ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ի արտահերթ նիստում փակ քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցեց 53-ը:
«Հաշվիչ հանձնախմբի տվյալներով՝ կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, 23-ը՝ դեմ: Այսպիսով, Վահե Գրիգորյանը չի ընտրվում ՍԴ դատավոր»-ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողով նախագահ Գագիկ Մելիքյանը:
Ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴ–ի դատավորի թափուր տեղի համարառաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: