Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

2020 Թուականի Յիշարժան Տարեթուերը

Ամեն տարի՝ նախքան նոր տարեմուտ, կազմում եմ հայ եւ օտար այն երախտաւորների անուանացանկը, որոնց յոբելենական տարին է յաջորդ տարին։ Այսու ներկայացնում եմ 2020 թուականի յիշարժան տարեթուերը, որ կազմել եմ իմ նախասիրութիւնների համաձայն՝ ինձ հասու աղբիւրներին դիմելով: Ամբողջը շատ ծաւալուն է։

Ցանկն ունի ենթաբաժանումներ։ Առանձին վերնագրով նշել եմ սփիւռքահայ գրողների անունները։ Առանձնացրել եմ գրական, ապա՝ մշակութային գործիչների անունները։ Դրան յաջորդում է քաղաքական, հասարակական, ռազմական եւ այլ գործիչների ամեակները։ Ցանկի վերջում ներկայացրել եմ պատմական այն դէպքերն ու իրադարձութիւնները, որոնց յոբելենական տարին է 2020-ը։ Պատմական այդ դէպքերը առաւելաբար վերաբերում են հայերին, ու դա էլ ընտրել եմ իմ գնահատումով եւ մօտեցմամբ։ Ցանկերը հերթաւորել եմ թուականներով ու առանձին՝ ծննդեան եւ մահուան, ամեակներով։

Յոյս ունեմ, որ ներկայացուածը կօգնի հայրենի եւ սփիւռքահայ առանձին գործիչներին, միութիւններին ու համապատասխան կառոյցներին՝ ծրագրելու 2020 թուականի՝ իրենց գրական, մշակութային եւ այլ միջոցառումները: Հայ մամուլն էլ կարող է արտատպել դա, եւ օրին անդրադարձ ունենայ այդ երախտաւորների կեանքին ու գործունէութեանը:

ՌՈՒԲԻՆԱ  ՕՀԱՆԵԱՆ

Գրական Դէմքեր

 

Ծննդեան ամեակներ

 

  • Մովսէս Խորենացի (Պատմահայր)- 1610-ամեակ
  • Ալ-Մութանաբբի (արաբ փիլիսոփայ եւ բանաստեղծ) – 1105-ամեակ, նաեւ մահուան 1055-ամեակ
  • Մխիթար Այրիվանեցի (մատենագիր, պատմիչ, վարքագիր, բանաստեղծ, երգահան) – 730-ամեակ
  • Սիմէոն Ապարանցի (բանաստեղծ եւ պատմագիր) – 480-ամեակ
  • Ստեփանոս Ռոքշա (հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ) – 350-ամեակ
  • Արսէն Բագրատունի (գրող, Մխիթարեան միաբանութեան անդամ) – 230-ամեակ
  • Ալեքսանդր Գրիբոյէդով (ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիւանագէտ) – 225-ամեակ
  • Հանս Քրիստիան Անդերսեն (դանիացի գրող եւ բանաստեղծ) – 215-ամեակ, նաեւ մահուան 145-ամեակ
  • Էնն Բրոնտէ (անգլիացի գրող եւ բանաստեղծ, Բրոնտէ քոյրերից կրտսերը) – 200-ամեակ
  • Ղեւոնդ Ալիշան (հայ բանաստեղծ, բանասէր, պատմաբան, Վենետիկի Միաբանութեան անդամ) – 200-ամեակ
  • Գաբրիէլ Սունդուկեան (հայ դրամատուրգ) – 195-ամեակ
  • Ռափայէլ Պատկանեան (հայ գրող, մտաւորական) – 190-ամեակ
  • Րաֆֆի (Յակոբ Մելիք Յակոբեան), (հայ գրող, հասարակական գործիչ) – 185-ամեակ
  • Մարկ Տուէյն (ամերիկացի գրող) – 185-ամեակ, նաեւ մահուան 110-ամեակ
  • Էմիլ Զոլա (ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ) – 180-ամեակ
  • Ղազարոս Աղայեան (մանկավարժ, գրող) – 200-ամեակ
  • Ալֆոնս Դոդէ (ֆրանսիացի վիպասան, թատերագիր) – 200-ամեակ
  • Գարեգին Սրուանձտրեան (բանասէր, բանահաւաք, ազգագրագէտ, հասարա-կական գործիչ) – 200-ամեակ
  • Սմբատ Շահազիզ (բանաստեղծ, հրապարակախօս) – 200-ամեակ
  • Գրիգոր Արծրունի (հրապարակախօս, «Մշակ» թերթի խմբագիր) – 200-ամեակ
  • Էմին Տէր-Գրիգորեան (հայ դրամատուրգ, մշակութային գործիչ) – 165-ամեակ
  • Արշակ Ագապեան (հայ գիւղագիր, մանկավարժ) – 160-ամեակ, նաեւ մահուան 115-ամեակ
  • Ատրպետ (Սարգիս Մուբայաջեան), (հայ գրող, հասարակական գործիչ) – 160-ամեակ
  • Ալեքսանդր Ծատուրեան (բանաստեղծ եւ թարգմանիչ) – 155-ամեակ
  • Աթաբէկ Խնկոյեան (Խնկօ Ապեր) – 150-ամեակ, նաեւ մահուան 85-ամեակ
  • Իւան Բունին (ռուս արձակագիր, բանաստեղծ, Գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 150-ամեակ
  • Ինտրա (Տիրան Չրաքեան), (բանաստեղծ) – 145-ամեակ
  • Աւետիք Իսահակեան – 145-ամեակ
  • Ֆրանսուա Մուրիակ (ֆրանսիացի արձակագիր, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 135-ամեակ
  • Վահան Տէրեան – 135-ամեակ, նաեւ մահուան 100-ամեակ
  • Կոստան Զարեան – 135-ամեակ
  • Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան) – 135-ամեակ, նաեւ մահուան 105-ամեակ։ Հայոց Ցեղասպանութեան զոհ։
  • Ֆրանց Վերֆել (աւստրիացի գրող եւ հումանիստ) – 130-ամեակ, նաեւ մահուան 75-ամեակ
  • Ագաթա Քրիստի (անգլիացի գրող) – 130-ամեակ
  • Նաիրի Զարեան (Հայաստան Եղիազարեան) – 120-ամեակ
  • Վահան Դաքեսեան (բանաստեղծ, արձակագիր) – 115-ամեակ
  • Միխայիլ Շոլոխով (ռուս արձակագիր, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 115-ամեակ
  • Ժան Փոլ Սարտր (ֆրանսիացի փիլիսոփայ, վիպագիր, քննադատ, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 115-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Վախթանգ Անանեան (արձակագիր) – 115-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Աշոտ Շայբոն (Գասպարեան), (գրող) – 115-ամեակ
  • Լեւոն Զաւէն Սիւրմելեան (ամերիկահայ անգլիագիր գրող, բանասէր) – 115-ամեակ, նաեւ մահուան 25-ամեակ
  • Գարեգին Բես (Սարինեան), (արձակագիր, թարգմանիչ) – 110-ամեակ
  • Հրաչեայ Քոչար (գրող) – 110-ամեակ, նաեւ մահուան 55-ամեակ
  • Աշոտ Գրաշի (Գրիգորեան), (բանաստեղծ, թարգմանիչ) – 110-ամեակ
  • Խաչիկ Դաշտենց (Տօնոյեան), (գրող, բանասէր) – 110-ամեակ
  • Նորա Ադամեան (ռուսալեզու հայ արձակագիր, թարգմանչուհի) – 110-ամեակ
  • Սեմա (Գեղամ Աթմաճեան), (արեւմտահայ գրող, բանասէր, խմբագիր) – 110-ամեակ, նաեւ մահուան 80-ամեակ
  • Սուրէն Վահունի (Սուրէն Վահանի Խաչիկեան), (բանաստեղծ, թարգմանիչ) – 110-ամեակ
  • Սուրէն Այվազեան (արձակագիր) – 105-ամեակ
  • Վազգէն Ամիրբէգեան (արձակագիր, լրագրող) – 105-ամեակ
  • Յովհաննէս Շիրազ (Օննիկ Կարապետեան) – 105-ամեակ
  • Գուրգէն Բորեան (գրող) – 105-ամեակ
  • Մարօ Մարգարեան (բանաստեղծուհի) – 105-ամեակ
  • Սարգիս Աբրահամեան (արձակագիր, մանկավարժ) – 105-ամեակ
  • Իսահակ (Այզեք) Ազիմով (ռուս-ամերիկեան գրող) – 100-ամեակ
  • Սերօ Աբրահամեան (բանաստեղծ, արձակագիր) – 95-ամեակ
  • Գուրգէն Առաքելեան (բանաստեղծ, արձակագիր) – 95-ամեակ
  • Խաչատուր Աւագեան (թատերագէտ, դրամատուրգ, երգիծաբան) – 95-ամեակ
  • Ռաֆայէլ Աւագեան (թարգմանիչ) – 95-ամեակ
  • Վլադիմիր Աբրահամեան (բանաստեղծ, լրագրող) – 90-ամեակ
  • Հրաչ Սաֆարեան (բանաստեղծ) – 90-ամեակ
  • Սոֆի Աւագեան (թարգմանչուհի) – 90-ամեակ
  • Զօրի Բալայեան (գրող, լրագրող, քաղաքական գործիչ) – 85-ամեակ
  • Հրանտ Մաթէոսեան (անուանի գրող, արձակագիր) – 85-ամեակ
  • Ֆրանսուազ Սագան (ֆրանսիացի կին գրող) – 85-ամեակ
  • Սերօ Անտոնեան (բանաստեղծ) – 85-ամեակ
  • Անահիտ Բայանդուր (թարգմանչուհի) – 80-ամեակ
  • Երուանդ Պետրոսեան (բանաստեղծ) – 80-ամեակ
  • Վերա Ասլանեան (թարգմանչուհի) – 80-ամեակ
  • Արեւշատ Աuագեան (բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ) – 80-ամեակ կամ 75-ամեակ. չկարողացայ ստուգել
  • Լեւոն Ադայեան (արձակագիր) – 80-ամեակ
  • Նուարդ Աւագեան (բանաստեղծ, արձակագիր, լրագրող) – 80-ամեակ
  • Ռազմիկ Դաւոյեան (գրող, բանաստեղծ) – 80-ամեակ
  • Սամուէլ Մուրադեան (գրականագէտ, բանասէր) – 75-ամեակ
  • Ռոմիկ Սարդարեան (բանաստեղծ) – 75-ամեակ
  • Դաւիթ Յովհաննէս (Յովհաննիսեան), (բանաստեղծ, թարգմանիչ) – 75-ամեակ
  • Յովհաննէս Գրիգորեան (բանաստեղծ) – 75-ամեակ
  • Լենա Անթառամեան (բանաստեղծուհի) – 70-ամեակ
  • Արզուման Այվազեան (բանաստեղծ) – 70-ամեակ
  • Մանիկ Աճեմեան (բանաստեղծուհի, լրագրող) – 65-ամեակ
  • Մօ Եան (չինացի հանրահայտ գրող, Գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 65-ամեակ
  • Էդուարդ Գրիգորեան (արձակագիր, արուեստագէտ, դերասան) – 60-ամեակ
  • Գուրգէն Միքայէլեան (բանաստեղծ, թատերագիր) – 55-ամեակ
  • Ջոան Քեթլին Ռոուլինգ (անգլիացի գրող, վիպասան, կինոպրոդիւսոր, մանկագիր) – 55-ամեակ

Նա առաւելաբար յայտնի է որպէս Ջէյ Քէյ Ռոուլինգ։ Հարրի Փոթերի մասին նրա գրած վիպաշարը թարգմանուած է աշխարհի 65 լեզուներով։

 

Մահուան ամեակներ

 

  • Մեսրոպ Մաշտոց – 1780-ամեակ (վախճանուել է Փետրուարի 10-ին)
  • Վարդան Այգեկցի (միջնադարեան հայ աստուածաբան, մատենագիր, առակագիր) – 770-ամեակ
  • Ստեփանոս Թոխատեցի (հայ բանաստեղծ, տաղասած, գրիչ)  – 390-ամեակ
  • Ժան դը Լաֆոնտեն (ֆրանսացի առակագիր, բանաստեղծ) – 325-ամեակ
  • Չիքամացու Մոզաէմոն (ճապոնացի դրամատուրգ, յայտնի է որպէս «Ճապոնիայի Շեքսպիր») – 295-ամեակ
  • Սայեաթ-Նովա (հայ աշուղ, բանաստեղծ) – 225-ամեակ
  • Ֆրեդրիխ Շիլլեր (գերմանացի բանաստեղծ, փիլիսոփայ, պատմաբան) – 215-ամեակ
  • Օնորէ դը Բալզակ (ֆրանսիացի գրող) – 170-ամեակ
  • Վիկտոր Հիւգօ (ֆրանսիացի գրող) – 135-ամեակ
  • Յովհաննէս Հիւնքեարպէյենտեան (բառարանագիր), 125-ամեակ, տիրապետում էր հայերէն, յունարէն, լատիներէն, պարսկերէն եւ թրքերէն լեզուներին
  • Ժուլ Վեռն (ֆրանսիացի գրող) – 115-ամեակ
  • Բիւռնստեռէ Բիւռնսոն (նորուեգացի բանաստեղծ, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 110-ամեակ
  • Օ․ Հենրի (Վիլիամ Սիդնի Փորթեր), (ամերիկացի գրող) – 110-ամեակ
  • Լեւ Տոլստոյ (ռուս գրող) – 110-ամեակ
  • Արմէն Տորեան (Հրաչեայ Սուրէնեան), (բանաստեղծ, մանկավարժ, գրել է ֆրանսերէն եւ հայերէն) 105-ամեակ, Հայոց Ցեղասպանութեան զոհ՝ 23 տարեկան հասակում։
  • Ռուբէն Զարդարեան – 105-ամեակ, Հայոց Ցեղասպանութեան զոհ
  • Գրիգոր Զօհրապ (գրող եւ դիւանագէտ) – 105-ամեակ, Հայոց Ցեղասպանութեան զոհ
  • Սիամանթօ (Ատոմ Եարճանեան) – 105-ամեակ, Հայոց Ցեղասպանութեան զոհ
  • Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան), (արեւմտահայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ) – 105-ամեակ, Հայոց Ցեղասպանութեան զոհ
  • Դանիէլ Վարուժան (Դանիէլ Չպուգքեարեան) – 105-ամեակ, Հայոց Ցեղասպանութեան զոհ
  • Վրթանէս Փափազեան (գրող, խմբագիր, գրականութեան պատմաբան) – 100-ամեակ
  • Ալեքսանդր Շիրվանզադէ (գրող, թատրեագիր) – 85-ամեակ
  • Ալեքսանդր Աբէլեան (դրամատուրգ, թատերական գործիչ) – 80-ամեակ
  • Արսէն Յովհաննիսեան (բանաստեղծ) – 75-ամեակ
  • Գաբրիէլ Էլ-Ռեգիստան (Գաբրիէլ Ուրեկլեան), (հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խօսքերի համահեղինակ) – 75-ամեակ
  • Վահան Թէքէեան (բանաստեղծ, արձակագիր) – 75-ամեակ
  • Յակոբ Արամեան (արձակագիր) – 65-ամեակ
  • Ալբեր Կամիւ (ֆրանսիացի նշանաւոր արձակագիր, թատերագիր, փիլիսոփայ, Գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 60-ամեակ
  • Վիվան (Անուշաւան Ջիդեջեան), (արձակագիր, թարգմանիչ) – 60-ամեակ։

Կնոջ՝ Արմենուհու պատմածով, Վիվանն իր անունը ստուգաբանում էր այսպէս,- «Վի» ֆրանսերէն նշանակում է «կեցցէ», իսկ «Վան»ը Վան քաղաքն է՝ իր ծննդավայրը։ Այսպիսով Վիվան նշանակում է «Կեցցէ Վանը»։

  • Գէորգ Աբով (բանաստեղծ, արձակագիր, գրականագէտ) – 55-ամեակ
  • Հրաչեայ Քոչար (Հրաչեայ Գաբրիէլեան), (արձակագիր) – 55-ամեակ
  • Լեռ Կամսար (Արամ Թովմաղեան), (գրող, երգիծաբան) – 55-ամեակ
  • Արթիւր Ադամով (Յարութիւն Ադամեան), (ազգութեամբ հայ, ֆրանսիացի արձակագիր եւ դրամատուրգ, Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մէկը) – 50-ամեակ
  • Մկրտիչ Խերանեան (բանաստեղծ, արձակագիր) – 50-ամեակ
  • Ֆրանսուա Մորիակ (ֆրանսիացի արձակագիր, Գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 50-ամեակ
  • Ռուբէն Աղաբաբեան (բանաստեղծ, ճարտարագէտ) – 50-ամեակ
  • Վիգեն Խեչումեան (արձակագիր) – 45-ամեակ
  • Վաղինակ Բեքարեան (բանաստեղծ, մանկավարժ) – 45-ամեակ
  • Գրիգոր Քեշիշեան (Աջապահեան), (արձակագիր, թարգմանիչ) – 40-ամեակ
  • Վասիլի Քաթանեան (հայազգի ռուսալեզու գրականագէտ, դրամատուրգ) – 40-ամեակ

 

Սփիւռքահայ Գրողներ

 

Ծննդեան ամեակներ

 

  • Յարութիւն Օղլի (Յովհաննէս Յարութիւնեան), (իրանահայ աշուղ) – 260-ամեակ, նաեւ մահուան 180-ամեակ
  • Լասլօ Գորովէ (ազգությամբ հայ հունգար թատերագիր) – 240-ամեակ
  • Ակյահի (բուն անունը՝ Յարութիւն), (արեւմտահայ աշուղ) – 220-ամեակ
  • Յովսէփ Գաթըրճեան (Աւետիք), (պատմաբան, լեզուաբան, թարգմանիչ) – 200-ամեակ
  • Համբարձում Ալաջաջեան (հրապարակախօս, խմբագիր) – 180-ամեակ
  • Պետրոս Քերեսթեջեան (լեզուաբան, թարգմանիչ, գրող, լրագրող) – 180-ամեակ
  • Վիկտորիա Աղանուր (Աղանուրեան), (իտալահայ բանաստեղծուհի եւ գրող, գրել է հայերէն եւ իտալերէն) – 165-ամեակ, նաեւ մահուան 110-ամեակ
  • Գեղամ Տէր-Կարապետեան (Տարօնցի), (գրող) – 155-ամեակ
  • Երուխան (Երուանդ Արմաքեշխանլեան), (գրող, թարգմանիչ, մանկավարժ) – 150-ամեակ, նաեւ մահուան 105-ամեակ
  • Արշակուհի Թէոդիկ (Ճեզվեճեան), (հայ գրող եւ բանասէր, Թէոդիկի կինը) – 145-ամեակ
  • Արամ Անտոնեան (պատմաբան, գրող, խմբագիր) – 145-ամեակ
  • Էդուարդ Գոլանճեան (բանաստեղծ, թարգմանիչ) -140-ամեակ
  • Գարեգին Արք․ Խաչատրեան (Տրապիզոնցի), (արձակագիր, բանաստեղծ, կրօնական գործիչ, Կ․ Պոլսոյ Պատրիարք՝ 1851-1861 թթ) – 140-ամեակ
  • Լեւոն Մեսրոպեան (Մեսրոպ Լեւոն), (արձակագիր, թարգմանիչ, թատերագիր) – 140-ամեակ, նաեւ մահուան 60-ամեակ
  • Լեւոն Շաթրեան (Սիլվիա-Մարիա), (արձակագիր, երգիծաբան, մանկավարժ) – 140-ամեակ
  • Զարուհի Պահրի (արձակագիր, հասարակական գործիչ) – 140-ամեակ
  • Առաքել Քեչեան (արձակագիր, բանաստեղծ) – 135-ամեակ
  • Մաննիկ Բերբերեան (բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ) – 135-ամեակ, նաեւ մահուան 60-ամեակ
  • Միհրդատ Թիրեաքեան (արձակագիր, թարգմանիչ, խմբագիր) – 135-ամեակ
  • Յովհաննէս Ծովիկեան (ամերիկահայ գրական-մշակութային գործիչ, խմբագիր) – 135-ամեակ
  • Վահրամ Սարգսեան (Ծովակ Վ․Ա․), (արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ) – 130-ամեակ, նաեւ մահուան 60-ամեակ
  • Եղիշէ Այվազեան (արձակագիր, բանաստեղծ) – 130-ամեակ
  • Տիգրան Խրլոպեան (արձակագիր, խմբագիր, մանկավարժ) – 130-ամեակ
  • Յովհաննէս Կարապետեան (Կարօ-Օհան), (բանաստեղծ, արձակագիր) – 130-ամեակ
  • Յակոբ Ջոլոլեան (Սիրունի), (բանաստեղծ, թարգմանիչ, հայագէտ, արեւելագէտ, գրականագէտ) – 130-ամեակ
  • Յովհաննէս Մարգարեան (Յովհաննէս Մարդ), (իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ) – 130-ամեակ
  • Գուրգէն Մխիթարեան (արձակագիր, թարգմանիչ, խմբագիր, քննադատ, մանկավարժ) – 130-ամեակ
  • Լեւոն Էսաճանեան (բանաստեղծ, մշակութային գործիչ) – 130-ամեակ, նաեւ մահուան 85-ամեակ
  • Համաստեղ (Համբարձում Կեկենեան), (արձակագիր, բանաստեղծ, հասարա-կական գործիչ) – 125-ամեակ
  • Յակոբ Մարթայեան (Տիլաչար), (արձակագիր, բանաստեղծ, լեզուաբան, խմբագիր) – 125-ամեակ
  • Հրանտ Գուրապեան (արձակագիր, բանաստեղծ) – 125-ամեակ
  • Մայքըլ Առլէն (Տիգրան Գոյումճեան), (գրող) – 125-ամեակ
  • Հայկ Ասատրեան (փիլիսոփայ, խմբագիր, ազգային-քաղաքական գործիչ) – 120-ամեակ
  • Ալէք Գըլճեան (բանաստեղծ) – 120-ամեակ
  • Բիւզանդ Եղիայեան (գրող, պատմաբան, մանկավարժ) – 120-ամեակ, նաեւ մահուան 25-ամեակ
  • Ստեփան Շահբազ (արձակագիր, բանաստեղծ, մանկավարժ, գրել է նաեւ ֆրանսէրէն) – 120-ամեակ
  • Արիս Շաքլեան (բանաստեղծ, արձակագիր) – 120-ամեակ
  • Արամ Չեքեմեան (Արամ Հայկազ), (արձակագիր) – 120-ամեակ
  • Վահրամ Տատրեան (արձակագիր, թատերագիր) – 120-ամեակ
  • Արամ Ազնաւուրեան (գրող) – 115-ամեակ
  • Արշալոյս Բաբայեան (Արշի), (իրանահայ բանաստեղծուհի) – 115-ամեակ
  • Յակոբ Ճրճրեան (Յակոբ-Գրիգոր), (թարգմանիչ, հրապարակագիր) – 115-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Փայլակ Միքայէլեան (բանաստեղծ, արձակագիր) – 115-ամեակ
  • Արամ Տէր Բաղդասարեան (Արամ Գառօնէ), (իրանահայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ) – 115-ամեակ
  • Գալուստ Խանեան (Խանենց), (իրանահայ բանաստեղծ, հասարակական գործիչ, գրել է նաեւ պարսկերէն) – 110-ամեակ
  • Գեղամ Աթմաչեան (Ա․Սեմա), (բանաստեղծ, թատերագիր, խմբագիր, բանաստեղծուհի Մարի Աթմաճեանի եղբայրը) – 110-ամեակ, նաեւ մահուան 80-ամեակ
  • Աւետիս Ալեքսանեան (արձակագիր, խմբագիր) – 110-ամեակ
  • Արմենուհի Թերզեան (Արիան), (բանաստեղծուհի, արձակագիր) – 110-ամեակ
  • Երուանդ Պարսումեան (արձակագիր, բանաստեղծ) – 110-ամեակ
  • Արամայիս Սրապեան (բանաստեղծ, արձակագիր) – 110-ամեակ
  • Սիսակ Վարժապետեան (արձակագիր, թատերագիր) – 110-ամեակ
  • Պետրոս Քաջբերունի (արձակագիր, բառարանագիր) – 110-ամեակ
  • Հայկ Օհանեան (իրանահայ բանաստեղծ, մանկավարժ) – 110-ամեակ
  • Խաչիկ Ամիրեան (արձակագիր, բանաստեղծ, խմբագիր) – 105-ամեակ
  • Արամ Անտոնեան (Արմանտ), (իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ) – 105-ամեակ
  • Աղասի Յովհաննիսեան (իրանահայ արձակագիր, թարգմանիչ) – 105-ամեակ
  • Վարդան Կոմիկեան (արձակագիր, խմբագիր, մանկավարժ) – 105-ամեակ
  • Մկրտիչ Հաճեան (արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, թատերագիր, գիւտարար, նկարիչ, մանկավարժ) – 105-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Էդուարդ Պոյաճեան (բանաստեղծ, արձակագիր) – 105-ամեակ
  • Լեւոն Տէր Ստեփանեան (Լեւոն Գարմէն), (բանաստեղծ, արձակագիր) – 105-ամեակ
  • Կարպիս Ճանճիկեան (բանաստեղծ) – 100-ամեակ
  • Բեն Բաղդիկեան (լրագրող, քննադատ) – 100-ամեակ
  • Հայկազուն Գալստեան (բանաստեղծ, գրել է հայերէն, թրքերէն) – 100-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Նուբար Չարխուդեան (արձակագիր, բանաստեղծ, գրել է նաեւ ֆրանսէրէն) – 100-ամեակ
  • Արմէն Տատուրեան (Տատուր Արմէն), (արձակագիր, թարգմանիչ) – 100-ամեակ
  • Յակոբ Կարապենց (Կարապետեան), (ծագումով իրանահայ, ամերիկահայ գրող, վիպասան) – 95-ամեակ
  • Յովիկ Էդգարեան (իրանահայ բանաստեղծ եւ երաժիշտ) – 95-ամեակ
  • Գառնիկ Աղդարեան (բանաստեղծ, հասարակական գործիչ) – 95-ամեակ
  • Եւգենի Սիմոնով (ռուսահայ ռեժիսոր եւ դրամատուրգ) – 95-ամեակ
  • Լեւոն Սողոմոնեան (ամերիկահայ գրող, պատմաբան, գրել է հայերէն, ռուսէրէն, անգլերէն) – 90-ամեակ
  • Վահրամ Հաճեան (բանաստեղծ) – 85-ամեակ
  • Գրիշ Դաւթեան (իրանահայ բանաստեղծ) – 85-ամեակ
  • Ժանետ Լազարեան (իրանահայ բանասէր, լրագրող, գրել է պարսկերէն) – 80-ամեակ
  • Փիթեր Նաջարեան (ամերիկահայ գրող, նկարիչ, քանդակագործ) – 80-ամեակ
  • Դաւիթ Պարսամեան (անգլիագիր ամերիկահայ գրող, «Ալտերնաթիւ Ռադիօ»ի հիմնադիրը ԱՄՆ-ի Քոլորադօ նահանգում) – 75-ամեակ
  • Սեւդա Սեւան (բուլղարահայ գրող, դիւանագէտ, թարգմանիչ) – 75-ամեակ
  • Անդրանիկ Խեչումեան (իրանահայ թարգմանիչ, թատրոնի ռեժիսոր) – 65-ամեակ
  • Սթրոբերի Սարոյեան (ամերիկահայ գրող, լրագրող, բանաստեղծ Արամ Սարոյեանի դուստրը, եւ արձակագիր Վիլիամ Սարոյեանի թոռը) – 50-ամեակ

 

Մահուան ամեակներ

 

  • Ստեփանոս Դաշտեցի (իրանահայ բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր) – 300-ամեակ
  • Զաքարիա Կապրոշեան (հունգարահայ գրող, բառարանագիր, մանկավարժ եւ հասարակական գործիչ․ լեզուն՝ հունգարերէն եւ գրաբար) – 150-ամեակ
  • Գաբրիէլ Այվազեան (ղրիմահայ եկեղեցական գործիչ, բանասէր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ, Մխիթարեան միաբանութեան անդամ) – 140-ամեակ, Նրա մահուան թուականը նշւում է թէ՛ 1880-ը, թէ՛ 1879-ը, չկարողացայ ստուգել։
  • Աբգարիոս Իսկենդեր (արեւմտահայ բանաստեղծ, գրականագէտ, պատմաբան) – 135-ամեակ
  • Ադիբ Իսհակ (Ադիբ Զալմանեան), (արեւմտահայ/ սիրիահայ լրագրող, գրող) – 135-ամեակ
  • Իշտվան Պետելէյի (ծագումով հայ հունգարացի գրող) – 110-ամեակ
  • Մելքոն Կիւրճեան (գրող, հրապարակախօս) – 105-ամեակ
  • Արմէն Տօրեան (Հրաչեայ Սուրէնեան), (բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր, գրել է ֆրանսէրէն եւ հայերէն) – 105-ամեակ

 

Աւելացնել այն մտաւորականների եւ գրական-մշակութային գործիչների անունները, ովքեր զոհ դարձան Հայոց Ցեղասպանութեան տարիներին

(2020 թուականը նրանց մահուան 105-ամեակն է)

 

  • Յովսէփ Միրզայեան (իրանահայ պետական, մշակութային գործիչ, թարգմանիչ) – 85-ամեակ
  • Լուիզա Ասլանեան (ԼԱՍ), (ծագումով իրանահայ արձակագիր, բանաստեղծուհի, ով գրել է հայերէն եւ ֆրանսէրէն) – 75-ամեակ

Լուիզա Ասլանեանը եղել է հասարակական գործիչ, ֆրանսիացի հակաֆաշիստ, Ֆրանսիական դիմադրութեան ականաւոր գործիչ։

  • Երմոգ Գոյումճեան (թրքահայ երաժշտագէտ, խմբագիր) – 75-ամեակ
  • Արտակ Դարբինեան (խմբագիր) – 70-ամեակ
  • Լեւոն Կերտեան (ֆրանսագիր գրող) – 70-ամեակ
  • Անայիս (Եւփեմէ Աւետիսեան), (բանաստեղծուհի, արձակագիր) – 70-ամեակ
  • Թորոս Ազատեան (բանաստեղծ, խմբագիր, բանասէր) – 65-ամեակ
  • Էդուարդ Տարօնեան (արձակագիր, մանկավարժ) – 60-ամեակ
  • Տիգրան Չիթչեան (Չիթունի), (արձակագիր, բանասէր, բանահաւաք) – 60-ամեակ
  • Միքիոս Արապեան (Շ․Շաւարշ), (բրիտանահայ անգլիագիր արձակագիր) – 60-ամեակ
  • Ալեքսանդրու Շահիկեան (ծագումով հայ ռումինական գրող) – 55-ամեակ
  • Միքայէլ Կիւրճեան (եգիպտահայ արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան-թատերագիր, խմբագիր) – 55-ամեակ
  • Ահարոն Տատուրեան (բանաստեղծ) – 55-ամեակ
  • Բիւզանդ Թոփալեան (ֆրանսահայ բանաստեղծ, նկարիչ, խմբագիր) – 50-ամեակ
  • Բագրատ Թեւեան (արձակագիր, դրամատուրգ) – 50-ամեակ
  • Արթուր Ադամով (Յարութիւն Ադամեան), (ֆրանսահայ արձակագիր, դրամատուրգ) – 50-ամեակ
  • Սեդրակ Շահինեան (Սեդրակ Շահէն), (արձակագիր, թատերագիր, խմբագիր) – 45-ամեակ
  • Զարեհ Որբունի (Էօքսիւզեան), (արձակագիր, խմբագիր) – 40-ամեակ
  • Արա Տէր Յովհաննիսեան (իրանահայ արձակագիր, թարգմանիչ, երգիչ, գրել է պարսկերէն) – 40-ամեակ
  • Վասիլի Քաթանեան (հայազգի ռուսալեզու գրականագէտ, դրամատուրգ) – 40-ամեակ
  • Յակոբ Նորունի (Նորաշխարհեան), (լիբանահայ բանաստեղծ, արձակագիր) – 35-ամեակ
  • Մարկ Արեան (Անրի Մարգարեան), (ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ) – 35-ամեակ
  • Գէորգի Խոլոպով (ռուսահայ գրող, գրել է ռուսերէն) – 30-ամեակ
  • Մուշեղ Իշխան (բանաստեղծ, արձակագիր, խմբագիր, կրթական գործիչ) – 30-ամեակ
  • Արմէն Դարեան (Ալֆոնոս Աղդարեան), (լիբանահայ գրող, թարգմանիչ) – 30-ամեակ
  • Լեւոն-Զաւէն Սուրմէլեան (արձակագիր, բանաստեղծ, գրականագէտ, մանկավարժ, գրել է նաեւ անգլերէնով) – 25-ամեակ
  • Սմբատ Փանոսեան (արձակագիր) – 25-ամեակ
  • Վահէ Օշական (արեւմտահայ բանաստեղծ, արձակագիր, Յակոբ Օշականի որդին) – 20-ամեակ
  • Լէոնարդօ Ալիշան (իրանահայ բանաստեղծ, գրող, թարգմանիչ) – 15-ամեակ
  • Երուանդ Կոպելեան (արձակագիր, բանասէր, թարգմանիչ) – 10-ամեակ
  • Արփիար Տէր-Մարգարեան (արձակագիր, մանկավարժ) – 50-ամեակ
  • Զարեհ Խրախունի (բանաստեղծ) – 5-ամեակ

Մշակութային Գործիչներ

 

Ծննդեան ամեակներ

 

  • Ներսէս Շնորհալի (հոգեւորական, աստուածաբան, բանաստեղծ, փիլիսոփայ, Ամենայն Հայոց Կաթողիկոս) – 920-ամեակ, (ծնուել է Յունիսի 4-ին)
  • Միքելանջելօ (իտալացի քանդակագործ, պոէտ) – 580-ամեակ
  • Գէորգ Ֆրեդրիխ Հենդել (գերմանացի երգահան) – 335-ամեակ
  • Եօհան Սեբաստեան Բախ (գերմանացի երգահան) – 335-ամեակ
  • Լուդվիգ վան Բեթհովէն (գերմանացի երգահան) – 250-ամեակ
  • Կարապետ Փափազեան (երգահան) – 220-ամեակ
  • Աղամալ Մելիք-Աղամալեան (հայ թառահար) – 190-ամեակ
  • Հանս Օտտօ Հարրի Եսպերսեն (դանիացի լեզուաբան) – 160-ամեակ
  • Մակօ Սափարովա-Աբաշիձէ (վրացական թատրոնի հայ դերասանուհի) – 160-ամեակ
  • Լէօ (Առաքել Բաբախանեան), (հայ նշանաւոր պատմաբան, գրող, հրատարակել է «Մուրճ» թերթը) – 160-ամեակ
  • Վարդգէս Սուրէնեանց (նկարիչ, թարգմանիչ, արուեստի տեսաբան) – 160-ամեակ
  • Ստեփան Լիսիցեան (ազգագրագէտ, պատմաբան, բանասէր, մանկավարժ) – 155-ամեակ
  • Վասիլի Ղորղանեան (երաժշտագէտ) – 155-ամեակ
  • Փանոս Թերլեմեզեան (նկարիչ) – 155-ամեակ
  • Մանուկ Աբեղեան (լեզուաբան, գրականագէտ) – 155-ամեակ
  • Յովհաննէս Աբէլեան (դերասան) – 155-ամեակ
  • Երուանդ Դեմիրճեան (գեղանկարիչ) – 150-ամեակ
  • Վարդան Հացունի (բանասէր, ազգագրագէտ) – 150-ամեակ
  • Եղիշէ Թադէոսեան (ականաւոր նկարիչ) – 150-ամեակ
  • Մելքոն Քեպապչեան (գեղանկարիչ) – 140-ամեակ
  • Սպիրիդոն Մելիքեան (հայ երգահան) – 140-ամեակ
  • Մարտիրոս Սարեան (վաստակաւոր նկարիչ)– 140-ամեակ
  • Արշաւիր Շահխաթունի (դերասան) – 135-ամեակ
  • Նինա Մանուչարեան (հայ դերասանուհի) – 135-ամեակ
  • Օլգա Գուլազեան (հայ դերասանուհի) – 135-ամեակ, նաեւ մահուան 50-ամեակ
  • Բարսեղ Կանաչեան (երգահան) – 135-ամեակ
  • Սուրէն Ստեփանեան (քանդակագործ, արուեստի տեսաբան) – 125-ամեակ
  • Հրաչեայ Ներսիսեան (անուանի դերասան) – 125-ամեակ
  • Կարօ Զաքարեան (երգահան) – 125-ամեակ
  • Մարտին Մազմանեան (երգահան, մանկավարժ) – 120-ամեակ
  • Գրիգոր Շլդեան (հայ նկարիչ) – 120-ամեակ, նաեւ մահուան 35-ամեակ
  • Վասիլի Աբաեւ (օս լեզուաբան, օսագէտ, իրանագէտ) – 120-ամեակ
  • Դորի Ամիրբէգեան (Արտաշէս Ամիրբէգեան), (դերասան) – 115-ամեակ
  • Վարդան Աճեմեան (ռեժիսոր) – 115-ամեակ
  • Ալեքսանդր Մելիքփաշայեան (խմբավար) – 115-ամեակ
  • Պետրոս Կոնտուրաջեան (նկարիչ) – 115-ամեակ
  • Թորգոմ Չորեքչեան (քանդակագործ, վաստակաւոր նկարիչ) – 110-ամեակ
  • Արմէն Չիլինգարեան (նկարիչ, արուեստի վաստակաւոր գործիչ) – 110-ամեակ
  • Լեւոն Աբրահամեան (դերասան, ռեժիսոր) – 110-ամեակ
  • Ակիրա Կուրոսավա (ճապոնացի ռեժիսոր, համաշխարհային կինոյի նշանաւոր ռեժիսորներից մէկը) – 110-ամեակ
  • Յարութիւն Կալենց (Հարմանդաեան), (նկարիչ) – 110-ամեակ, նաեւ մահուան 10-ամեակ
  • Լեւոն Գրիգորեան (թաւջութակահար, վաստակաւոր արտիստ) – 105-ամեակ
  • Հրանտ Յակոբեան (նկարիչ) – 105-ամեակ
  • Նինա Յովսէփեան (դերասանուհի) – 105-ամեակ
  • Ռեգինա Ղազարեան (նկարչուհի) – 105-ամեակ
  • Գէորգ Ջահուկեան (ականաւոր բանասէր, լեզուաբան) – 100-ամեակ, նաեւ մահուան 15-ամեակ
  • Գէորգ Աբգարեան (բանասէր, պատմաբան, գրականագէտ, ձեռագրագէտ, աղբիւրագէտ) – 100-ամեակ
  • Գէորգ Արմէնեան (երաժիշտ, մանկավարժ) – 100-ամեակ
  • Ժանսեմ (Յովհաննէս Սեմերջեան), (անուանի նկարիչ) – 100-ամեակ
  • Նուարդ Աբալեան (դերասանուհի) – 100-ամեակ
  • Արմինէ Կալենց (վաստակաւոր նկարչուհի) – 100-ամեակ
  • Արտաշէս Աբրահամեան (բնանկարիչ) – 100-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Ալեքսանդր Յարութիւնեան (երգահան եւ դաշնակահար) – 100-ամեակ
  • Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքեան), (ֆրանսահայ նշանաւոր կինոռեժիսոր) – 100-ամեակ
  • Յովհաննէս Եղիկեան (թատերական նկարիչ) – 100-ամեակ
  • Ղազարոս Սարեան (երգահան) – 100-ամեակ
  • Օֆելիա Համբարձումեան (հանրայայտ երգչուհի) – 95-ամեակ
  • Լեւոն Մանասէրեան (վաստակաւոր նկարիչ) – 95-ամեակ
  • Վերա Սողոյեան (հայ գեղանկարիչ) – 95-ամեակ
  • Հենրիկ Մարգարեան (կինոռեժիսոր) – 95-ամեակ
  • Էդգար Յովհաննիսեան (երգահան) – 90-ամեակ
  • Ալեքսանդր Ազատեան (նկարիչ, գոբելենագործ) – 90-ամեակ
  • Խաչիկ Միրիջանեան (քանդակագործ) – 90-ամեակ
  • Ռուզան Քիւրքչեան (քանդակագործ) – 90-ամեակ
  • Խորէն Աբրահամեան (դերասան եւ ռեժիսոր) – 90-ամեակ
  • Մհեր Մկրտչեան (Ֆրունզ Մկրտչեան), (կինոյի եւ թատրոնի նշանաւոր դերասան) – 90-ամեակ
  • Քրիստիան Լեգրան (ծագումով հայ ֆրանսիական էստրադային երգչուհի, անուանի երգահան Միշէլ Լեգրանի քոյրը) – 90-ամեակ
  • Սուետլանա Գրիգորեան (դերասանուհի) – 90-ամեակ
  • Կիմ Երիցեան (դերասան) – 90-ամեակ, նաեւ մահուան 10-ամեակ
  • Արտաշէս Մարտիրոսեան (բանասէր, պատմաբան) – 90-ամեակ
  • Ֆրանց Սիմոնեան (քանդակագործ) – 85-ամեակ
  • Խորէն Պալեան (շարականագէտ, գրաբարի դասախօս, խմբավար, երգիչ) – 85-ամեակ
  • Լէոնիդ Ենգիբարեան (կրկեսի, էստրադայի եւ կինոյի դերասան) – 85-ամեակ
  • Արմէն Ջիգարխանեան (կինոյի եւ թատրոնի դերասան) – 85-ամեակ
  • Ժան Տէր-Մերկերեան (ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ) – 85-ամեակ, նաեւ մահուան 5-ամեակ
  • Ռուբէն Յովնաթանեան (գեղանկարիչ) – 80-ամեակ
  • Ծովինար Բեքարեան (գեղանկարիչ) – 80-ամեակ
  • Վլադիմիր Աթանեան (խեցեգործ, ձեւաւորող, նկարիչ) – 80-ամեակ
  • Ջոն Լենոն (անգլիացի ռոք-երաժիշտ, գրող, դերասան, կինոռեժիսոր) – 80-ամեակ, նաեւ մահուան 40-ամեակ
  • Լեւոն Մալխասեան (հայ ջազմեն, կոմպոզիտոր) – 75-ամեակ
  • Սուետլանա Սարգսեան (երաժշտագէտ, մանկավարժ) – 75-ամեակ
  • Վասիլի Եպիսկոպոսեան (հայ դերասան, ՌԴ վաստակաւոր արտիստ) – 70-ամեակ
  • Կամօ Նիգարեան (նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ) – 70-ամեակ
  • Հենրի Գարուկեան (նկարիչ) – 70-ամեակ
  • Արմենակ Վարդանեան (քանդակագործ, վաստակաւոր նկարիչ) – 65-ամեակ
  • Կարինէ Գլոյեան (դիզայներ, նկարչուհի) – 65-ամեակ
  • Սերժ Աւետիքեան (ֆրանսիահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ) – 65-ամեակ
  • Վիգէն Չալդրանեան (կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ) – 65-ամեակ
  • Սարգիս Գարուկեան (նկարիչ) – 65-ամեակ
  • Արա Գէորգեան (երգահան, երաժիշտ) – 60-ամեակ
  • Գագիկ Ղազանչեան (նկարիչ) – 60-ամեակ
  • Ատոմ Էգոյեան (կանադահայ կինոռեժիսոր) – 60-ամեակ
  • Արմէն Աթանեան (քանդակագործ, նկարիչ) – 60-ամեակ
  • Անուշ Եղիազարեան (նկարչուհի, գոբելենագործ) – 55-ամեակ
  • Լուսինէ Գէորգեան (ռեժիսոր, սցենարիստ) – 50-ամեակ

 

Մահուան ամեակներ

  • Արթուր Շոպենհաուէր (գերմանացի փիլիսոփայ, գրող) – 160-ամեակ
  • Ժորժ Բիզէ (ֆրանսիացի երգահան) – 145-ամեակ
  • Վինսենթ վան Գոգ (հոլանդացի նկարիչ) – 130-ամեակ
  • Յովհաննէս Այվազովսկի (անուանի ծովանկարիչ) – 120-ամեակ
  • Ռոմանոս Սետեֆճեան (արեւմտահայ դերասան) – 115-ամեակ
  • Մակար Եկմալեան (երգահան) – 115-ամեակ
  • Սեդրակ Մանդինեան (դերասան, գրական-թատերական գործիչ, մանկավարժ) – 105-ամեակ
  • Ենովք Շահէն (դերասան) – 105-ամեակ
  • Օվի (Յովհաննէս ) Սեւումեան (դերասան) – 100-ամեակ
  • Օննիկ Ստեփանեան (թատրոնի եւ կինոյի դերասան) – 90-ամեակ
  • Բալա Մելիքեան (հայ թառահար) – 85-ամեակ
  • Ռոմանոս Մելիքեան (երգահան, երաժշտագէտ) – 85-ամեակ
  • Ստեփան Աղաջանեան (հայ դասական գեղանկարիչ) – 80-ամեակ
  • Արմէն Տիգրանեան (երգահան) – 70-ամեակ
  • Սարգիս Եկանեան (նկարիչ) – 70-ամեակ
  • Տիգրան Փոլատ (ֆրանսահայ գեղանկարիչ, գրաֆիստ, ծնուել է Եգիպտոսում) – 70-ամեակ։

Տիգրան Փոլատը իր ստեղծագործութիւնների բերումով, գրաֆիկայի բնագաւառում հսկայական հեղինակութիւն է ձեռք բերում եւ լայն ճանաչման արժանանում։ Եւրոպայի աշխարհահռչակ գրողների եւ արուեստաբանների խոստովանութեամբ, Փոլատը իր տաղանդով գերազանցել է ժամանակի նկարիչներից շատերին, իսկ գրողները նրան էին վստահում իրենց գրքերի ձեւաւորումը։

  • Հրանտ Մանուէլեան (ռեժիսոր եւ դերասան) – 60-ամեակ
  • Արմէն Գուլակեան (ռեժիսոր, թատերական գործիչ, դերասան) – 60-ամեակ
  • Համօ Բեկնազարեան (նշանաւոր կինոռեժիսոր, Հայֆիլմ կինոստուդիայի հիմնադիր) – 55-ամեակ
  • Սեդրակ Բարխուդարեան (հնագէտ, պատմաբան, վիմագրագէտ) – 50-ամեակ
  • Շահէն Երիցեան (աղեղնաւոր երաժշտական գործիքների հայ վարպետ) – 45-ամեակ
  • Մինաս Աւետիսեան (մեծանուն նկարիչ) – 45-ամեակ
  • Դմիտրի Շոստակովիչ (ռուս կոմպոզիտոր) – 45-ամեակ
  • Ռոմանոս Սարգսեան (վաստակաոոր նկարիչ) – 35-ամեակ
  • Մարկ Արեան (Անրի Մարգարեան), (ֆրանսահայ երգիչ, երգահան, բանաստեղծ, գործարար) – 35-ամեակ
  • Էդուարդ Սարգսեան (նկարիչ) – 30-ամեակ
  • Սերգէյ Փարաջանով (Սարգիս Փարաջանեան), (անուանի կինոռեժիսոր) – 30-ամեակ
  • Լենա Փաշինեան (դերասանուհի) – 25-ամեակ
  • Արմենուհի Սրապեան (բանասէր, բնագրագէտ) – 20-ամեակ
  • Ժուլիետ Մարտինեան (դերասանուհի, ռեժիսոր, արձակագիր) – 20-ամեակ
  • Ալան Յովհաննէս (Ալան Չաքմաքչեան), (ամերիկահայ կոմպոզիտոր) – 20-ամեակ
  • Կարպ Դումբաեւ (Դումբայեանց), (ջութակահար, մանկավարժ) – 20-ամեակ
  • Գառզու (Գառնիկ Զուլումեան), (ֆրանսահայ նշանաւոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիւ արուեստի վարպետ) – 20-ամեակ
  • Գէորգ Արմէնեան (երաժիշտ, մանկավարժ) – 15-ամեակ
  • Լավինիա Բաժբէուկ-Մելիքեան (հայ գեղանկարչուհի) – 15-ամեակ
  • Լեւոն Իսահակեան (անուանի կինոռեժիսոր եւ դերասան) – 10-ամեակ
  • Վարուժան Վարդանեան (նկարիչ) – 10-ամեակ
  • Վեռներ Վինտեր (գերմանացի լեզուաբան, հայագէտ) – 10-ամեակ
  • Տաթեւիկ Ղափլանեան (վաստակաւոր արտիստ) – 10-ամեակ, անուանի ռեժիսոր-բեմադրիչ եւ դերասան Հրաչեայ Ղափլանեանի դուստրը։

 

 

Ուրիշներ

 

Ծննդեան ամեակներ

 

  • Խոսրով Փարվիզ (Սասանեան Պարսկաստանի թագաւոր) – 1450-ամեակ
  • Մուհամմադ մարգարէ – 1450-ամեակ
  • Ավիցեննա (Աբու-Ալի իբն Սինա), (վաղ Միջնադարի պարսիկ խոշորագոյն գիտնականներից մէկը) – 1040-ամեակ
  • Մխիթար Հերացի (հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագէտ, փիլիսոփայ, հայկական դասական բժշկութեան հիմնադիր) – 900-ամեակ, նաեւ մահուան 820-ամեակ
  • Թոմաս Միւնցեր (գերմանացի յեղափոխական, Ռեֆորմացիայի ժողովրդական հոսանքի գաղափարախօս) – 590-ամեակ
  • Ջորջ Բերկլի (անգլիացի փիլիսոփայ, սուբյեկտիւ իդեալիզմի հիմնադիր) – 335-ամեակ
  • Աղազար Լազարեան (հայ հասարակական գործիչ, վաճառական, Լազարեանների տոհմի հիմնադիր) – 320-ամեակ
  • Հերակլ Երկրորդ (վրաց զօրավար եւ թագաւոր) – 300-ամեակ
  • Նիկոլա Քիւնյօ (ֆրանսիացի գիւտարար, շոքեմեքենայ ստեղծողը) – 295-ամեակ
  • Ֆրեդրիխ Վիլհեմ Շելինգ (գերմանացի փիլիսոփայ, գերմանական իդեալիզմի ներկայացուցիչ) – 245-ամեակ
  • Ռուստամ Ռազա (Ռոստոմ Յովնանի Խաչատրեան), (Ֆրանսիայի կայսր Նապոլէոն Բոնապարտի թիկնապահը) – 240-ամեակ
  • Ջոզեպէ Մացցինի (իտալացի քաղաքական գործիչ, գրող եւ փիլիսոփայ, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից) – 215-ամեակ
  • Մոդեստ Բոգդանովիչ (ռուսական ռազմական պատմաբան, գեներալ-լէյտենանտ) – 215-ամեակ
  • Ջոն Ստեֆենս (ամերիկացի իրաւաբան, ճանապարհորդ, հնագէտ) – 215-ամեակ
  • Օտտo ֆոն Բիսմարկ (Գերմանական կայսրութեան առաջին կանցլեր) – 205-ամեակ
  • Վիլմոշ Լազար (հունգարական յեղափոխութեան հերոս, հայազգի զօրապետ) – 205-ամեակ
  • Խրիմեան Հայրիկ (Ամենայն Հայոց Կաթողիկոս, հասարակական-քաղաքական գործիչ) – 200-ամեակ, (ծնուել է Ապրիլի 4-ին)
  • Արսէն Այտընեան (հայագէտ) – 195-ամեակ
  • Կոմս Միքայէլ Լորիս Մելիքով (Ռուսաստանի Կայսրութեան պետական գործիչ, հեծելազօրի գեներալ, Ցարի շքախմբի համհարզ-գեներալ) – 195-ամեակ
  • Վիլհեմ Ռենտգեն (գերմանացի ականաւոր ֆիզիկոս) – 175-ամեակ
  • Արչիբալդ Հենրի Սէյս (անգլիացի հնագէտ, խեթագիտութեան հիմնադիրներից) – 175-ամեակ
  • Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի (արաբ գրող, փիլիսոփայ, պանարաբիզմի կարկառուն դէմքերից) – 165-ամեակ
  • Թովմաս Նազարբէգեան (հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, սպարապետ) – 165-ամեակ
  • Գաբրիէլ Կաֆեան (ազգային-ազատագրական շարժման գործիչ, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան անդամ) – 160-ամեակ
  • Հերման Հոլերիթ (IBM-ի հիմնադիր) – 160-ամեակ
  • Էմմա Նաթ (աշխարհում առաջին կին հեռախօսավարուհին) – 160-ամեակ
  • Անդրանիկ Օզանեան (Զօրավար Անդրանիկ) – 155-ամեակ
  • Լասլօ Գոպջա (ազգությամբ հայ հունգարական բնագէտ, ազգագրագէտ, Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր) – 155-ամեակ
  • Վլադիմիր Իլյիչ Լենին – 150-ամեակ
  • Արամ Անտոնեան (պատմաբան, հրապարակագիր) – 145-ամեակ
  • Ալմա Եօհանսոն (շուեդ միսիոներուհի, ծառայել է Արեւմտեան Հայաստանում գտնուող գերմանական հաստատութիւններում եւ որբանոցներում) – 140-ամեակ
  • Ջորջ Մարշալ (ԱՄՆ-ի պետական եւ զինւորական գործիչ) – 140-ամեակ
  • Ալեքսանդր Յակոբեան (մեխանիկ, գիտութեան եւ տեխնիկայի վաստակաւոր գործիչ, պրոֆեսոր) – 130-ամեակ
  • Դաւիթ Վարդանեան (խորտակուած Տիտանիկ նաւի ուղեւոր, 711 փրկուածներից մէկը) – 130-ամեակ
  • Շարլ դէ Գոլ (Ֆրանսիայի նախագահ) – 130-ամեակ, նաեւ մահուան 50-ամեակ
  • Սմբատ Դանիէլեան (հայ զինուորական գործիչ, դիվիզիայի հրամանատար) – 125-ամեակ
  • Վաղարշակ Արզումանեան (ծաղրածու) – 120-ամեակ
  • Սերոբեր Եղիկեան (հայ քիմիկոս, դոկտոր) – 115-ամեակ
  • Արտեմ Միկոյեան (աւիակոնստրուկտոր, ՄԻԳ ռազմական օդանաւերի ստեղծող) – 115-ամեակ, նաեւ մահուան 50-ամեակ
  • Մամիկոն Առուստամեան (փիլիսոփայ, մանկավարժ) – 110-ամեակ
  • Սերգէյ Մաշարեան (մաթեմատիկոս) – 110-ամեակ
  • Կորիւն Խոդոյեան (վաստակաւոր ինժիներ-քիմիկոս) – 100-ամեակ
  • Ալենուշ Տէրեան (իրանահայ ֆիզիկոս) – 100-ամեակ

Ալենուշ Տէրեանը Իրանում ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսորը եւ առաջին արեւային աստղադիտարանի եւ հեռադիտակի հիմնադիրն է՝ Իրանի աստղագիտութեան պատմութեան մէջ։

  • Իւրի Բարսեղով (հայ դիւանագէտ, Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ ուսումնասիրութիւնների հեղինակ) – 95-ամեակ
  • Խոսէ Սարուխան Կերմեզ (մեքսիկահայ կենսաբան, Մեքսիկայի անուանի գիտնական, տարբեր գիտական մրցանակների դափնեկիր)- 80-ամեակ

Խոսէ Սարուխանը 2007 – 2013 թթԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպան Արթուրօ Սարուխանի հայրն է։

  • Վարդան Միլիտոսեան (ծանրորդ, Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալակիր՝ 1976-ին) – 70-ամեակ
  • Սթիւ Ջոբս (ամերիկացի գործարար, ճարտարագէտ, գիւտարար, “Apple” կորպորացիայի հիմնադիր եւ ժամանակի տնօրէն) – 65-ամեակ։

Սթիվ Ջոբսը ծնուել է ամերիկացի եւ սիրիացի զոյգից, այնուհետ նրան որդեգրել է ամերիկացի եւ հայուհի զոյգը՝ Փոլ Ջոբսը եւ Քլարա Ջոբսը (Քլարա Յակոբեան)։ Նրա մանկութիւնն ու պատանեկութիւնը անցել է Ջոբսի ընտանիքում։

  • Խորէն Յովհաննիսեան (կիսապաշտպան ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակաւոր մարզիկ) – 65-ամեակ
  • Տիգրան Սարգսեան (քաղաքական եւ պետական գործիչ, ներկայիս Եւրասիական Տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ) – 60-ամեակ
  • Մանուէլ Եղիազարեան (ազատամարտիկ, քաղաքական գործիչ) – 60-ամեակ
  • Նուէր Մխիթարեան (հռչակաւոր ճարտարագէտ, տեխնոլոգ, Ուկրաինայի վաստակաւոր շինարար, քաղաքական գործիչ) – 60-ամեակ
  • Անդրէ Աղասի (իրանահայ ծագմամբ ամերիկացի թենիսիստ) – 50-ամեակ
  • Արթուր Աբրահամ (Աւետիք Աբրահամեան), (Գերմանիայում հանդէս եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ) – 40-ամեակ

 

 

Մահուան ամեակներ

 

  • Գագիկ Ա Բագրատունի (հայոց թագաւոր 989 թուականից) – 1000-ամեակ
  • Աբաս թագաւոր – 930-ամեակ
  • Մլեհ (Կիլիկեան Հայաստանի իշխան) – 735-ամեակ
  • Ֆրիդրիխ Շիկամօրուս (Ֆրիդրիխ Բարբարոսա), (Գերմանիայի թագաւոր, որ մասնակցեց Խաչակրաց 3-րդ արշաւանքին) – 730-ամեակ
  • Հեթում Ա (Կիլիկեան Հայաստանի թագաւոր) – 750-ամեակ
  • Տարսայիճ Օրբէլեան (Սիւնիքի իշխանապետ) – 730-ամեակ
  • Սիբիլ Հեթումեան (Կիլիկեան Հայաստանի թագաւորութեան արքայադուստր) – 730-ամեակ
  • Բէատրիչէ (Ֆլորենսացի Ֆոլկօ Պորտինարիի դուստրը, իտալացի բանաստեղծ Դանթէի «մուսան» եւ գաղտնի սիրուհին) – 730-ամեակ
  • Պետրոս Առաջին ցար (Ռուսաստանի ցար) – 295-ամեակ
  • Ջոնաթան Ուայլդ (անգլիացի յայտնի յանցագործ) – 295-ամեակ
  • Մխիթար սպարապետ (դաւադրաբար սպանուել է Բարխուդարի որդի՝ Միհրան հարիւրապետի կողմից) – 290-ամեակ
  • Նիկողայոս Յովհաննիսեան Ալադաթեան (հայ քաղաքական-պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ) – 145-ամեակ
  • Լուի Պաստեօր (ֆրանսիացի միկրոկենսաբան, քիմիկոս) – 125-ամեակ
  • Ֆրիդրիխ Նիցշէ (գերմանացի փիլիսոփայ, դասական բանասէր, երգահան) – 120-ամեակ
  • Յովհաննէս (Վարդգէս) Սերենգիւլեան (ուսուցիչ, յեղափոխական գործիչ, Օսմանեան խորհրդարանի անդամ եւ ազգային երեսփոխան) – 105-ամեակ

Յայտնի էր նաեւ Զարմայր, Գիսակ եւ աւելի յաճախ Վարդգէս անուններով), Հայոց Ցեղասպանութեան զոհ։

  • Կարապետ Տէր Մկրտչեան (պատմաբան, բանասէր, աստուածաբան, եկեղեցա-կան գործիչ՝ եպիսկոպոս) – 105-ամեակ
  • Գէորգ Ազնաւուր (Ազնաւուրեան), (հայ բուսաբան) – 100-ամեակ
  • Ֆրիտյոֆ Նանսեն (նորուեգիացի հետախոյզ, գիտնական, դիւանագէտ եւ ականաւոր հումանիստ։ Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 90-ամեակ
  • Թոմաս Մորգան (ամերիկացի գիտնական, կենսաբան, գենետիկայի հիմնադիր-ներից) – 75-ամեակ
  • Ադոլֆ Հիտլեր (Գերմանիայի կանցլեր) – 75-ամեակ, մահը՝ Ապրիլի 30-ին

 

*     *     *

Հայրենական պատերազմում վախճանուածներից երեքը, ովքեր Խորհրդային Միութեան հերոսի կոչում ստացան։ Ամբողջ ցանկը հնարաւորություն չունեցայ գտնել,-

  • Ղազարոս Աւագեան (լէյտենանտ) – 75-ամեակ, ծնուել է Գետաշէնում։
  • Սուրէն Սարգսեան (գվարդիայի սերժանտ) – 75-ամեակ
  • Անդրանիկ Մանուկեան (գվարդիայի կապիտան) – 75-ամեակ

 

*     *     *

  • Գարեգին Նժդեհ (Գարեգին Տէր-Յարութիւնեան), (հայ պետական, ռազմական գործիչ, սպարապետ եւ քաղաքական-իմաստասէր) – 65-ամեակ
  • Ալբերտ Այնշտայն (գերմանացի գիտնական, տեսական ֆիզիկոս, ով զարգացրել է յարաբերականութեան ընդհանուր տեսութիւնը։ Ֆիզիկայում Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 65-ամեակ
  • Պիեռ Տէյար դը Շարդեն (ֆրանսիացի անուանի փիլիսոփայ, աստուածաբան) – 65-ամեակ
  • Գալուստ Գուլբենգեան (հայ գործարար եւ բարեգործ) – 65-ամեակ
  • Արտաշէս Աբեղեան (բանասէր, պատմաբան, քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ։ Մանուկ Աբեղեանի եղբօրորդին) – 65-ամեակ։

Արտաշէս Աբեղեանը 1919 – 1920 թթ եղել է Հայաստանի խորհրդարանի անդամ, 1920-ին մեկնել է Գերմանիա։ Գլխաւորել է 1942 թուականին Բեռլինում ստեղծուած Հայ ազգային խորհուրդը, որի նպատակը «Բոլշեւիկեան լծից ու ռուսական տիրապետութիւնից» Հայաստանի ազատագրումն էր Գերմանիայի օգնութեամբ։

  • Սողոմոն Թեհլիրեան (հայ վրիժառու, ՀՅԴ անդամ, Բեռլինում Թալեաթ փաշային գնդակահարողը) – 60-ամեակ
  • Ուինսթոն Չերչիլ (բրիտանացի քաղաքական, ռազմական գործիչ եւ պատմաբան, նաեւ Գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր) – 55-ամեակ
  • Ալֆրէդ Հիչքոք (անգլիացի ռեժիսոր, սցենարիստ) – 40-ամեակ
  • Փիթեր Սելլես (բրիտանացի դերասան, կատակերգու) – 40-ամեակ
  • Ցոլակ Բեքարեան (կոմպոզիտոր, ջութակահար) – 40-ամեակ
  • Հրանտ Ստեփանեան (վաստակաւոր նկարիչ) – 40-ամեակ

Կարեւոր Իրադարձութիւններ, Դէպքեր

  • 325-ի Մայիսի 19-ին, Նիկիա քաղաքում հրաւիրուեց առաջին տիեզերաժողովը, որտեղ ընդունուեց Նիկիական հանգանակը։
  • 330-ի Մայիսի 11-ին, Կոստանդիանոս Ա կայսրը իր մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բիւզնդիոն, որը նրա պատուին վերանուանուեց Կոստանդնուպոլիս։
  • 335 թ․- Հիւսիսային լեռնականները մազքութների Սանեսան թագաւորի գլխաւորությամբ արշաւեցին Հայաստան եւ գրաւեցին Վաղարշապատ մայրաքաղաքը։
  • 375 թ․- Հոները ջախջախեցին գոթերին։
  • 385 թ․- Մեծ Հայքի թագաւորութիւնը բաժանուեց Սասանեան Պարսկաստանի եւ Բիւզանդական Կայսրութեան միջեւ։
  • 395 թ․- Հռոմէական Կայսրութիւնը բաժանուեց երկու մասի,- Արեւելեան Հռոմէական Կայսրութիւն (Բիւզանդիա) եւ Արեւմտեան Հռոմէական Կայսրութիւն։
  • 405 թ․- Հայոց տառերի գիւտը Ս․ Մեսրոպ Մաշտոցի միջոցով։
  • 685 թ․- Աշոտ Ա Բագրատունին թագադրուեց որպէս հայոց թագաւոր։
  • 740 թ․ – Խազարները (խազիրները) զանգուածային ընդունում են յուդայակա-նութիւնը։ 8-րդ դարի վերջում կրօնափոխ դառնալով՝ ընդունում են իսլամը։
  • 740-ի Հոկտեմբերի 26-ին աւերիչ երկրաշարժ է տեղի ունենում Կ․Պոլսում։
  • 775-ի Ապրիլի 24-ին Արձնի գետի հովտում տեղի ունեցաւ Արձնիի ճակատամարտը հայերի եւ արաբների միջեւ։
  • 885 թ․- Հայաստանն անկախացաւ Արաբական Խալիֆաիւթիւնից։ Բագրա-տունեաց արքայատոհմի գահակալումը։
  • 1000 թ․ – Քրիստոնէութիւնը տարածւում է Եւրոպայի հիւսիսում․ Նորուեգիան, Իսլանդիան եւ Հունգարիան ընդունեցին քրիստոնէութիւն։
  • 1000 թ․- Դանիացիները արշաւանք կազմակերպեցին Անգլիա եւ Նորմանդիա։
  • 1000 թ․ – Հին սկանդինաւեան ծովագնացներ Վիկինգների առաջնորդ Լէյֆ Էրիկսոնը բացայայտեց Անգլիան եւ այն անուանեց Հէյլալանդ։
  • 1045 թ․- Անկում Բագրատունեաց արքայատոհմի։
  • 1065 թ․ – Կարսի թագաւորութեան անկումը։
  • 1080 թ․ – Սկիզբ Կիլիկեան հայկական թագաւորութեան։ Կիլիկիան Մեծ Հայքից դուրս է գտնւում, ու ճանաչուած է որպէս Փոքր Հայք։ Կիլիկեան հայկական թագաւորութիւնը հիմնադրում են Բագրատունիների շառաւիղներից Ռուբինեանները։
  • 1095 թ․- Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում տեղի ունեցաւ Ուրբանոս Բ պապի ճառը։ Նա կոչ էր անում ազատագրել Սուրբ Երկիրը՝ Երուսաղեմը։ Ճառին մասնակցում էին հոգեւորականներ եւ ասպետներ։
  • 1365 թ․- Հիմնադրւում է Եւրոպայի հնագոյն համալսարաններից Վիեննայի համալսարանը։
  • 1375 թ․- Կիլիկեան Հայաստանի անկումը։
  • 1465 թ․ – Սմբատ Արծրունին Աղթամարի Ս․ Խաչ եկեղեցում օծուեց հայոց թագաւոր (Կիլիկեան Հայաստանի անկումից յետոյ փորձ անկախութեան)։
  • 1490-ին Լէոնարդօ դա Վինչին մազանօթներում ցուցադրում է կապիլեար գործողութեան էութիւնը։
  • 1500-ի Ապրիլի 22-ին, պորտուգալացի ծովագնաց Պեդրու Ալվարիշ Քաբրալն իր 13 նաւաստիներով յայտնաբերում է Բրազիլիան։
  • 1500-ի Օգոստոսի 10-ին, Դիէգու Դհաշը յայտնաբերեց ներկայիս Մադագասկար անունով կղզին՝ Աֆրիկայի արեւելքում։
  • 1515 թ․- Կիլիկեան Հայաստանը վերջնականապէս կործանուեց Օսմանեան Կայսրութեան կողմից։
  • 1555 թ․- Սուլթան Սուլէյմանը գրաւում է Երեւանը։ Օսմանեան Կայսրութեան եւ Սեֆեան Պարսկաստանի միջեւ կնքւում է հաշտութեան պայմանագիր։ Որոշւում է սահմանը։
  • 1590 թ․- Ժամանակաւոր հաշտութիւն է կնքւում Շահ Աբաս Ա-ի եւ օսմանցի Ֆարհադ փաշայի միջեւ։
  • 1600-ի Դեկտեմբերի 31-ին, Բրիտանիայի Եղիսաբէթ թագուհու հրամանով ստեղծւում է «Արեւելահնդկական ընկերութիւն»ը։ Դա առեւտրային գործունէու-թիւն իրականացնող ընկերութիւն էր, եւ որի արդիւնքում գաղութացւում են Հնդկաստանը եւ ուրիշ երկրներ։
  • 1610 թ․- Գալիլիէօ Գալիլէյը յայտնաբերում է Իւպիտեր մոլորակի 4 ամենամեծ լուսինները։ Այս յայտնագործութիւնը առաջին ապացոյցն է, որ Երկիր մոլորակը Արեւային համակարգի կենտրոնը չէ։
  • 1635 թ․- Սուլթան Մուրադ Դ-ն գրաւում է Երեւանը։
  • 1655 թ․- 1604 թուականին Պարսկաստան քշուած հայերին հանում են Սպահան քաղաքից եւ բնակեցնում քաղաքից դուրս՝ Նոր Ջուղա թաղամասում։
  • 1710 թ․- Երեւանում կառուցուեց Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին՝ Երեւանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցութեամբ։
  • 1720-ի Փետրուարի 11-ին, Պրուսիան խզում է միութիւնը Ռուսաստանի հետ եւ պայմանագիր է կնքում Շուեդիայի հետ։
  • 1720 թ․- Չինական զօրքերը գրաւում են Լհասան եւ իրենց ենթարկում Տիբեթը։
  • 1735 թ․- Տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը, որտեղ Թահմազ-Ղուլի խանը (հետագայում՝ պարսից Նադիր-շահը) թուրքերի նկատմամբ տանում է փայլուն յաղթանակ։
  • 1735-ի Սեպտեմբերի 22-ին, Նադիր-շահը գրաւում է Երեւանը։
  • 1765 թ․- Վրաց Հերակլ Երկրորդ թագաւորի արշաւանքը Երեւան։
  • 1795 թ․- Պարսից թագաւոր Աղա-Մամեդ խանը արշաւում է Հայաստան եւ Վրաստան, եւ աւերում այդ տարածաշրջանը։
  • 1800 թ․- Համարւում է, որ աշխարհի բնակչութիւնը եղել է մօտ մէկ միլիարդ։
  • 1810-ի Սեպտեմբերի 18-ին Չիլին անկախացաւ։
  • 1830 թ․- Սերբիան դարձաւ ինքնավար իշխանութիւն Օսմանեան Կայսրութեան կազմում։
  • 1830 թ․- Ֆրանսիայում հաստատուեց սահմանադրական միապետութիւն։
  • 1840-ի Ապրիլի 10-ին, Նիկոլայ Առաջին Ռոմանով կայսեր հրամանով Անդրկովկասը բաժանուեց երկու մասին՝ Վրացա-Իմերէթական նահանգ՝ Թիֆլիս կենտրոնով եւ Կասպիական մարզ՝ Շամախի կենտրոնով։
  • 1850 թ․- Կալիֆորնիան դարձաւ ԱՄՆ-ի 31-րդ նահանգը։
  • 1850 թ․- ԱՄՆ-ում Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն եւ Կանզաս Սիթին կազմւում են որպէս քաղաքներ։
  • 1850-ի Հոկտեմբերի 1-ին, Աւստրալիայում հիմնադրւում է Սիդնէյի համալսարանը։
  • 1855-ի Յունուար 15-ին Փարիզում սկսեց հրատարակուել «Մասսաց աղաւնի» ամսագիրը։
  • 1860 թ․- Երեւանի Նորք թաղամասում բացւում է ծխական դպրոց։
  • 1865-ի Յունուարի 13-ին, սկսեց հրատարակուել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի օրգան «Սիոն» պարբերականը։
  • 1890 թ․- Թիֆլիսում հիմնադրւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ)։
  • 1915-ի Ապրիլի 24-ին, Օսմանեան Կայսրութիւնում ձերբակալուեցին մոտ 600 հայ մտաւորականներ։ Այս օրը նշւում է, որպէս Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր։
  • 1920-ի Օգոստոսի 10-ին, կնքւում է Սեւրի Հաշտութեան պայմանագիրը, որի 88-91 յօդուածները վերաբերում են Հայաստանին։
  • 1920-ի Սեպտեմբերի 22-ին, սկսւում է թրքական բանակի յարձակումը Արեւելեան Հայաստանի վրայ։
  • 1920-ի Սեպտեմբերի 29-ին, թուրքերը գրաւում են Սարիղամիշը։
  • 1920-ի Հոկտեմբերի 30-ին, թուրքերը գրաւում են Կարսը։
  • 1920-ի Նոյեմբերի 5-ին, թուրքերը գրաւում են Ալեքսանդրապոլը։
  • 1920-ի Նոյեմբերի 29-ին, Հայաստանում հաստատւում է խորհրդային իշխանութիւն։ Սփիւռքում ընդունուած է Հայաստանի խորհրդայնացման օրը համարել Դեկտեմբերի 2-ը։
  • 1920-ի Դեկտեմբերի 2-ին, կնքուեց Ալեքսանդրապոլի համաձայնագիրը։
  • 1925 թ․- Հայֆիլմը նկարահանեց առաջին գեղարուեստական կինոնկարը՝ Նամուսը։
  • 1925 թ․- Յովհաննէս Ադամեանը ստեղծեց գունաւոր հեռուստացոյցը։
  • 1925-ի Յունիսի 4-ին, տպագրուեց «Պիոներ ղեկ» մանկա-պատանեկան առաջին համարը։ Այնուհետ կոչուել է «Պիոներ կանչ», ապա՝ «Կանչ»։
  • 1925-ի Յունիսի 21-ին, Շիրակի ջրանցքի հանդիսաւոր բացումը։
  • 1930 թ․- Երեւանի Պետական Համալսարանից առանձնացաւ բժշկական ֆակուլտետը՝ անուանակոչուելով Երեւանի Բժշկական Ինստիտուտ։
  • 1930 թ․- Բէյրութում բացուեց Համազգային Ճեմարանը։
  • 1930-ի Յունուարի 17-ին, Երեւանում բացուեց գրողների տունը։
  • 1935 թ․- Հայֆիլմը նկարահանում է առաջին հնչիւնային ֆիլմը՝ Պեպոն։
  • 1935 թ․- Հիմնադրւում է ԽՍՀՄ ԳԱ հայաստանեան մասնաճիւղը։
  • 1940 թ․- Բացւում է Երեւանի բուսաբանական այգին։
  • 1940 թ․- Հիմնադրւում է Երեւանի կենդանաբանական այգին։
  • 1940 թ․- Երեւանում հիմնւում է արհեստական կաուչուկ արտադրող «Նայիրիտ» գործարանը։
  • 1940 թ․- Հրաչեայ Աճառեանի կողմից Երեւանի Պետական Համալսարանում հիմնադրւում է Արեւելեան բանասիրութեան ամբիոն։
  • 1945-ի Ապրիլի 22-ին, լսելով որ խորհրդային զօրքերն առանց կռուելու գրաւել են գերմանական Էբերսվլադէ քաղաքը, Ադոլֆ Հիտլերը իր ստորգետնեայ բունկերում ընդունում է պարտութիւնը եւ յայտարարում ինքնասպանութեան մտադրութեան մասին։
  • 1945-ի Մայիսի 8-9 – Երկրորդ Համաշխարհային Պատերազմում Գերմանիան պարտւում է։
  • 1945-ի Նոյեմբերի 25-ին, Երեւանում տեղի ունեցաւ «Յաղթանակ» կամրջի բացումը։
  • 1950-ի Յունուարի 26-ին, Հնդկաստանը հռչակուեց անկախ ժողովրդավարական հանրապետութիւն։
  • 1950-ի Յունիսի 25-ին, Հիւսիսային Կորէան յարձակուեց Հարաւային Կորէայի վրայ, եւ սկսուեց Կորէական պատերազմը։
  • 1955-ի Յուլիսի 17-ին, բացուեց Դիսնէյլենդը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։
  • 1960-ի Յունիսի 30-իմ, Կոնգոն անկախացաւ Բելգիայից։
  • 1960-ի Յուլիսի 1-ին, Սոմալին անկախացաւ Բրիտանիայից։
  • 1960-ի Օգոստոսի 3-ին, Նիգերն անկախացաւ Ֆրանսիայից։
  • 1975-ի Յունուարի 30-ին Երեւանում բացուեց Եղիշէ Չարենցի Տուն-թանգարանը։
  • 1980 թ․- ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերը ցերենի էմբորօ յայտարարեց ԽՍՀՄ-ին, ինչը ստացաւ Եւրոպական Յանձնաժողովի հաւանութիւնը։
  • 1980-ի Յունուարի 6-ին, Գլոբալ Տեղորոշման Համակարգը (անգլերէն՝ GPS) սկսեց գործարկել ժամը 00։00 UTC. GPS-ը ստեղծուել է ԱՄՆ-ի Պաշտպանութեան նախարարութեան կողմից։
  • 1980-ի Յունուարի 26-ին, Իսրայէլն ու Եգիպտոսը սկսեցին դիւանագիտական յարաբերութիւններ։
  • 1980-ի Մարտի 8-ին, ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցկացուեց Ռոք երաժշտութեան տօնահանդէս։
  • 1980-ի Մարտի 21-ին, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը յայտարարեց որ Միացեալ Նահանգները կը բոյկոտեն Մոսկուայի Օլիմպիական խաղերը։
  • 1980-ի Յուլիսի 19-ին, տեղի ունեցաւ 22-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Մոսկուայում (ԽՍՀՄ)։
  • 1980-ի Սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում տեղի ունեցաւ պետական յեղաշրջում։ Իշխանութեան եկաւ ազգային անվտանգութեան խորհուրդը՝ գեներալ Քենան Էւրենի գլխաւորութեամբ։
  • 1980-ի Նոյեմբերի 4-ին, ԱՄՆ նախագահ ընտրուեց Ռոնալդ Ռէյգանը։
  • 1990-ի Յունիսի 20-ին, Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետութեան խորհրդա-րանը որոշում ընդունեց մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելու մասին։
  • 1990-ի Դեկտեմբերի 25-ը համարւում է Համացանցի/ Ինտերնետի ծննդեան օրը։ Իրականում, հասարակութեան լայն խաւերին հասու դարձաւ ինտերնետը։
  • 1995-ի Յուլիսի 5-ին, ընդունւում է Հայաստանի Հանրապետութեան սահման-ադրութիւնը։
  • 2000-ի Նոյեմբերի 8-ին, Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915 թ․ Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը։
  • 2005-ի Ապրիլի 13-ին, ԻւԹիւբում բեռնուել է առաջին տեսահոլովակը՝ «Ես գազանանոցում»ը։
  • 2005 թ․- Հայաստանը հռչակեց նոր սահմանադրութիւնը։
  • 2010-ի Յունուարի 4-ին, պաշտօնապէս բացուեց մինչ օրս աշխարհի ամենաբարձր շինութիւնը՝ «Բուրջ Խալիֆան» Դուբայում։
  • 2010-ի Յունուարի 12-ին, տեղի ունեցաւ 7․0-միգնիտուդով երկրաշարժ Հայիթիում, աւերելով երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը։ Երկրաշարժի արդիւնքում զոհւեց աւելի քան 316,000 մարդ։
  • 2015-ի Յունուարի 1-ին, ուժի մէջ մտաւ Եւրասիական տնտեսական միութեան ստեղծման վերաբերեալ պայմանագիրը։
  • 2015-ի Ապրիլի 24-ին, նշուեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին