Չորեքշաբթի, 09. 10. 2024

spot_img

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրենք կառավարության ծրագրին կողմ չեն կարող քվեարկել, եթե այն չփոխվի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Շատ գեղեցիկ է գրված, կամեցողությամբ ու ցանկություններով լի: Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում: Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներն ու դրանց հայթայթման մեխանիզմը, սակայն դրանք ծրագրում նշված չեն:

«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, և մերը պետք է ավելի լավ լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարությանարտահերթ նիստում։ Ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ինիստումսակայն այն չէր հաստատվելքանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերըարտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտիքաղաքականություններքին անվտանգությունարտաքին քաղաքականությունսփյուռքի հետկապեր),

 պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեությանգույքի և եկամուտների թափանցիկությունհանրային կառավարումտնտեսականգործունեության թափանցիկություն),

ազատարժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարությունարդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանությունաղքատության հաղթահարումսոցիալական պաշտպանություն և ժողովրդագրությունառողջապահությունկրթություն ևգիտությունմշակույթսպորտերիտասարդությունշրջակա միջավայր),

 մրցունակմասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը ևքաղաքացու բարեկեցությունըստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումըմրցունակ ևմասնակցային տնտեսությունգործարար միջավայրներքին շուկաների ազատությունարդարմրցակցությունարտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչներդրումների աճը՝մրցունակության և կայուն աճի նախապայմանզբոսաշրջությունՓՄՁ զարգացումը՝ներառական տնտեսական աճի նախադրյալվերամշակող արդյունաբերությունգյուղատնտեսություն),

տարածքային կառավարումտեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ(տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարումէներգետիկ բնագավառհանքարդյունաբերության ոլորտջրային տնտեսությունտրանսպորտպետական գույքիկառավարումմիգրացիա), Բարձր տեխնոլոգիաներթվայնացում և ռազմարդյունաբերություն(բարձր տեխնոլոգիաներկապ և թվայնացում),

 

պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգպետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետումպատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին