Հաւաքեց՝ Ռուբինա Օհանեան
-Հազարամեակներ առաջ հայ կինը իր կրծքին կաթը հեղած է քարի վրայ, ապա նորածինը կերակրած է քարին թափուած կաթով: Սա մեծ խորհուրդ ունեցած է. մայրը իր որդին կապած է հայրենի տան, հայրենիքի հետ, սիրելի դարձուցած է անոր քարակերտ օրրանը: Այդ պատճառով ալ քարը հնուց սրբազան եղած է հայուն համար:
Ռաֆայէլ Իսրայէլեանը գրած է. «Քարի վրայ է ծնուել հայը, քարի վրայ ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարի վրայ բարձրացել: Քարերի մէջ է աճել հայ մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պէս ամրացել»:
«Հայաստանում կինը առանձնապէս չի ստրկացուել ո՛չ ստրկատիրական կարգերի օրով, երբ կային անգամ կին աստուածներ (Անահիտ, Աստղիկ, Նանէ), եւ ո՛չ էլ միջին դարերում, աւատատիրական (ֆէոտալական) կարգերի օրով, երբ կինն անգամ շինարարական աշխատանքների եւ նուիրատուութիւնների մէջ հանդէս է գալիս իբրեւ բարեգործ՝ իր ամուսնու կամ հօր ու եղբայրների հետ հաւասար, երբ նրանց յիշատակին կամ արեւշատութեան համար եկեղեցիներում պատարագ է մատուցուում: Ստրկատիրական կարգերի ժամանակաշրջանի այր եւ կնոջ դաշինքի օրինակ կարող է ծառայել 1969 թուականին Ներքին Դուինում բացուած դամբարանի քանդակազարդ քարը: Քարի վրայ պատկերուած են կողք-կողքի կանգնած տղամարդ ու կին՝ իրար ձեռք բռնած, որ նրանց միասնութիւնն ու սիրոյ դաշինքն են ազդարարում»,– ըսած է հնագէտ, ազգագրագէտ Կարօ Ղաֆադարեանը:
Մայրերու Օրուայ Առիթով՝ Հայ Բանաստեղծներու Մայրեր Լուսանկարներով
Հայերը Մայրերի Օրը նշում են Ապրիլի 7-ին։ Այս առիթով 12 հատ նկար․ հիմնականում հայ մի քանի բանաստեղծների մայրերի նկարներն են դրանք։ Գուցէ ձեզի հետաքրքրի յարգելի ընթերցողներ:
Յովհաննէս Թումանեանի մայրը՝ Սոնան
Սիամանթոյի մայրը՝ Նազենին
Պարոյր Սեւակը իր մօր՝ Անահիտի հետ
Գաբրիէլ Սունդուկեանի մայրը՝ Թինաթինան
Վահան Տէրեանի մայրը՝ Իւղաբերը
Յովհաննէս Շիրազը իր մօր՝ Աստղիկի հետ
Ռաֆֆիի մայրը՝ Ճեյրան խանումը
Սիլվա Կապուտիկեանն ու իր մայրը
Վեհամայրն ու վեհափառը
Համացանցային տարբեր կայքերէ
Սոյն էջը համադրեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ