Ես չեմ նկատում, որ Հայաստանում իշխանութիւններն ու քաղաքական ողջ դաշտը՝ պատերազմական այս պայմաններում, զօրաշարժի ենթարկի ողջ հայութեանը։ Չեմ նկատում, որ նրանք նպատակ ունեն հոգեպէս ամրապնդել հայութեանը, ու դեռ աւելին,- Նրանք զբաղուած են յուսահատութիւնը խորացնելով․․․
Դուք պատկերացրէք ի՞նչ կ՛անէին, իրենք զիրենք յարգող պետութիւններու իշխանութիւնները, պատերազմական պայմաններում․․․ Ես չասեմ, դուք ասէք։ Հայաստանը միայն Երեւա՞նն է․․․
Աւարտին կը կցեմ բանաստեղծութիւն մը։ Հզօր է։
Ես վստահ եմ, որ Արցախը չի դառնալու հերթական Սասուն։ Դա չի պատահելու։ Արցախը իր հզօր պայքարով ազատագրելու է ողջ հայութիւնը թուրքի ճիրաններից։ Ազատագրելու է հայութիւնը՝ դրսի եւ ներսի թուրքերից։ Կասկած չունենանք։
Մօտենում են տօները։ Ամբողջ հայաշխարհում տօնակատարութիւնները պիտի լինեն զուսպ․ սկսած ընտանեկան շրջափակում խնջոյքներից, մինչեւ հանրայինը։ Եթէ իշխանութիւնները՝ ներկայ պատերազմական պայմաններում, գնացին ճոխ եւ արտառոց քայլերի, օրինակ Երեւանի հրապարակում խանդավառութեամբ տօնախմբութիւնների, ՊԻՏԻ ԿԱՆԽԵԼ դա։ Հիմիկուանից ճնշում պիտի բանեցնել նրանց վրայ, ու պահանջել, որ պատերազմական այս պայմաններում մնան չափի մէջ․․․ Հայոց կաթողիկոսներն ու թեմերի առաջնորդները այս հարցով պիտի կոչ անեն ողջ հայութեան։
Կարեւոր է, որ իւրաքանչիւրս՝ տօնական այս օրերին մեր ուրախութիւնից ու հնարաւորութիւնից բաժին հանենք բոլոր նրանց, ովքեր վատ պայմաններում են գտնւում։ Նախ զուսպ նշենք տօները, ու օգնենք, որ մարդիկ կարողանան տօնական սեղաններ բացեն։ Ես ամեն տարի՝ իմ կարողութեան սահմաններում, անում եմ դա, ու օգնում եմ, որ Հայաստանում ապրող մի անձ կարողանայ տօնական սեղան բացի։ Այս հաւաքական զօրակցութիւնն ու գօտեպնդումը կարեւոր է ՀԻՄԱ, եւ անհրաժեշտ այս օրերին։
Բանաստեղծութիւնը կարդանք միասին։ Արցախը ՉԻ ԿՈՐԾԱՆՈՒԵԼՈՒ։ Մեզ մնում է ամեն գնով հոգեպէս ամրապնդենք մեզ եւ ժողովրդին։
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում –
Սասնայ ձորից ջուր են բերում, արտ քաղհանում
Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում
Հօտաղները Սասնայ սարում գայլ են խեղդում
Երբ խրտնում – կարծես ամպրոպ պայտի սարում –
Այդ ոսոխն է նրանց գիւղերը պաշարում
Երբ միանում – բերդ են դառնում շինուած քարից –
Այդ ոսոխին ետ են քշում Անտոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծափ են տալիս –
Մահուան վիհից դէպի կեանքի ափ են գալիս…
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմութիւն,
Ուր պարտութիւնն անգամ ունի հպարտութիւն,
Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի…
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի,
–Հալալ է քեզ,
Սասուն, պարի…
Պարի,
Դու դեռ երազ ունես կատարելու,
Վրէժ ունես պատմութիւնից դեռ հանելու.
Պարի,
Գազպան դեր քո ձեռքին է կարոտում,
Սասնայ հողը վար ու հարկի է կարոտում:
Պարի,
Մինչև ողջ հայերին դու ամբարես,
Եւ այս պարը
Մասիս լեռան լանջին պարես…