Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Անհաւատալի՝ Բայց Իրաւ… Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը Կրնար (եւ տակաւին կրնայ) 21-րդ Դարու Համահայկական Ամենակարեւոր Դպրոցին Վերածուիլ

*ՎԱՐԴԳԷՍ ԳՈՒՐՈՒԵԱՆ*

Vartkes Kourouyan

Մելգոնեան Կրթական Հաստատութեան հիմքի վրայ 21-րդ դարու  Համահայկական համաշխարհային բարձրագոյն մակարդակով դպրոց մը հիմնելու եւ Մելգոնեանի վերաբացումի հարցը լրջօրէն քննելու համար, «Այբ Կրթական Հիմնադրամ»ը, որ կը նպատակադրէ միջազգային բարձր կրթական մակարդակով հայկական դպրոցներ հիմնել, իր ժողովներուն մէջ լրջօրէն քննած է Մելգոնեանը նման դպրոցի մը վերածելու ծրագիրը: Այս խումբի անդամները մինչեւ անգամ այցելած են Մելգոնեան, դիմած են Հ.Բ.Ը.Միութեան եւ առաջարկած որ իրենք ստանձնեն Մելգոնեանի վերաբացումի եմ մատակարարման բոլոր ծախսերը:

Մարտ 19, 2010-ին Երեւանի մէջ գումարուեցաւ շատ բարձր մակարդակի ժողով – ասուլիս մը: Այդ խորհրդաժողով – ասուլիսին կը մասնակցէին Տէր Մեսրոպ Քհն. Արամեան («Այբ» Կրթական Հիմնադրամի Նախագահ, Հայաստանէն),Արդէն Շելեֆեան (գործարար, բարերար՝  Զուիցերիայէն), Կարապետ Տաքէսեան (ՄԿՀի նախկին փոխ Տնօրէն, Ֆրանսայէն), Աշոտ Ասլանեան  եւ Մարտիրոս Մինասեան (Կիպրոսէն ):

Այս խորդակցական – ասուլիսը տեղի ունեցած է «Հայելի» մամուլի ակումբին մէջ:

Վերոյիշեալ ասուլիսի ընթացքին արտայայտուած կարգ մը գաղափարները կը համընկնին իմ (Վարդգէս Գուրուեանի, Խմբ.) «Ամեւմտահայերէն Լեզուի Փրկութեան եւ Պահպանութեան Համար» յօդուածիս գաղափարներուն հետ: Սփիւռքեան մեր պայմաններու լաւ ծանօթ ազգայիններու համար, շատ յստակ է որ Արեւմտահայերէնը հոգեվարքի մէջ է եւ թէ Զոհրապներուն եւ Վարուժաններուն Լեզուն մահացու հարուած ստացաւ Հ.Բ.Ը.Միութեան Մելգոնեան Կրթական Հաստատութեան փակումով:

Չակերտներու մէջ առնուած միտքերը ասուլիսի անդամներուն միտքերն են: Կարգ մը տեղեր ես փորձած եմ որոշ գաղափարներ զուգորդել Մելգոնեանի մեր կեանքին եւ ներկայ իրականութիւններու հետ:

Այսպէս…

«Այսօր չկան արդի դարաշրջանի շնչին եւ զարգացումներին համապատասխան դպրոցական գործող համակարգեր Հայաստանում եւ Սփյուռքում…: Լինելով աշխարհով մէկ սփռված ժողովուրդ՝ հայ ժողովուրդը չունի միասնական պատկեր եւ գիտակցություն, թէ ինչպիսի՞ կրթական համակարգ է ինքն ուզում ունենալ, որ մի կողմից համապատասխանի այսօրվա համաշխարհային չափանիշներին եւ մյուս կաղմից էլ համապատաասխանի ազգ լինելու հանգամանքին: …Այս սերունդն ի՞նչ ունիփոխանցելու հաջորդ սերնդին, որովհետեւ եթե մենք որեւէ բան չունենք փոխանցելու հաջորդ սերունդը բարոյազրկվում է… Այլկերպասած՝մեր ազգի գոյատեւման խնդիրը  21-րդ դարի բուռն զարգացումների մեջ, կրթական զարգացոմների մեջ համախմբվելն է կրթության առանցքի շուրջ: Այդ մտահոգությունից ծնունդ է առել Սփյուռքում միջազգային հայկական դպրոց ստելղծելու ծրագիրը: Բոլորիս համար ակնյայտ է որ Մելգոնյան Կրթական Հաստաությունն իր բազմամյահարուստ ավանդով, իր շրջանավարտների հսկայական փաղանգով, իր աշխարհագրական շատ բարենպաստ տեղակայութեամբ ունի լավագույն հիմքերը, հնարավորությունները, որպեսզի այդ միջազգային հայկական դպրոցն իրագործվի այդ տարածքի, այդ հիմքի վրա

Ահաւասիկ ոչ Մելգոնեանցի պատասխանատու անձնաւորութիւններու կարծիքով, Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը ամենայարմար վայրն է ուր կարելի է ստեղծել համահայկական կրթութեան կեդրոնը, մտքի կաճառը, լուսոյ տաճարը: Չմոռնանք, համահայկական բառը: Ոչ միայն Սփիւռքի, այլ ամբողջ աշխարհի:

Լոս Անճելըսի մէջ ունինք 12 ամէնօրեայ վարժարաններ: Բացի «Ազգային Վարժարան»ներէն, միւս բոլոր վարժարանները ինքնագլուխ կը գործեն, հետեւելով Քալիֆորնիոյ Կրթական Ծրագրին, բայց հայագիտական, հայակերտման առաքելութեան մէջ չկայ միացեալ ծրագիր կամ ուղղութիւն: Ամէն դպրոց իր հասկցած ձեւով «հայութիւնը կը պահէ»:

Բնականաբար Մելգոնեանը վերաբանալու համար հսկայական նիւթական ներդրումներու պէտք կայ: Ուրկէ պիտի գան այդ հսկայական գումարները:

«ՆախաձեռողխումբըմիավորումէզանազանգործարարներիԿիպրոսից, Շվեցարէայից, ՌուսաստանիցեւՀայաստանից, որոնքունենլրջագույնտրամադրվածությունեւորոշումներդրումկատարելուՄելքոնյանկրթականհաստատությանվերաբացմանպարագայում: … ե՛ւկաններդրումանելուպատրաստակամությունունեցողմարդիկ, ե՛ւկանկրթությանգիտակկազմակրեպություն, անհատներ, որոնքպատրաստենայսօրնորբովանդակությունմատակարարելդպրոցիվերաբացմանպարագայում:»

«Բավականին լուրջ դրամական հիմք այսօր վերաբացման համար ես կարծում եմ, որ ապահովված է: Անմիջապես, երբ որ մենք համաձայնությունը ստացանք, մենք պատրաստ ենք վերանորոգման աշխատանքներն այնտեղ սկսել:» (ՏէրՄեսրոպ)

Պահ մը երեւակայեցէք: Եթէ Բարեգործականը Մելգոնեանը յանձնած ըլլար այս մարդոց (2010-ին կամ 2011-ին) այսօր Մելգոնեանը բաց պիտի ըլլար եւ հարիւրաւոր Սուրիահայ աշակերտներ ապահով պայմաններու տակ պիտի ուսանէին հոն: Մի մոռնաք որ դրամական հարց չկայ…

«Մելգոնեանըհույսիդուռէրմերերիտասարդներիհամար:»

Մելգոնեանը սփիւռքի գաղութները եւ Հայրենիքը իրարու միացնող հաստատութիւնն էր:  Հոն ուսանելու կուգային սփիւռքի զանազան գաղութներէն եւ Հայաստանէն հայ պատանիներ: Այնտեղ  Լիբանանահայը կը հանդիպէր Յունահայուն, Սուրիահայը՝ Եգիպտահայուն, Իրաքահայը՝ Պարսկահային, Քուէյթահայը՝ Պուլկարահայուն, Պոլսահայը՝ Հայաստանցիին, Երուսաղէմահայը՝ Ֆրանսահային, եւայլն: Այսպէսով, նոյն յարկին տակ, սփիւռքի զանազան գաղութներէ եւ Հայաստանէն ու Ղարաբաղէն եկող հայորդիները կ’եղբայրանային իրարու, եւ Մելգոնեանի մաքուր շունչով վերամկրտուելով կը զինուէին հայութեամբ, եւ վերադառնալով իրենց գաղութները, կը նուիրուէին հայակերտման սրբազան պայքարին: 

«Դա (ՄԿՀ) սփյուռքեան կյանքի մեջ ունի մեծավանդ, իբրեւ կրթության մակարդակ: Հիմա կան որոշ բաներ կյանքի մեջ, որ չեն կարող վաճառել: Այսինքն՝ Ֆրանսան չի կրնար Սորբոնը վաճառել: Կան սրբութիւններ, որոնք պետք է պահպանվին եւ պետք է ավելի արդիական դառնան:»

«Մելքոնյանի տված կրթությունն ունեցել է շատ բարձրմակարակշրջանավարտներն ընդոնվել են Օքսֆորդ, Քեմբրիջ, Հարվարդի համալսարան, աշխարհի լավագույն համալսարանները: Դա միջազգային չափանիշներով շատ բարձրորակ կրթականհաստատություն է եղել: Ինք եեղել էմեր լավագույն կրթական հաստատություններից մեկը

Պիտք կայ՞ մանրամասնելու…

Ա. Շելեֆեանի միտքերէն (Զուիցերիահայ գործարար, բարերար)

«Ի՞նչ էր Բարեգործականի պատրվակը՝ աշակերտ չկա, հա յուսումը հոստեղը տեղ չունի… Եթե դուք ուզում եք մի հաստատություն ուժեղացնել եւ դարձնել արդիական, դուք աշակերտ կգտնաք, բայց եթե դուք չեք էլ հետաքրքրված դպրոց ղեկավարելու, ուրեմն՝ դուք ամեն միջոց կձեռնարկեք որ այդտեղ նոր աշակերտ չգա… Այսօր իրենք ասումեն՝ մենք հետաքրքրված չենք ուսում տալու, այսինքն՝ Բարեգործանանն ինքը չի ուզում այդ գործը: Մենք ասում ենք իբր հայ կազմակերպություն, որ մենք այդ նախաձեռնությունը կարող ենք ստեղծել, իրենց հետ պայմանագիրներ անելով՝ այդ ուսումը գետնի վրա դնելու: Մենք պատրաստ ենք:»

Ուրեմն… մարդիկը պատրաստ են Մելգոնեանը վերանորոգելու, արդիականացնելու, միջազգային բարձր կրթական մակարդակով դպրոցի վերածելու, պիւտճիէ բեռը իրենց վրայ առնելու, պայմանաւ որ Բարեգործականը բարի ըլլայ Մելգոնեանը տրամադրելու այս մարդոց:

«Մենք բացարձակապէս հետաքրքրված չենք, որ դա լինի մեր սեփականությունը, Բարեգործականը թող դատատնօրի նմանայն մարդկանց,  ովքեր հետաքրքրված են կրթությամբ, կարող են ներդնել, կարող են որակյալ բովանդակությամբ մատուցել:»

Տէր Մեսրոպ, նախագահը «Այբ Կրթական Հիմնադրամ»ին կը վստահեցնէ որ «բավականին լուրջ դրամական հիմք այսօր վերաբացման համար ես կարծում եմ, որ ապահովված է:»

Բայց այս «Ապագայի Դպրոց»ը ի՞նչ նկարագիր պիտի ունենայ: Բացի շատ բարձրորակ ուսում ջամբելէն, ինչո՞վ պիտի տարբերի միւս հարիւրաւոր հայկական դպրոցներէն:

Կարդանք Տեր Մեսրոպ Քահանայ Արամյանի ծրագիրը:

««Ապագայի դպրոց»-ում երեխան լինելու է ոչ թե գիտելիքների յուրացման պասիվ օբյեկտ, այլ մասնակից: Կյանքի պետք է կոչվի նաեւ պրոֆեսիոնալ ուսուցչի գաղափարը, այսինքն՝  ուսուցիչ, ով առավոտվանից մինչ երեկո դպրոցում է, ով սովորեցնում ուսովորում էմիաժամանակ:»

Մելգոնեանը ըլլալով գիշերօթիկ վարժարան, մեծ թիւով ուսուցիչներ կալուածին վրայ կ’ապրին, ուսուցիչներու յատուկ բնակարաններու մէջ: Այս ուսուցիչներէն շատեր հերթապահութեան պաշտօններ ալ կը վերցնեն, եւ շատ կը շփուին աշակերտներու առօրեային հետ: Նուիրեալ ուսուցիչներու գուրգուրանքին տակ հասակ առնող պատանին շատ աւելի հասուն եւ պատրաստուած դուրս կու գայ Հաստատութենէն, քան թէ ամէնօրեայ վարժարան յաճախող տղան:

«Դպրոցը պետք է լինի հայ դպրությա նավանդույթների եւ արդի կրթական տեխնոլոգիաների համադրում: Այսինքն՝ երբ մեկը մտնում է դպրոց, սկսած ճարտարապետությունից, ամեն տեսակ սիմվոլիկ լուծումներից, որոնք արտահայտված են այդ մէջավայրում, պետք է զգաավանդույթի շունչը, պետք է զգա, որ ինքը ինչ-որ մի բանի կրիչն է ե ւժառանգորդը: »

Մելգոնեան Կրթական Հաստատութեան շրջապատը իր «ճարտարապետական սիմվոլիկ լուծումներով» այդ «ավանդույթի շունչը» կը փոխանցէ  աշակերտին: Դպրոցին մուտքէն կը սկսի այդ խորհրդաւոր վեհութիւնը: Լիմասոլի մայր ճամբէն երբ կը մտնենք Մելգոնեան, բլրան գագաթին կը հանդիպինք Աղա Կարապետ եւ Աղա Գրիգոր Մելգոնեան եղբայրներու դամբանին: Ճերմակ մարմարով, քանդակներով եւ ուժի ցուցադրիչ հիւսուածքներով բարձրացած, Մելգոնեան եղբայրներու կիսանդրիները  խորհրդաւոր լրջութեամբ բայց բարեակցակամ ժպիտով կը դիմաւորեն եւ բարիգալուստ կը մաղթեն քեզի: Այդ եղաւ իմ առաջին տպաւորութիւնս երբ 1961-ին առաջին անգամ Մելգոնեան մտայ: Ապա, դամբանին երկու կողմերը, եռայարկ, փառաւոր զոյգ շէնքերը Մելգոնեանի, ձախին՝ աղջկանց, աջին՝ մանչերունը, իրենց յատուկ ճարտարապետական ոճով, գեղեցիկ, աստիճանաւոր եւ  կիսագմբեթացեւ մուտքով, կ’իշխեն շրջապատին վրայ: Շէնքերու առջեւ բացուող պուրակները կարծես զիրենք ցանող որբերուն լեզուներով բարիգալուստ կը մաղթեն քեզի եւ կը յուշեն որ «ազգիդ վրէժը լուծելու չմոռնաս…» Կան տակաւին հայ մտաւորականներու եւ հերոսներու քանդակները, որոնք քեզ կը կապեն մեր պատմութեան միտքին եւ բազուկին: Իր դաշտերով, իր ծառուղիներով, իր գրադարանով, իր արուեստանոցներով եւ հանդիսասրահով եւ այլ բազմապիսի առաւելութիւններով, Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը է՛ եւ կը մնա՛յ մեր ազգին ապագայի լաւագոյն սերունդները պատրաստող տիպար Հաստատութիւնը:

Սերունդէ սերունդ մեզի կը հասնէին պատմութիւնները Մելգոնեանցիներու անցեալի յաջողութիւններուն, տղոց հերոսութիւններուն, մարզական, կրթական, գեղարուեստական, երգչախումբի, պարախումբի եւ այլ բնագաւառներու յաղթանակներուն: Ոսկեշղթայ յուշերը անցեալի մշուշի մէջէն կուգային մեր հոգիները պարուրելու հայ տղոց երազներով: «Կիլիկիա» երգը կը յուզէր մեզ: Իրաքանչիւրս կ’ուզէինք «Թորոս Լեւոնի»ն ըլլալ եւ երթալ Կիլիկիան ազատագրելու: Հայերէնի թէ Հայոց Պատմութեան դասերու ժամանակ, գրական – գեղարուեստական հանդէսներու թէ հայրենիքէն ժամանած արուեստագէտներու ելոյթներուն, մեր մէջ կը բոցավառէին Հայրենիքի կրակը, մեր նահատակներուն կանչն ու վրէժը, մեր հերոսներուն սխրագործութիւններն ու ազգային աւանդութիւններուն համանուագը:

«Դպրոցում գործելու են ճոխ գրադարան… արվեստանոցներ ե ւերաժշտական ստուդիաներ, սպորտային խմբեր, երգչախմբեր, ցուցասրահներ, կարիերայի եւ հոգեբանական պատրաստության կենտրոններ: … զարգացնելու ենք մարդու գրելու եւ խոսելու ունակությունները…ուզում ենք հավաքել համայնքաստեղծման կարեւորագույն էլեմենտները եւ դպրոցը դնել որպես համայնքի կենտրոն…Համայնքը դպրոցում պետք է ներկա լինի դպրոցական ակումբների (գրական, մշակութային), սպորտային միջոցառումների…»

Մելգոնեանցիներս շատ լաւ գիտենք որ վերոնշեալ տուեալները արդէն իսկ գոյութիւն ոնէին ՄԿՀ-ի մէջ: Տակաւին՝ քիչ մըն ալ աւելին: Սակայն, ոչ Մելգոնեանցի մեր բարեկամներուն համար, հոս կարտագրեմ «Արեււմտահայերէն Լեզուի Փրկութեան եւ Պահպանութեան Համար» յօդուածէս մէջբերումներ:

«Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը իր գիշերօթիկի հանգամանքով, տասնամեակներ շարունակ պատրաստած է հայեցի արժէքներով օժտուած հպարտ սերունդներ: Գիշերօթիկի պայմաններուն մէջ սերունդներ շարունակ կազմաւորուած են որպէս լաւ հայերէն գիտցող տղաք: Մեծ է թիւը Մելգոնեանցի նուիրեալ ուսուցիչներուն, տնօրէններուն, խմբագիրներուն, արուեստագէտներուն, նկարիչներուն, երաժշտագէտներուն, գրագէտներուն, ակադեմիկոսներուն, քաղաքական գործիչներուն … ՄԿՀ-ի ճոխ գրադարանը … Շաբաթական գրական-գեղարուեստական հանդէսներով, արտասանական, երգ ու պարի մրցումներով, երգչախումբով, պարախումբով, թատերական ներկայացումներով, վիճաբանական ելոյթներով այս աշակերտները պիտի վարժուին նաեւ բեմի կեանքին…Զանազան աշակերտական «խմբակ»ներու միջոցաւ (ՀԲԸՄիութեան աշակերտական մասնաճիւղ, աշակերտական խորհուրդ, գրական, պատմական, մարզական, թատերական, երգչախումբի եւ այլ յանձնախումբերով) Մելգոնեանցիները պիտի մարզուին նաեւ ժողովական կեանքին եւ կանոններուն եւ պիտի կարենան իրենց քաղաքներուն մէջ վերակազմակերպել գաղութային օղակները…» (Յօդուածը ամբողջութեամբ կարդալ  www.melkonianforever.org կայքին վրայ:)

Եւ գիտենք որ գաղութը միշտ ներկայ էր Մելգոնեանի գեղարուեստական թէ մարզական միջոցառումներու, ինչպէս Մելգոնեանը ներկայ էր գաղութի կարեւոր ձեռնարկներուն:

Հայելի պատկերը՝ կատարեալ, երազային դպրոցին:

Գալով Արեւմտահայերէն լեզուի պահպանման՝ «Արեւմատահայերեն լեզուն լիազորված է պահպանման Եվրախորհրդով Կիպրոսի մեջ: Այսօր օրենքով Եվրոպառլամենտն ընդունել է, որ արեւմտահայկական լեզուն պէտք է պահպանվի, եւ Կիպրոսը լիազորված Է, երաշխվորված է, որ այդ բանը պետք է տեղի ունենա: …Ինչու՞ ենք փակում, ինչպԷ՞ս կարելիէ փակել այդ գանձը: Արեւմտահայկական լեզուն պետք է պահպանվի Սփյուռքում: Եվ դա (ՄԿՀ) եղել է համար մեկ ուսումնական հաստատություն: … Մենք դարձել ենք միջազգային ժողովուրդ… մենք պէքտ է պահպանենք սփյուռքյան իրականությունը՝ ուժեղացնելու համար հայրենիքը: ԱրեւմատահայերենլեզունեւիրսպեցիֆիկըՀայաստանիմեջկարողչէլինելու, Հայաստաննունիիրլեզուն…»

«Քանի որ մեր ժողովրդին 2 / 3- ը  կապրի Սփյուռքի մեջմեր միակ երաշխիքը դպրոցն է: Մելքոնյանը պարզապես գումարի կամ շենքի եւ այլնի հարց չէ, այլ՝ մերգոյության համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր

«Մելքոնեանը մեր գոյութեան համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր» է:

Այս հաստատումը ահաւոր նշանակութիւն ունեցող եւ խիստ կարեւոր ճշմարտութիւն է: «Ազգապահպանում» բառը այնքան կրկնուած է մանաւանդ անպատասխանատու անձերու կողմէ որ կարծէք պարպուած է իր իմաստէն: Հոս սակայն մեր «գոյութեան» հիմնահարցը դրուած է ամենայն պատասխանատուութեամբ եւ ահաւոր ծանրութեամբ:

Կառավարութեան մը, պետութեան մը առաջին եւ ամենակարեւոր պարտականութիւնն է երկրին հողային ամբողջականութիւնը եւ ժողովուրդին կեանքի ապահովութիւնը երաշխաւորել: Պետութիւններ իրենց պիտճէին մեծ մասը կը յատկացնեն զինուելու, բանակ պահելու եւ երկիրը, ժողովուրդը պաշտպանելու: Միւս բոլորը պերճանք է: Ի՞նչ իմաստ ունի հսկայական գումարներ ծախսել որեւէ այլ բանի համար երբ երկիրդ գրաւուած է եւ ժողովուրդդ գերեվարուած, ջարդուած: Արեւմտեան Հայաստանը կորսնցուցինք, Արեւմտահայութիւնը ջարդուեցաւ որովհետեւ բանակ չունէինք: Մեր ղեկավարները ռազմավարութիւն չունէին: Պատրաստուած չէին: Ջարդուեցանք, երկիրը կորսնցուցինք, հողը, հայրենիքը կորսնցուցինք բայց հազարաւոր եկեղեցիներ ունինք հոն, ի՞նչ օգուտ: Նայեցէք ներկայ Իրաքին եւ Սուրիոյ: Այս երկու երկիրները փճացան որովհետեւ բանակները բաւարար ուժ չունէին թշնամիին դէմ կռուելու (որիշ պատճառներ ալ կան անշուշտ): Որովհետեւ Սուրիոյ բանակը բաւականին ուժ չունէր, պայթեցուեցաւ նաեւ մեր նահատակներուն սուրբ յիշատակին նուիրուած Սրբոց Նահատակազ եկեղեցին իր յարակից մասերով Տէր Զօրի մէջ:

Այսօր «պատերազմական վիճակ» գոյութիւ ունի նաեւ Արեւմտահայերէնի պաշտպանութեան մարզին մէջ: Եթէ կը հաւատանք մեր Ազգի գոյութեան, ուրեմն կը հաւատանք, ստիպուած ենք հաւատալ որ Արեւմտահայերը նաեւ մէկ անբաժան մասն են Հայ Ազգին: Եթէ Արեւմտահայերը անբաժան մասն են Հայ Ազգին, որեւէ բանիմաց հայ գիտէ որ լեզուն, Արեւմտահայերէնը, հիմնական վահանն է, ամրոցն է  Արեւմտահայութեան: Արեւմտահայերը եւ Արեւմտահայերէնը պահպանելու, պաշտպանելու համար հրամայական պահանչք է որ ամբողջ Ազգը ոտքի կանքնի եւ պաշտպանէ Արեւմտահայութիւնը, հետեւաբար Արեւմտահայերէնը:

19-րդ դարու մեր «ղեկավարութեան» սխալները չկրկնենք: Զինուինք եւ զինենք Արեւմտահայերէնը մեր լաւագոյն ուժերով: Զինուինք լաւագոյն կրթական հաստատութիւններով, եւ մեր կրթական հաստատութինները զինենք լաւագոյն Արեւմտահայերէնի ուսուցիչներով: Ամբողջական նուիրումով:

Կարելի՞ է երեւակայել Հայաստանը առանց Սփիւռքի: Եթէ Սփիւռքը մեռնի, Հայաստանի ապագան շատ կը տժգունի, շատ կը վտանգուի: Եթէ Արեւմտահայերէնը մեռնի (ինչ որ հոգեվարքի մէջ է հիմա), շուտով պիտի մեռնի նաեւ Արեւմտահայութիւնը: Ինչ որ Թուրքը չկրցաւ ամբողջացնել, հայերուս, մեր ղեկավարութեան անհեռատեսութեան պատճառով, անճառակութեան պատճառով պիտի ամբողջանայ:

Այս Լափալիսեան ճշմարտութիւնը ամէն մարդ գիտէ(գոնէ ազգով հետաքրքրուող որեւէ բանիմաց, խելքը գլուխը մարդ) Ինչու՞ սակայն ճիգ չենք ըներ փրկելու Արեւմատահայերէնը եւ իմա՝ Արեւմտահայութիւնը:

Հայաստանի եւ Սփիւռքի ներկայ ղեկավարութեան ( նախագահ, կառավարութիւն, կաթողիկոսներ, կուսակցական, միութենական ղեկավարներ, մտաւորականներ, քաղաքան գորցիչներ, խմբագիրներ,եւայլն) առաջնահերթ պարտականութիւնը պէտք է ըլլայ փրկել Արեւմտահայութիւնը փրկելով Արեւմտահայերէնը: Ազգային ռազմավարութեան կեդրոնական խնդիրներէն մին պէտք է ըլլայ Արեւմտահայերէնի պահպանութիւնը:

Եւ ո՞րն է այդ «վահան»ը, ո՞րն է այդ ամրոցը եթէ ոչ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, սփիւռքահայ այլ եւ այլ բարեսիրական եւ կրթական կազմակերպութիւններ եւ միութիւններ, եկեղեցին, մեծահարուստներու փաղանգը, հայրենի կառավարութիւնն ու կուսակցութիւնները միանալով պէտք է վերաբանան Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը եւ ամէն գնով ապահովեն անոր գոյութիւնն ու շարունակականութիւնը:

Մելգոնեանի տարեկան պիւտճէն կրնայ 2-3 միլիոն տոլար ըլլալ: Տարեկան թէլէթոններու եկամուտէն կրնանք այդ գումարին մէկ մասը հանել: Հայաստանը տարեկան 3 միլիոն տոլարով ոչ պիտի հարստանայ, ոչ ալ պիտի աղքատանայ: Սակայն այդ 3 միլիոն տոլարով մենք կրնանք վերաբանալ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը, հաւաքել մօտ 5-600 աշակերտներ, լրջօրէն ուսումնասիրուած հայկական կրթական ամբողջական ծրագրով պատրաստել մեր վաղուան պատրաստուած Արեւմտահայը եւ փրկել Արեւմտահայերէնը:

Գիտեմ, ոմանք համաձայն պիտի ըլլան հետս, ուրիշներ գլուխնին պիտի շարժեն, ոմանք պիտի ծիծաղին, ուրիշներ ծաղրեն եւ անիծեն զիս: Հոգ չէ, թող վերաբանանք Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը, թող փրկենք Արեւմտահայերէնն ու Արեւմտահայութիւնը, մնացածին համար ըսենք «Աստուած մեծ է»:

«Թուրքերը բացել են արտասահմանում 1000ից ավելի դպրոց վերջին 20 տարվաընթացքում: 1000 դպրոց՝ 110 երկրի մեջ եւ իրենց այդ դպրոցներու ցանցի նյութական հնարավորությունները 25 միրդ դոլարեն: Այսօր թուրքը Փարիզի սրտում կառուցում է դպրոց եւ ֆրանսացիներին բերում էսովորեցնում է թուրքական մշակույթ եւ թուրքերեն լեզու:»

Եւ մենք, մեր ազգի «իմաստուն ղեկավարները», Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատկառելի Կեդրոնական Վարչութիւնը, առանց նուազագոյն իսկ խղճի խայթի, մեր միակ գիշերօթիկ հաստատութիւնը կը փակէ ճղճիմ պատրուակներով եւ չ’արտօներ որ ուրիշ կազմակերպութիւններ ստանձնեն անոր վերաբացումն ու մատակարարումը: Եւ մեր Նախագահը, Կաթողիկոսները, Կրթական Նախարարը, երեք Կուսակցութիւնները, մամուլը, մտաւորականները, անտարբեր լռութեամբ միւս կողմ կը նային:

Թուրքը արտասահմանի մէջ աւելի քան 1000 դպրոց ունի, 25 միլիարդ տոլար պիւտճէով: Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ տասնեակներով «Չարթըրտ» դպրոցներ ունի (12 դպրոց միայն Քալիֆորնիոյ մէջ),մեր, հարկատուներուս տոլարներով մատակարարուած… Մե՞նք… մեր միակ գիշերօթիկ դպրոցը կը փակենք: Եւ մենք կրթասէր, մշակութասէր ժողովու՞րդ ենք… (Թուրքերուն չա՞փ ալ չկանք… Ամօ՛թ մեզի:)

Տեր Մեսրոպ կ’առաջարկէ «Եկեք կրկին վերարթնացնենք մեր հայրերի ոգին, որպեսզի շարունակենք իսկապես որպես լիարժեք ժողովորդ

Կ’ուզենք ՅՈՒՍԱԼ որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատկառելի Կեդրոնական Վարչութիւնը եւ անոր նախագահ՝ Տիար Պերճ Սեդրակեանը ՎԵՐԱՏԵՍՈՒԹԵԱՆ Կ’ԵՐԹԱՐԿԵՆ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը փակուած պահելու իրենց որոշումը եւ կարելի փութով կը վերաբանան զայն:

Լոս Անճելըս, Քալիֆորնիա

edotors note

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին