Չորեքշաբթի, 02. 07. 2025

spot_img

ՀՀ Պետական Պարտքը Աւելցած է 6.3%, Արտաքինը` 4%-ով

2016 թուականի Յուլիս 31-ի դրութեամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կը կազմէ $5.384 միլիառ: 2015-ի տարեվերջի համեմատութեամբ անիկա աւելցած է $306.511 միլիոնով կամ 6.3%-ով, կը հաղորդէ Panarmenian.net-ը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան տրամադրած տուեալներուն համաձայն, անկէ $4.493 միլիառը արտաքին պարտքն է, որմէ ՀՀ կառավարութեան պարտքը կը կազմէ $3.99 միլիառ, իսկ կեդրոնական դրամատանը` $502.4 միլիոն: ՀՀ համախառն արտաքին պարտքը 2015-ի տարեվերջի համեմատ աւելցած է 4%-ով:

ՀՀ ներքին պարտքը կը կազմէ $891.193 միլիոն: 2015-ի տարեվերջի համեմատ անիկա աւելցած է 17%-ով:

2015-ի Սեպտեմբերի վերջը ՀՀ պետական պարտքը կազմած է 4 միլիառ 778 միլիոն 509 հազար տոլար (2 թրիլիոն 272 միլիառ 611.1 միլիոն դրամ)` 2014 թուականի Դեկտեմբերի վերջին 4 միլիառ 441 միլիոն 524 հազար տոլարի դիմաց. 2015 թուականի առաջին ինը ամիսներուն անիկա աճած է 336 միլիոն 985 հազար տոլարով կամ մօտ 7.6 տոկոսով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին