Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Ապրիլյան պատերազմը և կորսված խիղճը

Չորս տարի առաջ՝ 2016 թվականի, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը հարձակում գործեց Արցախի հանրապետության հարավարևելյան (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությունների հայկական դիրքերի վրա՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Արցախի վրա ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունեցած զգալի կորուստներ, որի արդյունքում Ադրբեջանը կրեց մարդկային ու ռազմական կորուստներ:

Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա տղա: Թալիշում սեփական տան մեջ մորթվեցին տարեց ամուսիններ Ռամելա և Վալերա Խալափյանները: Նրանց անմեղ արյունը ստիպեց մեր տղաներին ետ շպրտել ադրբեջանաան հրոսակներին ու համախմբել հայ ազգին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի վայրագությունները չսահմանափակվեցին քաղաքացիական անձանց սպանություններով: Ադրբեջանը հայկական բանակի զիծառայողների դիերը պղծեց ու խոշտանգեց՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ թե ինչպիսի վայրագ և գազանաբարո ազգ են:

Չորս տարի է անցել, սակայն վերքերն առ այսօր չեն սպիացել: 1994 թվականի զինադադարից հետո ապրիլյան քառօրյա պատերազմն ամենածանրն էր Արցախի ու Հայաստանի համար՝ թե՛ մարդկային կուրուստների առումով, թե՛ նյութական: Նյութական կորուստները ժամանակի ընթացքում վերականգնվեցին, ավերված գյուղերն ու քաղաքները ոտքի կանգնեցվեցին, սակայն մարդկային կորուստներն անդառնալի են:

Հայաստանն ու Արցախը կորցրեց մի քանի տասնյկաից ավել զինվոր: Վիրավորում ստացան ու հաշմանդամություն ձեռք բերեցին մեծ թվով զինծառայողներ: Սակայն, դա չխանգարեց, որ Հայկական բանակը կրկին ոտքի կանգնի ու հակառակորդին արժանի հարված տա: Ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական ծրագրերը ձախողվեցին հենց սահմանին կագնած 18 տարեկան զինվորների անձնազոհության շնորհիվ: Ապրիլյան այս օրերին Եռաբլուր զինվորական պանթեոնը բազմամարդ է: Իրենց կյանքի գնով հայրենիքը պահած զինվորների շիրիմներին ծաղիկներ են խոնարհում, շնորհակալություն հայտնում խաղաղ գիշերների ու լուսաբացների համար:

Մինչ այսօր վերջնականապես պարզված չէ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները և պատասխանատուները: Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողով է ձևավորված, սակայն դեռ որևէ առարկայական արդյունքներ մեղավորների վերաբերյալ չկան՝ պատասխանատվությունը թողնելով նրանց խղճին:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին