Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Իննա Թումանեան

Իննա Սուրէնի Թումանեան (10 Սեպտեմբեր, 1929, Մոսկուա, Ռուսիոյ ԽԴԸՀ – 10 Յունուար, 2005, Մոսկուա, Ռուսիոյ դաշնութիւն), խորհրդային հայ բեմադրիչ, սցենարիստ, ՌԴ արուեստի վաստակաւոր գործիչ (2000), ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միութեան անդամ։

Իննա Թումանեանը ծնած է 1929 թուականին Մոսկուայի մէջ։ 1952 թուականին աւարտած է Մոսկուայի պետական համալսարանի փիլիսոփայութեան բաժինը, իսկ 1962 թուականին՝ [ՎԳԻԿ Կենսագրութիւն Իննա Թումանեանը ծնած է 1929 թուականին Մոսկուայի մէջ։ 1952 թուականին աւարտած է Մոսկուայի պետական համալսարանի փիլիսոփայութեան բաժինը, իսկ 1962 թուականին՝ ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը (Գրիգորի Ռոշալի արուեստանոցը)։ Անոր գրեթէ ամբողջ ստեղծագործական ուղին կապուած է Գորկի անուան մանկապատանեկան ֆիլմերու կինոստուդիայի հետ։ Առաջին ֆիլմը նկարահանած է 37 տարեկան հասակին: Իննա Թումանեանը առաջին ոչ պետական «Զոդիակ» կինոստուդիայի ղեկավարն էր, ուրկէ ծնունդ առած են ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի շատ բեմադրիչներ եւ պրոդիւսերներ։

Մահացած է 2005 թուականին։ Թաղուած է Մոսկուայի Տրոեկուրովսկի գերեզմանոցին մէջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին