ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
«Զարթօնք»ի Արցախի Աշխատակից
Արցախի կառավարութեան նախաձեռնութեամբ ու հայ-իրանական աշխատանքային խմբի մասնակցութեամբ՝ Շուշիի Վերին մզկիթի վերականգնումն աւարտուել է: Որ կառոյցն իրանական է՝ հաստատում էին պատմական աղբիւրները: Աշխատանքների ընթացքում դա վերահաստատեցին ուսումնասիրողներն ու շինարարները: «Մզկիթի ոչ արձանագրութիւններում, ոչ աղբոյրներոմ որեւէ ադրբեջանական կամ թուրքական տառ անգամ չենք հանդիպել»,- ընդգծում է արեւելագէտ Ռուբէն Մելքոնեանը:
Ազրպէյճանական հետքեր, այնուամենայնիւ, գտնուել են, խոստովանում է գիտնականը: Մզկիթը 1990-ականներին, ամենայն հաւանականութեամբ, ազրպէյճանցի դիպուկահարների համար հարթակ է ծառայել: «Աշխատանքների ընթացքում մզկիթի հարակից աշտարակներում տեսել ենք դիպուկահարների փամփուշտների պարկուճներ»,- սրանք մնացել են դեռ 1990-ական թուականների սկզբից, երբ Շուշիից ազրպէյճանցիները գնդակոծում էին Ստեփանակերտը:
Պատերազմի եւ ժամանակի վնասները վերացուել են 2014-ից մեկնարկած վերականգնողական աշխատանքների ընթացքում: Արցախի կառավարութեան կողմից առաջարկուած գաղափարին սատար են կանգնել Արևելեան պատմական ժառանգութեան վերածնունդ եւ Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ հիմնադրամները: Նախագծման եւ վերականգնման աշխատանքներին նաեւ Իրանից հրաւիրուած մասնագէտներն են մասնակցել: ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սփորթի արեւելագէտ նախարարը նախաձեռնութիւնը հեռանկարային ու հետաքրքիր է համարում: «Հետաքրքիր է նրանով, որ կարող է դառնալ տարածաշրջանում մուսուլմանական, իսլամական մշակոյթի ուսումնասիրման կենտրոն»,- նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը:
Վերականգնուած մզկիթը ոչ միայն Շուշիի գրաւչութիւնն է աւելացնելու, այլեւ հայ-իրանական կապերի ամրապնդմանն է նպաստելու, համոզուած է Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարը: «Ինքը գործելու է որպէս հայ-իրանական գիտամշակութային կենտրոն: Այս համալիրն իրօք հայ-իրանական կապերի ամրապնդմանն է ծառայելու»,- մանրամասնել է Լեռնիկ Յովհաննիսեանը:
Մզկիթի ամբողջութեամբ վերականգնուել է՝ պատմական դիմագծին համահունչ: Ռուբէն Վարդանեանն ընդգծում է՝ հողի տիրոջ հոգեբանութիւնն է ստիպում պատասխանատու լինել այն ամենի համար, ինչ ունենք այս հողի վրայ: «Ամեն ինչը, ինչը մեր հողի վրայ է՝ մերն է: Այն, ինչը մենք պէտք է անենք՝ պահպանենք եւ յարգենք պատմութիւնը: Հայաստանը պէտք է լինի ուժեղ, յաջողուած, հայկական, յարգելով նաեւ ուրիշների պատմութիւնը: Ցոյց տալով, որ ոչ միայն ուրիշներից ենք պահանջում, այլեւ ինքներս ենք ուրիշներին տալիս ինչ-որ բան»,- ընդգծում է Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ հիմնադրամի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը:
Վերականգնուել է նաեւ մզկիթի հարեւանութեամբ գտնուող շէնքը, որը նախկինում որպէս կրօնական դպրոցի շէնք է ծառայել: Այժմ այն յաւակնում է պարբերաբար արեւելագէտների հաւաքատեղի դառնալ: Բարեկարգուել, մաքրուել է նաեւ շրջակայ տարածքը: Արցախի հոգեւոր առաջնորդը այդ աշխատանքներին խանդով չի վերաբերում: Համոզուած է՝ հենց այդպէս էլ պէտք է վարուի հողի իրական տէրը: «92-ին, մայիսի 9-ին եւ ասել եմ՝ ոչ-ոք ոչ մի մզկիթ չվնասի: Սա մեր պատմութեան մասն է եւ մենք առերեսւում ենք մեր պատմութեանը՝ ի տարբերութիւն մեր երկու հարեւանների, որ ջնջում են այդ հետքերը: Սա կրօնական, մշակութային կոթող է, որ մեր դրացի պարսիկ ժողովուրդն է կառուցել: Իրենք մեր վանքերը նորոգում են: Նոյնն էլ մենք պէտք է անենք»,- արուածն այսպէս է գնահատում Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:
Շուշիի Վերին Մզկիթի բացումով տրուեց «Ավրորա» ֆորումի միջոցառումների մեկնարկը: Ռուբէն Վարդանեանը մանրամասնում է՝ մեկնարկը Շուշիում էր, բայց միջոցառումներն ընդգրկելու են Հայաստանի մի շարք բնակավայրեր: «Ավրորա» ֆորումի աշխատանքները կաւարտուեն հոկտեմբերի 21-ին: Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ հիմնադրամն առաջիկայում Արցախում հանդէս կգայ նոր նախաձեռնութիւնով:
Ստեփանակերտ