Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Առակափունջ – 3

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Ուղարկում եմ մի ուրիշ առակ Վարդան Այգեկցուց։ Տարբեր մեկնաբանութիւններ կարելի է կատարել այս առակի կապակցութեամբ։ Իմ կարծիքն է, որ Այգեկցին նպատակ է ունեցել շեշտել դպրութեան, կրթութեան եւ գիտութեան կարեւորութիւնը, որպէս հզօր միջոց «սաստիկ զարկելու եւ ջախջախելու» համար թշնամիներին։

Մեր օրերում, դա հենց իմաստութիւնն է, ազգային գաղափարախօսութիւնն ու մշակոյթն է, գիտութիւնը, քաղաքականութիւնն ու հմուտ դիւանագիտութիւնն է։ Թէ որքանով հայութիւնը զինուած է այս զէնքերով, թէ՞ որքանով ցանկութիւն կայ օգտուել այս զէնքերից հայոց հարցերի լուծման ուղղութեամբ, արդէն ուրիշ ծաւալուն նիւթ է։ Փաստօրէն, այդ զէնքերը, մինչեւ հիմա կախուած են մնացել պատերից՝ ի մասնաւորի Հայաստանի ներկայ իշխանութիւնների յանցանքով։

Կարդացէք այդ առակը։

Վարդան Այգեկցի

(13-րդ դարի առակագիր, քահանայ)

                             Գայլ եւ աղուէս եւ ջորի
       Գայլն եւ աղուէսն եւ ջորին եղբայր եղան եւ գնացին․ երբ սովեցին եւ որսի չհանդիպեցին, ասացին․ «Եկէք ուտենք նրան, ով տարիքով փոքր է»։
         Այսպէս ասացին գայլը եւ աղուէսը, որովհետեւ կամենում էին ջորուն ուտել։ Եւ գայլին հարցրին, թէ ո՞ր տարուայ գայլ ես եւ նա ասաց․ թէ ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առաւ։ Եւ աղուէսն առաջ եկաւ եւ ասաց․ «Օ՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, եւ ես այն աղուէսն եմ, որին Աստուած ստեղծեց»։ Եւ ջորին եկաւ եւ ասաց․ «Իմ ծննդեան թուականը գրուած է սմբակիս վրայ․ եկէք, կարդացէք տեսէք քանի տարեկան եմ»։ Եւ ոտքը բարձրացրեց։ Աղուէսն ասաց գայլին․ «Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա»։ Եւ գայլը հաւատաց եւ գնաց կարդալու։ Եւ ջորին ասաց․ «Առաջ արի, որովհետեւ գիրս մանր է»։ Եւ նա առաջ գնաց եւ ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին եւ ջախջախեց եւ գայլը գնաց կողկոնձալով։ Եւ աղուէսն ասաց գայլին․ «Արի, մի տող էլ կայ, այն էլ կարդա»։
             Գայլն ասաց․ «Ես ինչ գիտէի գիրը, մենք ազգէ ազգ մսագործ ենք եւ մսագործի որդի»։ 
spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին