Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

Ֆրանսիայում համաճարակի սկսվելու մասին հայտարարությունը կարվի առաջիկա օրերին. Մակրոն

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարեւելյան մասում գտնվող ծերանոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի այսպես կոչված երկրորդ փուլում՝ ձեռնարկելով հիվանդության տարածման զսպմանն ուղղված միջոցներ: Առաջիկա օրերին մենք կանցնենք երրորդ փուլին՝ իրադրության, որը որակվում Է որպես համաճարակ, երբ վիրուսը լայնորեն կտարածվի բոլոր տարածաշրջաններում, եվ երբ մեզ անհրաժեշտ կլինի շարունակել պայքարը վիրուսի դեմ՝ պաշտպանելով բնակչության ամենախոցելի մասին»,-ասել Է Մակրոնը:

Մակրոնը պարզաբանել Է, որ կորոնավիրուսից առավել մեծ չափով տառապում են «տարեցները, որոնք ունեն նաեւ այլ հիվանդություններ»: Հաճախ նրանք սակավ ապահովված ֆրանսիացիներն են, առանց բնակության որոշակի վայրի անձինք: «Ամբողջ ազգը պետք Է պաշտպան կանգնի իր ավագ սերնդին»,-ընդգծել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն ասել Է, թե «միանգամայն ակներեւ Է, որ համաճարակի հետ կապված իրադրությունը երկրում պահպանվելու Է շատ շաբաթների ընթացքում: «Ուստի մեզ հարկ կլինի ամենավճռական միջոցները ձեռնարկել վիրուսի դեմ պայքարում»,-ընդգծել Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին