-ամեակ

  • Ջուզեպպէ Վերդի – իտալացի կոմպոզիտոր։

1833 թ․- 170-ամեակ

  • Յոհաննէս Բրամս – գերմանացի կոմպոզիտոր։

1838 թ․- 165-ամեակ

  • Ժորժ Բիզէ – կոմպոզիտոր։

1843 թ․- 160-ամեակ

  • Էդուարդ Գրիգ – նորվեգացի նշանաւոր երգահան, խմբավար։

1878 թ․- 145-ամեակ

  • Ազատ Մանուկեան – կոմպոզիտոր, մանկավարժ եւ խմբագիր։ Մահը՝ 1958 թուականին։

1883 թ․- 140-ամեակ

  • Ռոմանոս Մելիքեան – երգահան, երաժշտագէտ եւ մանկավարժ։

1888 թ․- 135-ամեակ

  • Բալա Մելիքեան – հայ թառահար։

1893 թ․- 130-ամեակ

  • Հայկանուշ Դանիէլեան – երգչուհի։ Մահը՝ 1958 թուականին։

1903 թ․- 120-ամեակ

  • Արամ Խաչատրեան – կոմպոզիտոր։ Մահը՝ 1978 թուականին։

1908 թ․- 115-ամեակ

  • Ռոլֆ Յակոբ – գերմանահայ դրիժոր։ Մահը՝ 1998 թուականին։

1913 թ․- 110-ամեակ

  • Արեւ Բաղդասարեան – հայ երգչուհի, պարուհի, ժողովրդական արտիստուհի։
  • Հրաչեայ Մելիքեան – կոմպոզիտոր։
  • Նար Յովհաննիսեան – երգիչ։

1918 թ․- 105-ամեակ

  • Թըրք Վեն Լէյք – հայազգի ամերիկացի կոմպոզիտոր եւ ջազային կիթառիստ։

1928 թ․- 95-ամեակ

  • Յովհաննէս Չեքիջեան – անուանի խմբավար, մանկավարժ։

1943 թ․- 80-ամեակ

  • Ջիմ Մորիսոն – ամերիկացի երգիչ, բանաստեղծ, երգերի հեղինակ, դերասան։

1953 թ․- 70-ամեակ

  • Զառա Տօնիկեան – էստրադային ջազ երգչուհի։

1958 թ․- 65-ամեակ

  • Անդրանիկ Մադադեան (Անդի) – ԱՄՆ-ում ապրող իրանահայ երգիչ։ Երգում է պարսկերէն։
  • Մայքլ Ջեկսոն – ամերիկացի երգիչ։

1963 թ․- 60-ամեակ

  • Ներսիկ Իսպիրեան – երգիչ, երգահան։ Առաւելաբար յայտնի է իր հայրենասիրական կատարումների համար։

1978 թ․- 45-ամեակ

  • Այլին Խաչատրեան – լիբանահայ ռոք երգչուհի։

Մահուան ամեակներ

1893 թ․- 130-ամեակ

  • Պեօտր Չայկովսկի – ռուս կոմպոզիտոր։

1897 թ․- 125-ամեակ

  • Տիգրան Չուխաջեան – երգահան, խմբավար եւ մանկավարժ։

1928 թ․- 95-ամեակ

  • Ալեքսանդր Սպենդիարեան – կոմպոզիտոր։
  • Գրիգոր Այգունի Հաճնլեան – ջութակահար, մանկավարժ։

1933 թ․- 90-ամեակ

  • Սպիրիդոն Մելիքեան – հայ կոմպոզիտոր, խմբավար։
  • Զաքարէ Փալիաշվիլի – վրացական ազգային պրոֆեսոնալ երաժշտութեան հիմնադիրներից։

1938 թ․- 85-ամեակ

  • Ստեփան Եգիզարով – հայ օպերային երգիչ։

1958 թ․- 65-ամեակ

  • Ազատ Մանուկեան – կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։
  • Աշոտ Սաթեան – երաժշտագէտ։
  • Վաղարշակ Սրուանձտրեան – երգահան։

1983 թ․- 40-ամեակ

  • Աւետ Գաբրիէլեան – ջութակահար։
  • Առնօ Բաբաջանեան – կոմպոզիտոր։

1993 թ․- 30-ամեակ

  • Ժորժ Կառվարենց – կոմպոզիտոր, կինոկոմպոզիտոր։

2008 թ․- 15-ամեակ

  • Ժակ Դուվալեան – ֆրանսահայ երգիչ։

2018 թ․- 5-ամեակ

  • Շառլ Ազնաւուր – ֆրանսահայ նշանաւոր երգիչ, երգահան։


Ուրիշներ

Ծննդեան ամեակներ

353 թ․- 1670-ամեակ

  • Պապ թագաւոր։

358 թ․- 1665-ամեակ

  •  Սահակ Պարթեւ Ամենայն հայոց կաթողիկոս։ Մահը՝ 493 թուականին։
  • Մահմեդական գիտնական Բետտանի։ Նա օրինակ դարձաւ Եւրոպայի համար մաթեմատիկայի ոլորտում։ Հէնց Բետտանին էր, որ հիմքը դրեց եռանկիւնաչափութեան։

973 թ․- 950-ամեակ

  • Պարսիկ մաթեմատիկոս Ալ-Բիրունի։ Մահը՝ 1048 թուականին։

978 թ․- 945-ամեակ

  •  Ռուսաստանի պատմութեան նշանաւոր դէմքերից մէկը՝ Եարուստլաւ իմաստուն։ Նա եղել է Ռոստովի եւ Կիեւի մեծ իշխանը։
  •  Զոյա – Բիւզանդիայի կայսրուհին։ Եղել է Բիւզանդիայի հայկական արքայատոհմի վերջին արական սեռի կին ներկայացուցիչը․ Կոստանդին VIII-ի դուստրը։

1118 թ․- 905-ամեակ

  •  Հայ բժիշկ Մխիթար Հերացի։ Մահը՝ 1173 թուականին։

1153 թ․- 870-ամեակ

  •  Ներսէս Լամբրոնացի– մատենագիր, գիտնական, փիլիսոփայ,  պետական եւ եկեղեցական գործիչ։ Մահը՝ 1198 թուականին։

1193 թ․- 830-ամեակ

  •  Ալբերթ Մեծ – գերմանացի փիլիսոփայ,  աստուածաբան, բնագէտ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։

1623 թ․- 400-ամեակ

  •  Բլեզ Պասկալ – ֆրանսիացի գիտնական – մաթեմատիկոս եւ ֆիզիկոս։

1693 թ․- 330-ամեակ

  •  Աննա Եօհանովնա – ռուս կայսրուհի։

1723 թ․- 300-ամեակ

  • Շահամիր Շահամիրեան – հնդկահայ հասարակական գործիչ։
  • Աղա Մոհամմադ խան Ղաջար – Պարսկաստանի թագաւոր։ Մահը՝ 1778 թուականին։

1728 թ․- 295-ամեակ

  • Պետորս III – Ռուսաստանի ցար։

1738 թ․- 285-ամեակ

  • Միքայէլ Չամչեան – հայ ականաւոր պատմաբան, քերական, լեզուաբան, աստուածաբան եւ մանկավարժ։ Մահը՝ 1778 թուականին։

1743 թ․- 280-ամեակ

  • ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոն։

1758 թ․-

  • Ղուկաս Ինճիճեան – բանասէր, աշխարհագրագէտ, Մխիթարեան Միաբանութեան անդամ։ Մահը՝ 1883 թուականին։

1768 թ․- 265-ամեակ

  • Իվան Աբամելիք – ռուսական բանակի հրետանու հայ գեներալ-մայոր։

1773 թ․- 260-ամեակ

  • Ռոբերտ Բրոուն – շոտլանդացի բուսաբան, մորֆոլոգիայի եւ բոյսերի դասակարգող, յայտնաբերել է բրոունեան շարժումը։
  • Գրիգոր Մանուչարեանց – հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս։

1788 թ․- 235-ամեակ

  • Եղիազար ԼազարեանԼազարեւ – ռուսական բանակի գնդապետ, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, 1828 թուականի՝ դէպի Արեւելահայաստան պարսկահայերի գաղթի կազմակերպիչներից։

1808 թ․- 215-ամեակ, (կամ 1809 թուական)

  • Մսեր Մսերեանց – բանասէր, կղերական հոսանքի ներկայացուցիչ։ Մահը՝ 1873 թուականին։

1818 թ․- 205-ամեակ

  • Գէորգ Ախվերդեան – բանասէր, բժիշկ, տնտեսագէտ։
  • Մկրտիչ Սանասարեան – հայ մեծահարուստ, բարերար։
  • Կառլ Մարքս – գերմանացի փիլիսոփայ,  տնտեսագէտ, համայնավար, Մարքսիզմի հիմնադիրը։

1823 թ․- 200-ամեակ

  • Մանուէլ Քաջունի – պատմաբան։

1848 թ․- 175-ամեակ

  • Մկրտիչ Փորթուգալեան – «Սեւ խաչ» գաղտնի ընկերութեան անդամ։

1858 թ․- 165-ամեակ

  • Պօղոս Ղուկասեան – հայ հանրային գործիչ, նաւթարդիւնաբերող, ճարտարագէտ։
  • Փիլիպոս Վարդազարեան – հայ հրատարակիչ, մշակութային գործիչ։

1868 թ․- 155-ամեակ

  • Մաքսիմելիսն Ֆրանց Եօզեֆ Կորնելիուս Վոլֆ – գերմանացի աստղագէտ, աստղալուսանկարչութեան առաջին օգտագործողը։

1873 թ․- 150-ամեակ

  • Թերեզ Լիզեօացի – Միանձնուհի, Կաթոլիկ սուրբ, չորս կանանցից մէկը պատմութեան մէջ, որը արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչմանը։
  • Միխայիլ Պրիշվին – խօսքի խիստ իննատիպ, տաղանդաւոր ու անկրկնելի վարպետ։
  • Միխայիլ Սուզմին – խորհրդային գիտնական, սառոյցագիտութեան հիմնադիրներից։

1878 թ․- 145-ամեակ

  • Ալեքսանդր Թամանեան – մեծանուն ճարտարապետ։
  • Ստեփան Շահումեան – հայ քաղաքական գործիչ, յեղափոխական։ Մահը՝ 1918 թուականին։
  • Իւսոֆ Ստալին – Խորհրդային Միութեան առաջնորդ։ Մահը՝ 1953 թուականին։

1888 թ․- 135-ամեակ

  • Խոսէ Ռաուլ Կապաբլանկա – աշխարհի ուժեղագոյն շախմատիստներից մէկը 1910-1930 թուականներին, բազմաթիւ միջազգային մրցութիւնների յաղթող։
  • Երուանդ Կողբետլեանց – ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս եւ գիւտարար։

1893 թ․- 130-ամեակ

  • Գառնիկ Կիզիլեան – պատմագէտ։ Մահը՝ 1958 թուականին։

1898 թ․- 125-ամեակ

  • Սեդրակ Բարխուդարեան – հնագէտ, պատմաբան, վիմագրագէտ։

1908 թ․- 115-ամեակ

  • Ֆրեդրիխ Ֆէյդի – ֆրանսիացի հայագէտ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ։
  • Արտեմ Ալիխանեան – հայ մեծանուն գիտնական։ Մահը՝ 1978 թուականին։
  • Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս։
  • Աննա Տէր Աւետիքեան – Հայաստանի առաջին կին ճարտարապետը։
  • Վիկտոր Համբարձումեան – աստղաֆիզիկոս, Բիւրականի աստղադիտարանի հիմնադիրը։

1913 թ․- 110-ամեակ

  • Գէորգ Բաղջեան – կանադահայ պատմաբան, իրաւագէտ, սոցիոլոգիայի եւ իրաւունքի դոկտոր։
  • Բենիամին Մարգարեան – հայ խորհրդային աստղագէտ։

1918 թ․- 105-ամեակ

  • Լեւոն Ազարեան – արուեստաբան։
  • Գրիգորի Մելիքիշվիլի – վրացի մեծ գիտնական։ Յայտնի է դարձել Ուրարտուի պատմութեանը վերաբերող հետազօտութիւնների համար։

1928 թ․- 95-ամեակ

  • Ռէյ Աղասեան – հագուստի իրանահայ/ ամերիկահայ անուանի դիզայներ։
  • Հրայր Մարուխեան – քաղաքական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ ներկայացուցիչ։ Մահը՝ 1998 թուականին։
  • Վերա Յակոբեան – ասմունքող, հաղորդավար։
  • Սերգէյ Մերգելեան – հայ տաղանդաւոր մաթեմատիկոս, գիտութեան ականաւոր գործիչ։ Մահը՝ 2008 թուականին։
  • Ջորջ Դոքմեջեան – հայազգի ամերիկեան պետական եւ քաղաքական գործիչ, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ։
  • Չէ Գէուարա – մարքսիստ յեղափոխական, լատին-ամերիկացի պետական եւ քաղաքական գործիչ։
  • Նոամ Չոմսկի – ամերիկացի լեզուաբան, փիլիսոփայ,  քաղաքական ակտիւիստ, գրող, դասախօս։

1933 թ․- 90-ամեակ

  • Գաբրիէլ Մոլոյեան – սփիւռքահայ հասարակական գործիչ, «Նոր սերունդ» մշակութային միութեան անդամ։
  • Իւրի Յովհաննիսեան – ռուսահայ անուանի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր։ Քիմիական նոր տարրերի գիւտարար։

1953 թ․- 70-ամեակ

  • Շաւարշ Կարապետեան – ջուրասուզալողորդ, 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եւրոպայի չեմպիոն։

1958 թ․- 65-ամեակ

  • Սմբատ Լպուտեան – շախմատիստ, համաշխարհային օլիմպիադայի յաղթող։
  • Հրաչիկ Թաւադեան – մարզական գործիչ, Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի կենտրոնական տան տնօրէն։
  • Էդուարդ Ազարեան – մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, սպորտի վաստակաւոր վարպետ։ Նրա հայրը օլիմպիական եռակի չեմպիոն, անուանի մարմնամարզիկ Ալբերտ Ազարեանն է։

1963 թ․- 60-ամեակ

  • Միշէլ Տէր-Զաքարեան – ֆրանսիահայ նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ։
  • Գարի Գասպարով – հայ-հրէական ծագումով շախմատիստ, գրոսմայստեր։

1968 թ․- 55-ամեակ

  • Մարին Լը Պեն – ֆրանսիացի քաղաքական գործիչ։

1973 թ․- 50-ամեակ

  • Հայկ Չոբանեան – պատմաբան, պետական գործիչ։
  • Ջեք Դորսի – ծրագրաւորող, աշխարհահռչակ «Թուիթեր» միկրոբլոգերի հիմնադիր։

1983 թ․- 40-ամեակ

  • Գաբրիէլ Սարգսեան – հայ շախմատի գրոսմայստեր։
  • Անդրանիկ Թէյմուրեան – իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին անդամ։

1988 թ․- 35-ամեակ

  • Տիգրան Մարտիրոսեան – անուանի ծանրամարտիկ։

1993 թ․- 30-ամեակ

  • Սամուէլ Տէր-Սահակեան – շախմատիստ, հայկական շախմատի պատմութեան մէջ ամենակրտսեր տարիքում՝ 14 տարեկան եւ 7 ամսական, գրոսմայստեր դարձած շախմատիստը։

Մահուան ամեակներ

373 թ․- 1650-ամեակ

  • Ամենայն հայոց կաթողիկոս Ներսէս Ա Մեծ։

928 թ․- 1095-ամեակ

  •  Աշոտ Երկաթ Բագրատունի թագաւոր։

958 թ․- 1065-ամեակ

  •  Վասպուրականի թագաւորութեան երկրորդ թագաւոր Դերենիկ Ա Արծրունին։

1003 թ․- 1020-ամեակ

  • Հայ բանաստեղծ, փիլիսոփայ եւ Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացի։
  • Վասպուրականի հինգերորդ թագաւոր Գուրգէն-Խաչիկ Արծրունի։

1213 թ․- 810-ամեակ

  • Մխիթար Գօշ – հայ մտածող, գիտնական, օրէնսդիր, հոգեւորական եւ առակագիր։

1703 թ․- 320-ամեակ

  • Յովհաննէս Թութունջի – հայ ազգային-ազատագրական եւ հոգեւոր-եկեղեցական գործիչ։

1728 թ․- 295-ամեակ

  • Դաւիթ Բէկ – հայ զօրավար, իրանական խաների եւ թրքական նուաճողների դէմ Սիւնիքի ազատագրական շարժման առաջնորդ։

1753 թ․- 270-ամեակ

  • Ջորջ Բերկլին – անգլիացի փիլիսոփայ,  սուբյեկտիւ իդէալիզմի հիմնադիր։

1773 թ․- 250-ամեակ

  • Ջորջ Վաշինգթոն – ԱՄՆ առաջին նախագահը։

1848 թ․- 175-ամեակ

  • Յակոբ Մելիք – ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի՝ 1848 թուականի յեղափոխութեան մասնակից։

1858 թ․- 165-ամեակ

  • Ռոբերտ Բրոուն – բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան, մորֆոլոգիայի եւ բոյսերի դասակարգող, յայտնաբերել է բրոունեան շաժումը։
  • Ժոզէֆ Ագուստին Շաօ – բասկ յայտնի գիտնական, ազգագրագէտ, արձակագիր, քաղաքական գործիչ։

1868 թ․- 155-ամեակ

  • Սողոմոն Զաքարեան Աբիսողոմեան – հայազգի պետական, քաղաքական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, բարեգործ։

1878 թ․- 145-ամեակ

  • Կղեմէս Սիպիլեան – հայ դրամագէտ։

1883 թ․- 140-ամեակ

  • Կառլ Մարքս – գերմանացի փիլիսոփայ,  տնտեսագէտ, համայնավար, Մարքսիզմի հիմնադիրը։
  • Լոնգէ Մարքս – միջազգային սոցիալիստական շարժման գործիչ։

1888 թ․- 135-ամեակ

  • Կոմս Միքայէլ Լորիս-Մելիքով – Ռուսաստանի Կայսրութեան հայազգի պետական գործիչ, հեծելազօրի գեներալ։

1893 թ․- 130-ամեակ

  • Ֆելիքս Նեւ – բելգիացի արեւելագէտ, հայագէտ։

1897 թ․- 125-ամեակ

  • Էվելինգ Մարքս – անգլիական եւ միջազգային բանուորական շարժման գործիչ։
  • Ֆրիդրիխ Մուլլէր – գերմանացի հայագէտ։
  • Օտտօ ֆոն Բիսմարկ – Գերմանական կայսրութեան առաջին կանցլերը։
  • Անդրէաս Արծրունի – նշանաւոր գիտնական։

1923 թ․- 100-ամեակ

  • Վիլհեմ Ռենգտգեն – գերմանացի ականաւոր ֆիզիկոս։
  • Ստեփանոս Մամիկոնեան – արեւելահայ հասարակական գործիչ։

1928 թ․- 95-ամեակ

  • Ստեփանոս Սապահ-Գիւլեան – հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախօս։

1933 թ․- 90-ամեակ

  • Յակոբ Տաշեան – անուանի հայագէտ, Մխիթարեանների Վիեննայի դպրոցի ականաւոր գործիչներից։
  • Արչիբալդ Հենրի Սէյս – անգլիացի արեւելագէտ, խեթագիտութեան հիմնադիրներից։

1938 թ․- 85-ամեակ

  • Յովհաննես Տէր-Միրաքեան – հայ մանկավարժ, մեթոդիստ։

1943 թ․- 80-ամեակ

  • Ռութ Բերվիլ – լոնդոնցի կին գործարար, ով իր յաճախորդներին ժամանակ էր վաճառում։

1953 թ․- 70-ամեակ

  • Գուչիօ Գուչի – Գուչի ապրանքանիշի հիմնադիր։
  • Հրաչեայ Աճառեան – ականաւոր լեզուաբան, բանասէր։

1958 թ․- 65-ամեակ

  • Վոլֆգանգ Պաուլի – ֆիզիկոս, քուանտային մեխանիկայի հիմնադիրներից։
  • Արշակ Սաֆրաստեան – պատմաբան, հայագէտ, դիւանագէտ, լրագրող։
  • Զարուհի Պահրին – բանասէր։
  • Լեւոն Օրբէլի – ականաւոր գիտնական, ֆիզիոլոգ։

1968 թ․- 55-ամեակ

  • Իւրի Գագարին – ԽՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչուն։ Ռուսաստանի եւ արտասահմանի շատ քաղաքների պատուաւոր քաղաքացի, պետական բարձրագոյն պարգեւների ասպետ։

1973 թ․- 50-ամեակ

  • Մարգար Սեդրակեան – կոնեակագործ, վաստակաւոր ինժեներ։

1978 թ․- 45-ամեակ

  • Մակար Ալավերդեան – վաստակաւոր գինեգործ։
  • Արմին Վեգներ – գերմանացի մարդասէր, հայոց ցեղասպանութիւնից փրկուած հայերին մեծ օգնութիւն կազմակերպողը։

1993 թ․- 30-ամեակ

  • Մոնթէ Մելքոնեան – Արցախեան ազատագրական պատերազմին մասնակից, հրամանատար։

1998 թ․- 25-ամեակ

  • Մանիա Ղազարեան – արուեստաբան։
  • Գէորգ Աբգարեան – բանասէր, պատմաբան, գրականագէտ, ձեռագրագէտ, աղբիւրագէտ, թարգմանիչ։
  • Գէորգի Նալբանդեան – բանասէր, լեզուաբան, արեւելագէտ, մանկավարժ։

2003 թ․- 20-ամեակ

  • Ալեքսանդր Քեմուրջեան – ականաւոր գիտնական, ինժեներ, գիւտարար։

2008 թ․- 15-ամեակ

  • Իւրի Բարսեղով – հայ դիւանագէտ, Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ ուսումնասիրութիւնների հեղինակ։

2013 թ․- 10-ամեակ

  • Բաբգէն Յարութիւնեան – պատմաբան, պատմա-աշխարհագրագէտ։
  • Ուգո Չաւէս – Վենեսուէլայի նախագահ։
  • Մարգարետ Թեչեր – Մեծ Բրիտանիայի վարչապետ։

2018 թ․- 5-ամեակ

  • Իւրի Վարդանեան – օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն ծանորոդ։


Կարեւոր իրադարձութիւններ

303 թ․- 1720-ամեակ

  • Վաղարշապատի Սուրբ տաճար Էջմիածնի հիմնադրութիւնը։
  • Մկրտւում է Տրդատ Գ թագաւորը։

338 թ․- 1685-ամեակ

  • Շապուհ Բ-ի զօրքերը պաշարում են Մծբին քաղաքը։ Մծբինը Հայկական փոխարքայութեան կենտրոնն էր Տիգրան Մեծի Ժամանակ։ Գտնւում է Տիգրիս գետից դէպի արեւմուտք, ներկայ Սիրիայի հիւսիս-արեւելքում․ նոյն Կամիշլին է/ Ղամիշլին։

358 թ․- 1665-ամեակ

  • Արշակաւան քաղաքի կործանումը։ Քաղաքը հիմնադրել է Արշակ Բ թագաւորը, որը եւ կործանեցին հայ նախարարները։

368 թ․- 1665-ամեակ

  • Հայաստանի նշանաւոր քաղաքների կործանումը պարսից զօրքերի կողմից,- Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհաւան, Զարիշատ եւ Վան։

428 թ․- 1595-ամեակ

  • Գահընկեց եղաւ Հայասատանի Արտաշէս Գ Արշակունի թագաւորը, եւ Արեւելեան Հայաստանը վերածւում է մարզպանութեան՝ Պարսկաստանի Սասանեան թագաւորութեան տիրապետութեան տակ։

443 թ․-  – 1580-ամեակ, (նշւում է նաեւ 444 թ– ը)

  • Շահապիվանի ժողովի գումարում։ Հայոց ազգային-եկեղեցական կարեւոր ժողով է, որով հաստատւում է առաքելական կանոնները, որ խախտել էին բազմաթիւ հոգեւորակններ։

703 թ․- 1320-ամեակ

  • Հակաարաբական առաջին ապստամբութիւնը Սմբատ Բագրատունու գլխաւորութեամբ,- Վարդանակերտի ճակատամարտը։

748 թ․- 1275-ամեակ

  • Մուշեղ Մամիկոնեանը (Գրիգոր Մամիկոնեանի եղբայրը) դառնում է հայոց իշխան։ Նա սպարապետ Վասակ Մամիկոնեանի որդի՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնեանը չէ։

898 թ․- 1125-ամեակ

  • Գաւառի Ս Աստուածածին եկեղեցու հիմնումը։

928 թ․- 1095-ամեակ

  • Աբբաս Բագրատունին դարձաւ հայոց թագաւոր։
  • Կարսը դարձաւ Հայաստանի մայրաքաղաքը՝ Բագրատունիների թագաւորութեան ժամանակ։

998 թ․- 1025-ամեակ

  • Ծումբի Ճակատամարտը՝ հայ-վրացական միացեալ բանակի եւ Ատրպատականի Մամլան ամիրայի զօրքերի միջեւ։

1048 թ․- 975-ամեակ

  • Կապետրոնի ճակատամարտը։ Սելջուկները պարտութեան մատնեցին բիւզանդական ու վրացական բանակներին։
  • Սկսւում է սելջուկների ներխուժումը Հայաստան՝ Տոգրուլ բէգի գլխաւորութեամբ։
  • Հիմնադրւում է Նորուեգիայի Օսլօ քաղաքը։

1088 թ․- 935-ամեակ

  • Իտալիայում հիմնադրուեց Բոլոնիայի համալսարանը՝ Եւրոպայում անընդհատ գործող ամենահին համալսարանը։

1098 թ․- 925-ամեակ

  • Յունիսին Խաչակիրները գրաւեցին Անտիոքը։

1198 թ․- 825-ամեակ

  • Կիլիկիայի թագաւոր Լեւոն Բ-ի թագադրութիւնը։

1668 թ․- 355-ամեակ

  • Աստուածաշնչի հայերէն առաջին տպագրութիւնը՝ Ամստերդամում, Ոսկան Երեւանցու/ Ոսկան Ջուղայեցու կողմից։

1673 թ․- 350-ամեակ

  • Երեւանում եղել է ֆրանսիացի վաճառական – ճանապարհորդ Ժան Շարդենը։

1703 թ․- 320-ամեակ

  • Ռուսաստանի ցար Պետրոս Առաջինը հիմնադրում է Սանկտ-Պետրեբուրգ քաղաքը։
  • Փարիզի Բաստիլ բանտում մահանում է «Երկաթէ դիմակով մարդը»։ Նա եղել է խորհրդաւոր կալանաւոր ու եղել է Ֆրանսիայի շատ բանտերում․ դէմքին կրում էր թաւշայ դիմակ, որ լեգենդները դա դարձրին երկաթէ դիմակ։
  • Նոյեմբեր – Դեկտեմբեր, մեծ փոթորիկի հետեւանքով ամայանում է Անգլիայի հարաւը, զոհւում են մօտ 8,000 հոգի։
  • Դեկտեմբերի 31, երկրաշարժ Ճապոնիայում՝ Տոկիոյի մօտ։ Աւերւում են Օդավարա, Տոկիօ եւ ուրիշ քաղաքներ․ զոհւում է մօտ 150,000 մարդ։

1723 թ․- 300-ամեակ

  • Գարուն –  Թուրքերը ներխուժում են Վրաստան․ գրաւում են Թիֆլիսը։
  • Յուլիս – Ռուսական զօրքերը գրաւում են Բաքուն։
  • Ձեւաւորւում է հայ-վրացական միացեալ էսկադրանը՝ ռուսական բանակի հսկողութեան ներքոյ։
  • Վասիլի Տատիշչեւը հիմնադրում է Եկատերինբուրգ քաղաքը։ Տատիշչեւը ռուս անուանի պատմաբան ու մշակութային գործիչ էր։ Նա ունի բազմաթիւ ուսումնասիրութիւններ՝ ինչպէս ռուսների պատմութեան, այնպէս եւ հայերի մասին։
  • Անտոնիօ Վիվալդին ստեղծում է իր «Տարուայ եղանակներ» երաժշտական ստեղծագործութիւնը։

1728 թ․- 295-ամեակ

  • Հոկտեմբերի 20-23 – Քոփենհագենի հրդեհը։

1773 թ․- 250-ամեակ

  • Մադրասում հրատարակւում է «Գիրք անեալ Որոգայթ Փառաց»-ը։ Որպէս հեղինակ նշւում է Յակոբ Շահամիրեանի անունը, բայց այն պատկանում է հեղինակի հօր՝ Շահամիր Շահամիրեանի գրչին։

1788 թ․- 235-ամեակ

  • Յունուարի 1 – «Թայմս» թերթի առաջին համարը հրատարակուեց Լոնդոնում։

1793 թ․- 230-ամեակ

  • Յունուարի 21 – Ֆրանսիայի Ազգային կոնվենտի կողմից դաւաճանութեան մէջ մեղաւոր ճանաչուելուց յետոյ Լուի 16-րդը գեօտինով ենթարկւում է մահապատժի։
  • Տէր-Գրիգորեան եղբայրները Գտառից ագուկաներով խմելու ջուր են բերում Կոնդի Ս․ Յովհաննէս եկեղեցու բակը եւ այդտեղից բաշխում շրջակայքի թաղերին։

1818 թ․-

  • Վենետիկում լոյս է տեսել Եզոպոսի առակները։ Յոյն Եզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է եւ այդ ժանրի ստեղծողը։

1828 թ․- 205-ամեակ

  • Ձեւաւորուեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութիւնը։
  • Թուքմենչայի պայմանգրի կնքում՝ Պարսկաստանի եւ Ռուսական Կայսրութեան միջեւ։
  • Արեւելահայաստանը միանում է Ռուսական Կայսրութեան։

1838 թ․- 185-ամեակ

  • Բացւում է Շուշիի Թեմական հոգեւոր դպրոցը։

1848 թ․- 175-ամեակ

  • Ֆրանսիան ժամանակաւորապէս հռչակուեց հանրապետութիւն։
  • Գերմանիայում սկսուեց յեղափոխութիւն։ Յեղափոխութեան նպատակն էր երկրի միաւորուելն ու բացարձակ բռնատիրական կարգերի տապալումը։ Ֆրանսիայում հանարապետութիւն հռչակելը արագացրեց Գերմանիայում յեղափոխութիւնը։

1853 թ․- 170-ամեակ

  • Պատերազմ է սկսում Ռուսական Կայսրութեան եւ Օսմանական Կայսրութեան միջեւ՝ Ղրիմի պատերազմի կովկասեան ռազմաճակատում։

1863 թ․- 160-ամեակ

  • Բացւում է Երեւանի Աստաֆեան, այժմ՝ Աբովեան փողոցը։
  • Ստեղծուեց Կարմիր Խաչի Միջազգային ընկերութիւնը։

1868 թ․- 155-ամեակ

  • Կայսերական իշխանութեան վերականգնումը Ճապոնիայում։

1877-1878 թթ․ – 145-ամեակ

  • Թուրքերը պարտւում են ռուս-թրքական պատերազմում։

1878 թ․- 145-ամեակ

  • Մարտի 3, կնքուեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։
  • Յուլիսի 13, կայացաւ Բեռլինի Վեհաժողովը։

1888 թ․- 135-ամեակ

  • Առաջին անգամ օգտագործուեց Կալիֆորնիայի Լիկի աստղադիտարանի 91 սենտիմետրանոց աստղադիտակը։

1908 թ․- 115-ամեակ

  • Երիտասարդ Թուրքերի յեղաշրջումը Օսմանական Կայսրութիւնում, որի հետեւանքով սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը գահընկեց եղաւ։

1913 թ․- 110-ամեակ

  • Սկսուեց երկրորդ Բալկանեան պատերազմը։
  • Երեւանում բացուեց հեռախօսային ցանց։
  • Ռուսաստանում տօնուեց Ռոմանովների տան 300-ամեակը։
  • Մայիսի 30-ին կնքւում է Լոնդոնի Խաղաղութեան պայմանագիրը, որով վերջ դրուեց Բալկանեան պատերազմին։

1918 թ․- 105-ամեակ

  • Գրիպի համաճարակ Եւրոպայում։
  • Ֆինլանդիայի անկախութեան հռչակագիրը ճանաչեցին Ռուսաստանը, Շուէդը, Գերմանիան եւ Ֆրանսիան։
  • Փետրուարի 10 – Թիֆլիսում բացւում է Անդրկովկասի Սէյմը։
  • Մարտի 3 – Ստորագրուեց Բրեստի պայմանագիրը։
  • Մարտի 12 – Թուրքական բանակը գրաւում է Կարին/ Էրզրում քաղաքը։
  • Ապրիլի 22 – Անդրկովկասեան Սէյմը Կովկասը յայտարարում է անկախ։
  • Ապրիլի 25 – Թուրքական բանակը գրաւում է Կարսը։
  • Մայիսի 15 – Թուրքական բանակը գրաւում է Ալեքսանդրապոլը։
  • Մայիսի 22-ից մայիսի 26 – Սարդարապատի ճակատամարտը։
  • Մայիսի 25-ից մայիսի 28 – Ղարաքելիսայի հերոսամարտը։
  • Մայիսի 26-ից մայիսի 28 – ցրւում է անդրկովկասեան Սէյմը։
  • Մայիսի 28 – Հայաստանի անկախացումը։
  • Յունիսի 4 – Բաթումի պայմանագրի կնքումը։
  • Սեպտեմբերի 20 – Բաքուի 26 կոմիսարների գնդակահարութիւնը։
  • Հոկտեմբերի 30 – Մուդրուսի զինադադարի կնքումը։
  • Նոյեմբերի 11 – Յեղափոխութիւն Գերմանիայում։ Անտանտի հետ զինադադարի կնքում։ Առաջին Համաշխարհային Պատերազմի աւարտը։
  • Դեկտեմբերի 9 – Դեկտեմբերի 31 – հայ-վրացական զինուած ընդհարում։
  • Կովկասեան թաթարները հիմնեցին Ադրբեջանի Հանրապետութիւնը։

1933 թ․- 90-ամեակ

  • Սկսուեց «Ոսկէ դարպաստներ» կամուրջի շինարարութիւնը Սան ֆրանցիսկոյում։
  • Գործարկւում է Երեւանի առաջին տրամվայը։
  • Բացուեց Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը։
  • Շահագործման յանձնուեց Երեւանի ծխախոտի ֆաբրիկան։

1948 թ․- 75-ամեակ

  • Ճապոնիայում հիմնադրուեց «Հոնդա» մեքենաների միութիւնը։
  • Դեկտեմբերի 11 – Ընդունուեց Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը։

1953 թ․- 70-ամեակ

  • Մարտի 3 – Բացուեց հայոց հին ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Մատենադարանը։ Ճարտարապետը՝ Մարկ Գրիգորեան։
  • Մայիսի 25 – Ատոմային հրետանու փորձարկում ԱՄՆ-ի Նեւադա նահանգում։

1958 թ․- 65-ամեակ

  • Յունուարի 16 – Հիմնադրուեց Եւրոպական տնտեսական համագործակցութիւնը (ԵՏՀ)։
  • Սպուտնիկ 1-ը ընկաւ Երկրի վրայ ու բռնկուեց․ տիեզերք էր բարձրացել 1957 թ․- ի հոկտեմբերին։
  • 14 տարեկանում Բոբբի Ֆիշերը դարձաւ ԱՄՆ ճատրակի չեմպիոն։
  • Առաջին ամերիկեան տիեզերանաւ Էքոսպլորեր 1-ը յաջող դուրս եկաւ երկրի ուղեծիր։
  • Եգիպտոսն ու Սիրիան միաւորուեցին որպէս Միացեալ Արաբական Հանրապետութիւն։
  • Ջամալ Աբդել Նասերը դարձաւ Միացեալ Արաբական Հանրապետութեան նախագահի առաջին թեկնածուն։
  • Հաշիմիտ թագաւորութիւններ Իրաքը եւ Յորդանանը միացան Արաբական ֆեդերացիայի ներքոյ՝ Իրաքի թագաւոր Ֆայսար Երկրորդի գլխաւորութեամբ։
  • Շահագործման է յանձնւում Կոտայքի ջրանցքը։
  • Երեւանի կայանամերձ հրապարակում տեղի ունեցաւ «Սասունցի Դաւիթ» արձանի հանդիսաւոր բացումը։

1963 թ․- 60-ամեակ

  • Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան թռաւ տիեզերք։

1968 թ․- 55-ամեակ

  • Տեղի ունեցաւ Սարդարապատի ճակատամարտին նուիրուած յուշարձանի հանդիսաւոր բացումը։

1973 թ․- 50-ամեակ

  • Աշխարհի առաջին բջջային հեռախօսի զանգը Նիւ Եօրք քաղաքում։

1988 թ․- 35-ամեակ

  • Յունուարի 1 – Խորհրդային Միութիւնը սկսում է իր Վերակառուցման ծրագիրը (ռուսերէն перестройка ).
  • Փետրուարի 12 – Ստեփանակերտում տեղի ունեցաւ ժողովրդական առաջին զանգուածային ցոյցը՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիաւորուելու պահանջով։
  • Փետրուարի 20 – ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամաւորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատուել Ադրբեջանից եւ վերամիաւորուել Հայաստանի հետ։
  • Փետրուարի 20 – Արցախեան շարժումը հովանաւորելու նպատակով առաջին ցոյցը Երեւանում։
  • Փետրուարի 27 – Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսուեց հայերի ջարդը։
  • Դեկտեմբերի 7 – Հայաստանի հիւսիսում՝ Սպիտակ եւ Լենինական քաղաքներում, տեղի ունեցաւ երկրաշարժ։ Մօտաւորապէս 30,000 մարդ զոհուեցին։

1993 թ․- 30-ամեակ

  • Յունուարի 1 – Չեխոսլովակիան կիսուեց Չեխիայի եւ Սլովակիայի։
  • Յունուարի 1 – Եւրոպական տնտեսական համագործակցութիւնը բացեց առեւտրային պատնէշները եւ ստեցծեց Եւրոպական միասնական շուկայ։
  • Յունուարի 3 – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրեցին Մարտավարական սպառազինութեան կրճատման երկրորդ պայմանագիրը։
  • Յունուար – Հնդկաստանի Մոմբայ քաղաքում տեղի ունեցաւ ապստամբութիւն։
  • Յունուար 13  – Քիմիական զէնքի արգելման կոնվենցիան ստորագրուեց։
  • Ստեղծուեցին Հայաստանի Սահմանապահ զօրքերը։

1998 թ․- 25-ամեակ

  • Նոր ռուբլի դրամական արժոյթը ընդունուեց Ռուսաստանում։
  • Փետրուարի 3 – Հայաստանի Երրորդ Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսեանը հրաժարական է տալիս։
  • Ապրիլի 9 – Ռոբերտ Քոչարեանը դառնում է Հայաստանի երկրորդ նախագահը։
  • Գուգլ կայքը ստեղծուեց։

2003 թ․- 20-ամեակ

  • Սկսւում է Իրաքեան պատերազմը։ Միացեալ Նահանգները յարձակւում են Իրաքի վրայ։ Փախուստի է դիմում Իրաքի նախագահ Սադդամ Հուսէյնը։
  • ԱՄՆ բանակի կողմից յայտնաբերւում է Իրաքի նախագահ Սադդամ Հուսէյնը։

2008 թ․- 15-ամեակ

  • Փետրուարի 20-ից Մարտի 1 – Երեւանում ցոյցեր են սկսւում՝ նախագահութեան ընտրութիւնների արդիւնքը բողոքարկելու համար։
  • Ապրիլ 9 – Սերժ Սարգսեանը դառնում է Հայաստանի երրորդ նախագահը։
  • Օգոստոսի 8  – Սկսում է ռուս-վրացական պատերազմը։
  • ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւններին յաղթում է Բարաք Օբաման, դառնալով ԱՄՆ-ի առաջին աֆրօ-ամերիկացի նախագահը։

2018 թ․- 5-ամեակ

  • Յունուարի 5 – ԱՄՆ-ում յայտարարւում է, որ նախատեսւում է Մարս մոլորակ ուղարկել տիեզերանաւ, որի անձնակազմում կը լինեն տղամարդ եւ կին։
  • Ապրիլի 27 – Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը ապառազմականացուած տարածքում հանդիպում է Հարաւային Կորէայի նախագահ Մուն Զիէնի հետ։ Կորէական պատերազմից յետոյ Հիւսիսային Կորէայի նախագահը առաջին անգամ հատեց երկու երկրների սահմանը։
  • Հայաստանում տեղի է ունենում բողոքի մեծ ցոյցեր․ Իշխանութիւնները հրաժարւում են, ու Հայաստանի վարչապետ է դառնում Նիկոլ Փաշինեանը։
  • Յունիսի 12 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հիւսիսային Կորէայի առջնորդ Կիմ Չէն Ընը հանդիպում են Սինգապուրում․ սա առաջին անգամ է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է Հիւսիսային Կորէայի առաջնորդի հետ։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին