ՌԱԿ-ի Լուրեր
2022 թուականի յունիսի 3-ին Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութեան որոշմամբ եւ գործադրմամբ, Վարդենիս քաղաքի կենտրոնական հատուածում տեղի ունեցաւ ՌԱԿ «Վարդենիս» ակումբի գրասենեակի բացումը:

Վարդենիսում սկզբնական կառոյցը հիմնադրուել է 2002 թուականին՝ ակումբի հիմնադիր՝ ատենապետ Դաւիթ Դաւթեանի նախաձեռնութեամբ:
Գրասենեակի բացմանը ներկայ էին ՌԱԿ «Վարդենիս» ակումբի անդամներն ու համակիրները, որոնք ջանասիրաբար փակցրեցին ակումբի արտաքին ցուցանակը, շնորհաւորեցին միմեանց գրասենեակի բացման առիթով: ՌԱԿ «Վարդենիս» ակումբը ունի 57 անդամ, որոնք համայնքում կարող եւ յարգուած անձնաւորութիւններ են:
Կենտրոնական վարչութիւնը «Վարդենիս» ակումբի գրասենեակը համալրել է անհրաժեշտ գոյքով, համակարգիչներով, պրոյեկտոր-տեսացրիչով:
Շնորհաւորական խօսքով հանդէս եկան ընկերներ՝ ՌԱԿ ատենապետ Հրաչեայ Կարապետեանը, փոխատենապետ Կարեն Կակոյեանը, ատենադպիր Յովիկ Կարապետեանը, Վարչութեան միւս անդամները: Կարեւորուեց գրասենեակի դերը՝ որպէս կուսակից ընկերների եւ համակիրների առաջիկայ աշխատանքների արդիւնաւէտ կազմակերպման գործօն:
ՌԱԿ կենտրոնական վարչութեանը շնորհակալութիւն յայտնեցին «Վարդենիս» ակումբի ատենապետ, Կենտրոնական Վարչութեան անդամ Վարդան Դաւթեանը, ակումբի եւ Կենտրոնական վարչութեան անդամ Վարդգէս Գրիգորեանը, ակումբի վաստակաշատ անդամ եւ նախաձեռնող-հիմնադիր Դաւիթ Դաւթեանը եւ այլոք:
Գրասենեակի բացման աւարտից յետոյ, նորաբաց գրասենեակում կայացաւ Կենտրոնական Վարչութեան արտակարգ նիստը: